«Քառօրյա պատերազմի ժամանակ հայ զինվորը դավաճանության զոհ է դարձել, ինչ-ինչ պայմանավորվածությունների»

Ashot

Ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանն, ով նահատակվեց ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ, ընդամենը 23 տարեկան էր: Լելե Թեփեի բարձունքում է զոհվել Աշոտը՝ մինչեւ վերջին շունչը կռիվ տալով թշնամու դեմ:

Աշոտ Շահբազյանը հետմահու ստացավ «Մարտական խաչ» շքանշան:

Շքանշանները հետ չեն բերի կորցրածը, սակայն սփոփանք են որդի կորցրած ծնողի համար: Աշոտի հայրը՝ Կարապետ Շահբազյանը, նշում է՝ հարկավոր էր Արցախի հերոսի կոչում շնորհել բոլոր այն տղաներին, ովքեր մինչեւ վերջին շունչը կռվեցին՝ փորձելով կանխել թշնամու առաջխաղացումը:

«Զենքը վերցրել ու դիրքից դուրս է եկել, առաջ է նետվել ու հրաման է տվել իր զինվորներին՝ քթներդ չխոթեք, հետ քաշվեք: Կռիվը վերցրել է իր վրա: Մինչեւ վերջ կռվել է: Մինչեւ առավոտ 9-ը կռվել է վիրավոր: Միշտ կապի մեջ է եղել, որ հնարավոր չէ պահել, ինձ պետք է ուժ, բայց ոչ մի ուժ էլ չի եկել: Վերջին խոսքն ասել է՝ ես էլ պատռոն էլ չունեմ, ունեմ մի հատ գռանատ, ես էլ գերի ընկնող չեմ: 09:30 նոր ինքը խփվել է: Դրանից հետո կապել են տանկի հետեւից ու քարշ տվել տարել են… ու խաչել են… Հերոսի կոչում պետք է տային: Իսկական հերոսի մահով է ընկել: Չէ՝ իշխանության դեմ արդեն ես եմ պատերազմելու: Թշնամին ոչ թե թուրքն է, այլ առաջին հերթին իշխանությունը: Ո՞ւր էր իրանց հրամանատարությունը, սաղ փախած… գումարտակի հրամանատար, վաշտի հրամանատար, ո՞ւր էին, դիրքեր կլքեին կփախնեին: Ո՞ւր էին: Էսօրվա դրությամբ էդպեսները «Մարտական խաչ» կստանան, պագոններին մեկ-մեկ աստղ կավելացնեն»:Կարապետ Շահբազյանն ազատամարտիկ է, մասնակցել է արցախյան պատերազմին: Ռազմաճակատ մեկնել է հորեղբոր տղաների ուղեկցությամբ՝ Շահբազյանների հետ միասին, բայց պատերազմից վերադարձել է միայնակ: Կորուստները, ցավոք, այդքանով չեն սահմանափակվել: Քառօրյա պատերազմը նրանից խլեց ամենաթանկը՝ որդուն: Տեղի ունեցածից հետո փորձում է գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ. ինչո՞ւ հնարավոր չեղավ կանխել պատերազմը, ինչո՞ւ իր որդու եւ էլի շատերի ահազանգը, որ հարկավոր են օգնող ուժեր եւ զենք, որ արդեն դժվար է սակավաթիվ ուժերով թշնամու շրջափակման դեմն առնել, զինվորներին այդպես էլ չբերեց սպասված օժանդակությունը: Կարապետ Շահբազյանն, ուսումնասիրելով կատարվածը եւ համադրելով նաեւ իր գիտելիքները եւ փորձը, հանգել է մի եզրակացության՝ քառօրյա պատերազմի ժամանակ հայ զինվորը դավաճանության զոհ է դարձել, ինչ-ինչ պայմանավորվածությունների, հակառակ պարագայում, եթե չկար տարածք հանձնելու պայմանավորվածություն, ուրեմն կորցրած դիրքերը պետք է շատ արագ հետ վերադարձվեին, կարեւոր նշանակության դիրքերը, որոնք համառորեն թերագնահատում են գործող իշխանությունները:
«Քառօրյա պատերազմն իրանով կասկածելի է: Էդ դիրքերը տրվել են, բայց չպատկերացրեցին, հաշվարկն էին սխալ արել, որ կարող է զինվորը ետ փախնի, էդքան զոհ չտանք: Չպատկերացրեցին, որ 18-19 տարեկան զինվորը կարող է կռվի: Ուրեմն տվել էին հողերը, որ թույլ չտվավ, որ էդ դիրքերը հետ վերցնեինք…»:

Ազատամարտիկը հետեւում է ինտենսիվ բանակցություններին, որոնք այս օրերին տեղի են ունենում: Բանակցություններ եւ հանդիպումներ տեղի ունեցան նաեւ ապրիլյան ռազմական գործողությունների նախաշեմին, սակայն դա չկանխեց այն, ինչ տեղի ունեցավ: Չարագուշակ ինչ-որ բան է տեսնում այս ակտիվության հետեւում: Նախ եւ առաջ ներքին թշնամուց է պետք զգուշանալ, ներքին մարտահրավերներն է պետք չեզոքացնել, ասում է ազատամարտիկը:

Վստահ է, որ հնարավոր էր կանխել տեղի ունեցած ողբերգությունը, եթե զինվորի թիկունքն ամուր լիներ, ամենապատասխանատու պահին նրան չհարվածեին թիկունքից՝ մենակ թողնելով թշնամուն դեմ-հանդիման:

Հ.Գ. Հավելենք, որ հերոս Աշոտ Շահբազյանը ծնվել եւ մեծացել է տնակում: Կարապետ Շահբազյանի խոսքերով՝ երբեք նաեւ որպես ազատամարտիկ չի զգացել պետության աջակցությունը: Երկու որդի է մեծացրել փոքրիկ անշուք տնակում: Շահբազյաններն ապրել են այդտեղ 30 տարի շարունակ:

«Ես մեր իշխանությունից զզվանքս եմ հայտնում, խորին զզվանքս: Ես լավ բան չեմ տեսել»:

Նշենք նաեւ, որ ընտանիքին բնակարան խոստացել են, սակայն Շահբազյանները ստիպված են սպասել: Շենքը, որտեղից բնակարան են հատկացնելու, դեռեւս կառուցման փուլում է:

Արմենուհի Վարդանյան


tigran abgaryan
05.09.2016 | 12:20 Հերոս Տիգրան Աբգարյանին նվիրված հուշահամալիր բացվեց Գյումրիում Գյումրիում հուշահամալիր բացվեց՝ նվիրված արցախյան քառօրյա պատերազմում հերոսաբար ...
Снимок
26.08.2016 | 20:28 Բացվեց հուշաքար՝ ի հիշատակ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների Այսօր Գյումրու Մուշ 2 թաղամասում բացվեց հուշաքար՝ նվիրված ...
gevorg vardanyan
19.08.2016 | 18:28 Մյուսները ՀՀ-ից փախչում են, որ չծառայեն, իսկ ինքը գիտակցաբար եկել էր ծառայելու Այս տանն ապրել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված ...
gevor
03.08.2016 | 10:27 Թշնամու ուղղաթիռը խոցած Գևորգը եւ քառօրյա պատերազմի դասերը Շիրակի մարզի Հոռոմ համայնքում արդեն մի քանի օր ...
herosner
28.07.2016 | 14:57 Անարգանք՝ ապրիլյան պատերազմի զոհերի նկատմամբ Ապրիլյան քառօրյա պատերազմին զոհված գյումրեցի հերոսների մարմիններն ամփոփված ...
yuzixovich
04.05.2016 | 18:58 «Նկարի հետ ամեն օր կռիվ եմ տալիս». 19-ամյա Վ. Յուզիխովիչի մայր Թալիշում նահատակված 19-ամյա Վիկտոր Յուզիխովիչը մեկն էր գյումրեցի ...
alik araqelyan
27.04.2016 | 15:05 «16 տարի ծառայի եւ այսպես հատուցե՞ն… ո՛չ, չեմ ների…». փոխգնդապետ Ա. Առաքելյանի ընտանիքը հրաժարվեց բնակարանից Ապրիլի 2-ին Ջեբրայիլի մարտերում նահատակված 33-ամյա փոխգնդապետ Ալեքսան ...
gevorg vardanyan
25.04.2016 | 22:52 Վիրավոր ընկերը հետո պիտի Գեւորգի շիրիմի մոտ շնորհակալություն հայտներ խիզախ հայորդու ծնողներին 19-ամյա Գեւորգ Վարդանյանը մեծացել է հայրենիքից հեռու: Ընտանիքի ...