Վիրավոր ընկերը հետո պիտի Գեւորգի շիրիմի մոտ շնորհակալություն հայտներ խիզախ հայորդու ծնողներին

gevorg vardanyan

19-ամյա Գեւորգ Վարդանյանը մեծացել է հայրենիքից հեռու: Ընտանիքի միակ արու զավակն է: Մանկությունն անցել է Ռուսաստանի Դաշնությունում: Այնտեղ դպրոց է գնացել, ավարտելուց հետո բուհ ընդունվել: Հայրենիքից հեռու ապրելով՝ երբեք չի մտածել ծառայությունից խուսափելու մասին: Կարեւոր չէ, որ հեռու ես Հայաստանից, կարեւորը Հայաստանը քո մեջ զգալն է: Հայրենիքը կանչեց հերոսին: Գեւորգի հայրը պատմում է՝ Հայաստան ճանապարհելիս կարծես ինչ-որ բան զգալով խնդրեց որդուն չգնալ: Գեւորգն անդրդվելի էր:

Հուսադրեց հորը, թե ընկերները ծառայության են գնացել, ինչու պետք է ինքը հետ մնա նրանցից: Երկու տարի է ընդամենը, շուտ կանցնի կգնա: Ասաց ու եկավ Հայաստան:

02Ծառայության անցնելուց ամիսներ առաջ արդեն զինկոմիսարիատում էր: Իսկ մինչ ծառայության մեկնելը հասցրեց ծանոթանալ ծննդավայրին, շատ ծանոթներ ու ընկերներ ձեռք բերել: Ակտիվ, ժպտերես, կյանքով լեցուն էր Գեւորգը: Հորեղբոր որդին ասում է՝ ուներ մտավախություն, որ համարձակությունը ծառայության ժամանակ կարող էր վնասել Գեւորգին: Բայց զգույշ լինելու հորդորներին Գեւորգը հանգիստ էր պատասխանում:

Հաճախ էր զրուցում հարազատների հետ: Անընդհատ հաշվում էր, բան չմնաց, ամիսներն անցնում են, մնաց 1 տարի 10 ամիս, 9, 8, 7…

05Թալիշում ծառայության ընթացքում դիվերսիաներ եղել են: Շատ բան չգիտեն հարազատները, Գեւորգը չէր դժգոհում ծառայությունից: Խրախուսական արձակուրդի էր եկել, հորեղբոր որդին հետո իմացավ, թե ինչպես էր դիվերսիայի հետեւանքով վիրավոր ընկերոջը գրկած հասցրել բուժկետ:

Վիրավոր ընկերը հետո պիտի Գեւորգի շիրիմի մոտ շնորհակալություն հայտներ նրա ծնողներին՝ Գեւորգի նման խիզախ հերոսի դաստիարակելու համար:

Վերջին անգամ զրուցել են Գեւորգի հետ ապրիլի 3-ին, երբ իրավիճակը չափազանց լարված էր ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Հանգստացրել է հարազատներին, խնդրել ՌԴ-ում գտնվող ընտանիքի անդամներին էլ տեղեկացնել, որ իր մոտ ամեն ինչ կարգին է: Մի քիչ անկեղծացել է միայն հորաքրոջ որդու հետ զրուցելիս, փոխանցել, որ կռվում են խիզախորեն եւ առաջ են շարժվում:

01Գեւորգի հարազատների կոչն՝ ուղղված իշխանություններին, հետեւյալն է՝ զինել բանակը, մոռանալ թալանի մասին, վերջ դնել երկիրը կեղեքող կոռուպցիային, հզոր լինել, որ հակառակորդը չհամարձակվի անգամ մտածել պատերազմի մասին: Քառօրյա պատերազմը կասեցրեցին քաջ զինվորներն իրենց կյանքի գնով: Սակայն պետք է դասեր քաղել կատարվածից, գնահատել յուրաքանչյուր զինվորի կյանք, ով այս անգամ փրկեց իշխանությունների դեմքը, տապալեց հակառակորդի նենգ ծրագրերը, բայց հատուցեց իր կյանքով, կիսատ մնացած երազանքներով…


04
06

Արմենուհի Վարդանյան


tigran abgaryan
05.09.2016 | 12:20 Հերոս Տիգրան Աբգարյանին նվիրված հուշահամալիր բացվեց Գյումրիում Գյումրիում հուշահամալիր բացվեց՝ նվիրված արցախյան քառօրյա պատերազմում հերոսաբար ...
Снимок
26.08.2016 | 20:28 Բացվեց հուշաքար՝ ի հիշատակ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների Այսօր Գյումրու Մուշ 2 թաղամասում բացվեց հուշաքար՝ նվիրված ...
gevorg vardanyan
19.08.2016 | 18:28 Մյուսները ՀՀ-ից փախչում են, որ չծառայեն, իսկ ինքը գիտակցաբար եկել էր ծառայելու Այս տանն ապրել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված ...
gevor
03.08.2016 | 10:27 Թշնամու ուղղաթիռը խոցած Գևորգը եւ քառօրյա պատերազմի դասերը Շիրակի մարզի Հոռոմ համայնքում արդեն մի քանի օր ...
herosner
28.07.2016 | 14:57 Անարգանք՝ ապրիլյան պատերազմի զոհերի նկատմամբ Ապրիլյան քառօրյա պատերազմին զոհված գյումրեցի հերոսների մարմիններն ամփոփված ...
Ashot
14.07.2016 | 10:55 «Քառօրյա պատերազմի ժամանակ հայ զինվորը դավաճանության զոհ է դարձել, ինչ-ինչ պայմանավորվածությունների» Ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանն, ով նահատակվեց ապրիլյան ռազմական ...
yuzixovich
04.05.2016 | 18:58 «Նկարի հետ ամեն օր կռիվ եմ տալիս». 19-ամյա Վ. Յուզիխովիչի մայր Թալիշում նահատակված 19-ամյա Վիկտոր Յուզիխովիչը մեկն էր գյումրեցի ...
alik araqelyan
27.04.2016 | 15:05 «16 տարի ծառայի եւ այսպես հատուցե՞ն… ո՛չ, չեմ ների…». փոխգնդապետ Ա. Առաքելյանի ընտանիքը հրաժարվեց բնակարանից Ապրիլի 2-ին Ջեբրայիլի մարտերում նահատակված 33-ամյա փոխգնդապետ Ալեքսան ...