«Ժնևյան հանդիպումը հայ բանակցողների քաղաքական նահանջի նոր փուլի ազդարարումը դարձավ»

arman meliqyan

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ալիև-Սարգսյան Ժնևյան հանդիպումը հակամարտության կարգավորման գործընթացի համատեքստում վերջակետ դրեց 2016 թվականի ապրիլյան ռազմագործողության արդյունքում հօգուտ Ադրբեջանի խախտված քաղաքական ու տարածքային ստատուս քվոյի պատմության մեջ: Ադրբեջանն այժմ հստակ գիտի, որ ապագայում ևս իր նախաձեռնած ցանկացած ռազմական արկածախնդրություն կմնա անպատիժ, իսկ Հայաստանի դե ֆակտո ղեկավարությունն էլ քաղաքական մակարդակում ադրբեջանական այդ «բանակցային» մարտավարությանը պատշաճ հակազդեցությունը ցուցաբերելու կարողունակությունը չունի:

Իրականում Ժնևյան հանդիպումը հայ բանակցողների քաղաքական նահանջի նոր փուլի ազդարարումը դարձավ: Ադրբեջանի համար բանակցային գործընթացի արդյունավետության միակ չափանիշը Արցախից հայկական զինուժի դուրսբերումն ու տարածքները պաշտոնական Բաքվին փաստացի լիակատար հանձնումն է եղել ու մնում: Եթե առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում այս առումով շարժ տեղի չունենա, ապա ճակատային գծի երկայնքով տեղի ունեցող զինված միջադեպերը կվերսկսվեն:

Դիտվել է՝