Հեղափոխության մասնակից աղջնակը, ով այդ բառին ծանոթ էր միայն դասագրքերից

Снимок

Հայաստանում համաժողովրդական շարժման ակունքներում երիտասարդությունն էր՝ հայերի նոր սերունդը, որը պայքարում էր սեփական իրավունքների, ժողովրդավարության եւ արժանապատիվ ապագայի համար:

Երիտասարդ ակտիվիստուհի Մանյա Գրիգորյանն առաջին իսկ օրվանից մասնակցում էր Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին:

Նա Երեւանի Ֆրանսիական համալսարանի ուսանողուհի է, ուսանողական շարժման ակտիվ մասնակիցներից է, ամեն օր Էջմիածին քաղաքից մեկնում էր Երեւան, կազմակերպում դասադուլներ եւ մասնակցում բողոքի ակցիաներին:

Մանյան իր ընկերների հետ խաղաղ անհնազանդության ակցիաներ է անցկացրել Երեւանի տարբեր փողոցներում՝ նստելով ավտոմեքենաների դիմաց, փակելով ճանապարհները:

Հայաստանում այսօր Մանյայի նման հազարավոր երիտասարդներ պահանջատեր են դարձել, նրանք լավ պատկերացնում են, որ իրենք են երկրի ապագան, գիտակցում են, որ կարող են փոխել երկիրը, կարող են պայքարել տոտալիտար ռեժիմ սահմանելու փորձ ձեռնարկող ցանկացած վարչախմբի դեմ:

«Թավշյա հեղափոխությունը» նրա կյանքում տեղի ունեցած ամենատպավորիչ քաղաքական իրադարձությունն է, որը բեկումնային է ամբողջ հայ ազգի համար, եւ նա հույս ունի, որ անցնցում այս իշխանափոխությունը կդառնա նոր կյանքի սկիզբը, կբարձրացնի կյանքի որակը, խթան կհանդիսանա Հայաստանում ժողովրդավարական արժեքների եւ օրինականության հաստատման համար:  

 

Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝

новый коллаж
07.09.2018 | 21:42 «Օրինագիծը կսահմանափակի՞ ընտրակաշառք տալու և վերցնելու գործընթացը». հարցախույզ Այսօր Ազգային Ժողովը ընդունեց ընտրակաշառքը քրեականացնող և պատիժը ...
новый коллаж
20.08.2018 | 15:16 «Նրանց ձեռքերն արյունոտ են». հարցումներ Երևանում Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատ արձակումն ու քաղաքականությամբ զբաղվելու ...
nk3
11.08.2018 | 20:35 Նոր Հայաստանում մարդիկ պատրաստ են անգամ օդով սնվել. կառավարության 100 օրը Օգոստոսի 17-ին կառավարությունը կամփոփի գործունեության 100 օրը: Ի՞նչ ...
новый коллаж
12.12.2017 | 20:13 Ի՞նչ կարծիք ունեն գյումրեցիները ԳԱԼԱ խմբակցության նախաձեռնության վերաբերյալ. հարցախույզ Գյումրիում Գյումրիում նախակրթարանները պետք է լինեն անվճար: Գյումրու ավագանու ...
Снимок22
22.05.2017 | 20:41 ՀՀ քաղաքացիները՝ Վեցերորդ գումարման ԱԺ-ի մասին. հարցախույզ Ունե՞ն արդյոք սպասելիքներ նոր՝Վեցերորդ գումարման ԱԺ-ից ՀՀ քաղաքացիները, ...
новый коллаж
13.05.2017 | 19:43 Ամսական ինչքա՞ն գումար է հարկավոր արժանապատիվ ապրելակերպի համար. հարցախույզ Գյումրիում Յուրաքանչյուր հայաստանյան ընտանիքին ամսական միջինը ինչքա՞ն գումար է ...
17229989_1421015961306977_2032473962_o
10.03.2017 | 21:11 Խորտակված ճակատագրեր՝ թիթեղյա ծածկի տակ Գյումրիի տնակային ավաններից  մեկում բնակիչների կյանքն է նկարագրված ...
Снимок
06.03.2017 | 19:37 «Փրկիչների» արշավն ու տնակային Գյումրին Մինչ քաղաքական ուժերն, իրար հերթ չտալով, սկսել են ...