Սերժամետ-արևմտամետներն ընդդեմ «տեռորիստների»

Ստեփան Դանիելյան

Սասնա ծռերի դատական պրոցեսում լուրջ խնդիրների առջև հայտնվելով՝ իշխող կլանն իր պրոկսիների միջոցով փորձում է հանրային կարծիք ձևավորել, որի հիմնական թեզն այն է, որ Սասնա ծռերը տեռորիստ են: 

Մարտի են նետվել կլանի «արևմտամետ» պրոկսիները, քարոզչությանը լեգիտիմ տեսք տալու համար: 

Պարզ է, որ ռուսամետ ռեժիմի արևմտամետ նվիրյալները շատերի կողմից իներցիայով ընկալվում են որպես մարդու իրավունքների առաջամարտիկներ:

Հիմա գանք «տեռորիզմի» սահմանմանը:

Տեռորիզմը համարվում է այն քաղաքական տեխնոլոգիան, որի միջոցով հանրության շրջանում վախի և պանիկայի մթնոլորտ է ձևավորվում պետական օղակների վրա ճնշում բանեցնելու և ցանկալի քայլեր պարտադրելու համար:

Հայաստանում հանրության ճնշող մեծամասնությունն՝ ակտիվ կամ պասիվ կերպով, սատարում էր «տեռորիստներին»: 

Ոչ մի կերպ չի հիմնավորվում իշխանական քարոզչության թեզը: Գործողությունը հանրության դեմ չի ուղղված եղել, այլ ճակատային կերպով ընդհարվել են ոստիկանության հետ: Իսկ այն, որ հանրությունը նրանց սատարել է, շատ անհարմար հարցադրումների տեղիք է տալիս, որի տակից մեր սիրելի սերժամետ-արևմտամետները չեն կարող դուրս գալ:

Դժվար առաջադրանքի տակ են մտել տղաներն ու աղջիկները:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝