Պա՞հ մտած, թե՞ «փայ մտած» ընդդիմություն

76ba2d1d2b5528e3c2f8cce188b4d8b0_XL

Այն, որ քաղաքական դաշտն ընտրությունից ընտրություն տրանսֆորմացվում է, դառնում միատարր ու գորշ, ապացուցվում է նրանց այժմյան քաղաքական ռեակցիայի բացակայությամբ: Ընդդիմությունը և հատկապես խորհրդարանից դուրս գտնվող քաղաքական միավորները, որոնք քաղաքական դաշտի «աքսակալներ» են համարվում, որևէ կերպ չեն արձագանքում ներքին և արտաքին խնդիրներին, չեն հայտնում իրենց կարծիքը քննարկվող օրինագծերի, հնչող ելույթների և կարծիքների վերաբերյալ: Չկա քաղաքական դիսպուտ, բատալիա: Նրանք, ինչպես ասում են, «տազ են արել»: Լավ իշխանություն ու լավ ընդդիմություն ունենալը, պարզվում է, բախտի բան է:

Ինչո՞ւ է քարացել քաղաքական դաշտը

Այն, որ մեզանում քաղաքական ավանդույթ է դարձել հատկապես հետընտրական զարգացումների կրիտիկական պահերին լռելը, ապացուցվել է մի քանի անգամ: Հիշենք ոստիկանապետի հետ աղոթելու գնացողին կամ ցանկացած զարգացումների պատրաստ, իրեն այլընտրանքային ուժի առաջնորդ զգացողին, 2008 թվականին Երևանի Ազատության հրապարակում «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» արտասանողին, կուսակցության անվանումը ռեբրենդինգ արած, հերթական «ընդդիմություն խաղացողին», որը շատ արագ սեղմեց իրեն մեկնած իշխանական ձեռքը: Ճիշտ այն պահին, երբ հասունանում է ընդդիմադիր առաջնորդների կողմից որոշում կայացնելու պահը, նրանք նահանջում են:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝