«Ընթացք կտրվի՞ իմ վճռաբեկ բողոքին, կհարգվի՞ իմ կենսաթոշակ ստանալու իրավունքը»

Վճռաբեկ-դատարան

Ռուզաննա Հակոբյանի հայտարարությունը.

2005 թվականի օգոստոսի 1-ից մինչեւ 2010 թվականի մարտի 1-ը աշխատել եմ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾՎԿԳ» ՊՀ ՀՀ Շիրակի մարզային գրասենյակում, որպես հավաքարար, որը նշված է նաեւ կնքված աշխատանքային գրքույկում: Սակայն իմ աշխատած տարիների համար գործատուի մեղքով կենսաթոշակ չեն տալիս: Անցնելով բոլոր դատական ատյանները վերջապես 2016թ. մայիս ամսին իմ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանում էր: Մայիսի 11-ին Վճռաբեկ դատարանը «ՀՀ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշում է կայացրել, որը ես ստացել եմ մայիսի 27-ին: Գործի նյութերում կա փոստային ծրարի վրայի դրոշմակնիքը, փոստային ծրարը գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանում եւ չեն վերադարձրել: Ես, իբր, խախտել եմ պատասխանելու եռօրյա ժամկետը: Մայիսի 27-ի ժամը 11:00-ից մայիսի 30-ը ժամը 9:00-ն եռօրյա ժամկետ չի խախտվել իմ կողմից, որովհետեւ նշյալ ժամանակահատվածը կազմում է 70 ժամ, այլ ոչ թե եռօրյա ժամկետ՝ 72 ժամ: Այն դեպքում, երբ մայիսի 28-ն Անկախության օրն էր՝ փոստերի համար ոչ աշխատանքային օր, իսկ 2016թ. մայիսի 29-ը կիրակի՝ փոստերի համար նույնպես ոչ աշխատանքային օր:

2016 թվականի հունիսի 15-ի թիվ ՇԴ1/0391/02/13 քաղաքացիական գործով որոշումներ կայացնող ՝ նախագահող դատավոր Երվանդ Հենրիկի Խունդկարյանը, դատավորներ՝ Գոռ Գագիկի Հակոբյանը, Սուրեն Ռաֆիկի Անտոնյանը, Վարդան Ավետի Ավանեսյանը, Արտակ Հակոբի Բարսեղյանը, Մամիկոն Լիբկնեխտի Դրմեյանը, Ռուզաննա Սուրիկի Հակոբյանը, Տիգրան Ռաֆիկի Պետրոսյանը, Ելենա Միհրանի Սողոմոնյանը, Նախշուն Գեւորգի Տավարացյանը, անգրագետ են՝ ՀՀ Սահմանադրությունը, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի դրույթները, ՀՀ քաղաքացիական դատավարության եւ ՀՀ դատական օրենսգրքերի բազմաթիվ հոդվածները չեն կարողացել կարդալ կամ չեն ճանաչում ամբողջ աշխարհին հայտնի եւ օգտագործվող արաբական թվերը կամ չեն հասկանում եւ չգիտեն, որ օրը բաղկացած է 24 ժամից, իսկ ամիսը 30 կամ 31 օրից (2015 թվականի  սեպտեմբերի 16-ի թիվ ՇԴ1/0391/02/13 որոշում): Նրանք աշխատանքի ընդունվելուց ՀՀ նախագահի ներկայությամբ են երդվել եւ անամոթաբար խախտել այն՝ երդումը խախտողին պետք է դատել:

Նրանք նշված քաղաքացիական գործերով որոշում կայացրած ներկա իշխանության բարձրաստիճան դատավորների խումբ են եւ թքած ունեն ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի դրույթների, ՀՀ քաղաքացիական դատավարության եւ ՀՀ դատական օրենսգրքերի հոդվածների վրա, որովհետեւ ոչ մի պատժող սյուբեկտ չի ցանկանում պատժել ՀՀ Սահմանադրությունը, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի դրույթները, ՀՀ քաղաքացիական դատավարության եւ ՀՀ դատական օրենսգրքերի բազմաթիվ հոդվածները խախտողներին:

Նրանք հասարակ հավաքարարի հանդեպ են ե՛ւ վարքագծի կանոնների, ե՛ւ էթիկայի, ե՛ւ կարգապահական կանոնների, ե՛ւ դատավարական նորմի չարամտորեն, դիտավորությամբ, ակնահայտ եւ կոպիտ անփութությամբ են խախտել՝ ՀՀ Սահմանադրության 18-րդ (նոր ՀՀ Սահմանադրության 61-րդ) հոդվածի 1-ին մասի, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թ. նոյեմբերի 4-ի եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի եւ 13-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, հատկապես՝ 75-րդ հոդվածի 2-րդ մասի, 204.37.-րդ հոդվածի 1-ին մասի, 233.1.-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 233-րդ հոդվածի 3-րդ մասի եւ ՀՀ դատական օրենսգրքի  4-րդ հոդվածի 2-րդ մասի, 8-րդ հոդվածի,  15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի, 50.1-րդ հոդվածի 4-րդ մասի, 89-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 124-րդ հոդվածի 1-ին մասի, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի, 153.2-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 5-րդ մասերի, պահանջները՝ մերժելով իմ կողմից ներկայացված հայցապահանջը:

Եթե ՀՀ-ում պետք է գործի նման խախտումներով ընդունված որոշումը եւ ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի կողմից ինձ պատասխան գրելուց մոռացված՝ ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, ապա նման Հանրապետությունից թող եւ փախիր:

Ի դեպ, այս տարվա հունիսի 15-ին լրացել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների խմբի կողմից թիվ ՇԴ1/0391/02/13 քաղաքացիական գործով ընդունված որոշման տարին: ես դիմել եմ ՀՀ արդարադատության խորհրդին (գրված 20.04.2017թ., 26.05.2017թ. եւ 30.06.2017թ. դիմումներին լռություն են պահպանել եւ չեն պատասխանել), ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եվ կարգապահական հարցերի հանձնաժողովին (գրված 10.05.2017թ. եւ 16.06.2017թ. դիմումներին լռություն են պահպանել եւ չեն պատասխանել), ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին (գրված 31.03.2017թ., 18.05.2017թ. եւ 20.06.2017թ. դիմումներին լռություն են պահպանել եւ չեն պատասխանել) եւ խնդրել, որ 2016 թվականի հունիսի 15-ի եւ 2015թվականի սեպտեմբեր 16-ի թիվ ՇԴ1/0391/02/13 քաղաքացիական գործով որոշումներ կայացրած ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորների խմբին վերը նշված բազմաթիվ՝ եւ վարքագծի կանոնների եւ էթիկայի եւ կարգապահական կանոնների եւ դատավարական նորմի չարամտորեն, դիտավորությամբ, ակնահայտ եւ կոպիտ անփութությամբ կատարված խախտումներ կատարելու համար ենթարկել կարգապահական պատասխանատվության: Սակայն նրանք ոչ մի պատասխան չեն գրում, պատասխան չեմ ստացել նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին 25.07.2017թ. ծանուցագրով գրված վճռաբեկ բողոքից: Շուրջ 4 տարի դատական գործընթացների մեջ ներքաշված լինելով հանդերձ, արդյոք ընթացք կտրվի՞ իմ վճռաբեկ բողոքին, կհարգվի՞ իմ կենսաթոշակ ստանալու իրավունքը:

Ռուզաննա Արամայիսի Հակոբյան

(հասցե. ՀՀ Շիրակի մարզ, գյուղ Ախուրյան, 3Բշ., բն. 9)

Դիտվել է՝