Զինծառայության են մեկնել «Ես եմ» ծրագրի մասնակից նորակոչիկները. նրանց տրամադրությունները, սպասումներն ու ծրագիրն ընտրելու պատճառները

zinnn

Այսօր ՊՆ ԶՈՒ Կենտրոնական հավաքակայանից ծառայության են մեկնել «Ես եմ» ծրագրով զորակոչված երիտասարդները: Սա նույն ծրագրով երկրորդ խումբն է, որ զորակոչվել է բանակ: Հիշեցնենք, որ այս ծրագրով բանակ զորակոչվող երիտասարդները 2 տարվա փոխարեն ծառայելու են 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ՝ սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձևով: Մեկ շաբաթ՝ արձակուրդում, մեկ շաբաթ՝ զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, և երկու շաբաթ՝ առաջնագծում, մարտական հերթապահություն անցկացնելիս:

Այսպիսով, զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով՝ նա կանցնի ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը՝ զորամասում և մարտական դիրքերում:

Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս նրան կվճարվի որոշակի գումար՝ արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում:

Զինծառայողներն այսօր պատմել են, որ իրենց համար ծրագրի ամենաշահագրգիռ կողմն այն է, որ հաճախակի տուն այցելելու հնարավորություն կունենան, մյուս կողմից, չեն թաքցնում, որ գումարային փոխհատուցումն էլ իրենց համար հնարավորություն կլինի հետագայում կյանքը նոր ձևով դասավորելու հարցում:

Նրանց հետ այսօր կնքվել են պայմանագրեր, որոնցով նրանք վերջնականապես տվել են իրենց համաձայնությունը ծրագրի պայմաններին:

Դիտվել է՝

harcum
09.12.2018 | 22:00 Հանուն ինչպիսի՞ Հայաստանի քվեարկեցին հայաստանցիները. Հարցախույզ Խորհրդարանական արտահերթ ընտրությունների ընթացքի և դրանից հետո ակնկալիքների ...
новый коллаж
07.12.2018 | 23:10 Նախընտրական քարոզարշավի վերջին օրը. ընտրողները կողմնորոշվե՞լ են. հարցախույզ Երևանի փողոցներում Այսօր նախընտրական քարոզարշավի վերջին օրն է։ Ընտրություններին ընդառաջ ...
новый коллаж
30.11.2018 | 15:49 Երևանցիները՝ քաղաքական ուժերի ծրագրերի և քարոզարշավի մասին Հայաստանում ընթացող նախընտրական քարոզարշավի, քաղաքական ուժերի կողմից հնչող ...
harcumm
15.11.2018 | 20:40 Երեւանցիների սպասելիքները նոր Ազգային ժողովից Կենտրոնական ընտրական հանձնաժողով արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ...
новый коллаж
03.11.2018 | 22:54 Նոր ընտրություններ, նոր ակնկալիքներ. հարցախույզ Երեւանում Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: ...
miqael
23.10.2018 | 21:50 «Ես ԱՄՆ-ում եմ ապրել, բայց Հայաստանն ինձ համար ավելի կարեւոր է» Միքայել Շատվորյանը ծնվել է ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաքում՝ 1993թ.-ին: ...
Снимок
21.10.2018 | 22:00 Թե ինչպես եւ ինչու Արան ու Զինոբիան հեռավոր Աֆրիկայից տեղափոխվեցին Հայաստան Արա Տեր-Մարգարյանը 8 տարեկանից ապրել է Ռուսաստանում, այնուհետ ...
qaxaqa
15.10.2018 | 21:16 Ազգային ժողովի լուծարում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ. արդյոք ժողովուրդը պատրաստ է Հայաստանը թևակոխում է ներքաղաքական բուռն զարգացումների շրջան: Այս ...
photo
12.10.2018 | 20:02 Զարեհը տուն է գնել Մուսալեռում. գաղթական պապի պատգամը կատարված է Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած համաժողովրդական շարժումն ու ...
harcumm
08.10.2018 | 21:39 Արդյո՞ք հիմնավորված է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը. հարցախույզ Արդյո՞ք հիմնավորված է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Զրուցել ...