Լուռ դեկոմունիզացիա՞. ինչպե՞ս են վերանվանվում Գյումրու փողոցները

22834504_1306046886190582_1235955573_n

Այն, որ ամենաանհավանական դեպքերին, դեմքերին և փաստերին կարելի է ականատես լինել Գյումրիում, ապացուցվում է ամեն օր: Փողոցների անվանափոխման հարցը բացառություն չէ: Պարզվում է՝ դրանց անվանումների հետ կարելի է «խաղալ» ըստ ցանկության, ըստ շահի և ըստ ոմանց քմահաճության: Դեկոմունիզացիան այս հարցում անմասն չէ:

Փողոցաշինությունից մինչև դրանց անվանակոչություն

Ընդամենը մի քանի օր է անցել Գյումրու Ռուսթավելու փողոցի «բացումներից»: Մեկ անգամ այն «կիսաբացվեց» «Քաղաքի օր» տոնակատարության ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն էր եկել Գյումրի, հաջորդ անգամ այն ամբողջությամբ բացվեց, երբ Կարեն Կարապետյանն էր այցելել «հայրաքաղաք»: Թե ով որքան ներդրում ունի այդ փողոցի վերակառուցման գործում, առանձին՝ «բաց դասի» թեմա է, կամ, ինչպես հայտնի մարդն էր ասում, «այդ մասին՝ հաջորդ դասին»: Սակայն մեկ փաստ ակնհայտ է, որ նշված փողոցի շինարարությունը կատարվել է «Կումայրի վերածնունդ» հիմնադրամի գումարների հաշվին, իսկ այդ ֆինանսական միջոցները տրամադրվել են սփյուռքի մեր բարերարների կողմից: Մասնավորապես, հենց իրենք՝ կանադահայ մեր հայրենակիցները, Ռուսթավելի փողոցի բնակիչներին պատմել են իրենց ֆինանսական ներդրումների ծավալների, նորաոճ դիզայնը նախագծելու մասին:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝