Վարուժան Ավետիսյանը՝ տարկետման հարցի մասին

varujan avetisyan

«Սասնա ծռեր» խմբի անդամ, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանն իր կարծիքն է արտահայտել տարկետման հարցի վերաբերյալ.

«Զինապարտության և զինվորական ծառայության վերաբերյալ օրենքներում տարկետման իրավունքը փոփոխելու իրական պատճառն այն է, որ մինչ այդ ներկայացված «Պատիվ ունեմ» ծրագիրը տապալվել է։ Երիտասարդները չեն վստահում գաղութային վարչակազմին, դրա ղեկավարներին ու նրանց մոգոնած ծրագրերին։ Ուստի Սերժ Սարգսյանը և Վիգեն Սարգսյանն իրենց ամբիցիաներն ուզում են բավարարել օրենքի պարտադրանքով։

Իսկ ուսանողների բողոքի ու ակտիվության հիմնական պատճառը հոգեբանական է։ Նրանք, անկախ ծառայության հանդեպ իրենց վերաբերմունքից, չեն հանդուրժում, որ դասալիքներն իրենց կամք պարտադրեն ծառայության հարցում։ Միևնույն ժամանակ՝ հատուկ նշում եմ, որ տարկետման հարցի վերաբերյալ թեպետ ունեմ մասնագիտական կարծիք, սակայն այն չեմ ներկայացնում, քանի որ գաղութային վարչակազմի օրոք անիմաստ և վնասակար է որևէ հարց քննարկել, եթե այն վարչակազմի կանոնների և որոշումների տիրույթում է»։

Սասնա Ծուռ Վարուժան Ավետիսյան, պահեստազորի գնդապետ

2017թ., նոյեմբերի 13,  «Արմավիր» ՔԿՀ

Դիտվել է՝