Քաղաքացին վարչապետին հորդորեց փոխանցել Սերժ Սարգսյանին՝ ժողովուրդը սոված է

Papik

Աշխատանքային այցով եւ նախընտրական տրամադրվածությամբ Գյումրիում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ կրթության եւ գյուղատնտեսության դաշնակցական նախարարների ուղեկցությամբ:

Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի դիմաց վարչապետի ճանապարհը կտրեց մի քաղաքացի, ով վարչապետին հորդորեց փոխանցել Սերժ Սարգսյանին, որ ժողովուրդն այլեւս չի կարող ապրել այս պայմաններում, մարդիկ պարզապես սոված են…

«Մեր ժողովուրդը մեղք է: Սոված է: Ան ես սոված եմ, սաղ կյանքս քարտաշ եմ եղել: Ես լուրջ բան կսեմ, մտածեք»,- ասաց քաղաքացին:

Վարչապետը գերադասեց ոչ թե բարձրաձայն, այլ քաղաքացու ականջին ինչ-որ բան շշնջալ եւ «լուծել» հարցը:

ԳԱԼԱ-ն Հովիկ Աբրահամյանին հարցրեց, թե քաղաքացու շատ կոնկրետ խնդրին, որ սոված է ինքը եւ սոված է ժողովուրդը, վարչապետն ինչպես կարողացավ լուծել, ինչ պատասխան տվեց քաղաքացուն՝ գերադասելով չբարձրաձայնել, թե սովորաբար ինչպես են նման խնդիրները «արագ կարգով» լուծում իշխանության ներկայացուցիչները:

«Ուղղակի ես իրեն ասեցի, որ մենք հիմա զբաղված ենք մեր քառօրյա պատերազմի հետեւանքներով եւ փորձում ենք այն բոլոր թերությունները, որ դրանից հետո բացահայտվեց, վերացնել: Եվ մենք նաեւ ֆինանսական միջոցներ ենք ուղղում այդ խնդիրների լուծման համար: Թոշակների հարցին կանդրադառնանք տարվա վերջին, երբ որ կքննարկվի 2017 թվականի պետական բյուջեն»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:

Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշեց, որ այցի նպատակը եւս մեկ անգամ Շիրակի մարզի խնդիրները վեր հանելն է, եւ որ Շիրակի մարզը, պարզվում է, կառավարության եւ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում է: Խոստացավ 400 նոր աշխատատեղ, հայտարարեց, որ շուտով գյումրեցիներն ականատես են լինելու նոր ծրագրերի եւ շատ աշխատատեղերի: Ի՞նչ եղան աշխատատեղերի մասին իր նախորդ խոստումները, հարցին պատասխանեց.

«Հիմա ժամկետի մի քիչ խախտում ենք իրականացրել, մի երեք ամիս, ոչինչ, ներող կլինեք: Կարեւորը, որ 300-ի փոխարեն 400 ենք ստեղծում»: Վարչապետի լավատեսությունը կապված է շվեյցարահայ բարերար Վարդան Սրմաքեշին տրամադրված Գյումրիի Ղանդիլյան փողոցում գտնվող տարածքի հետ, որտեղ տեքստիլ արտադրություն է կազմակերպվելու:


17229989_1421015961306977_2032473962_o
10.03.2017 | 21:11 Խորտակված ճակատագրեր՝ թիթեղյա ծածկի տակ Գյումրիի տնակային ավաններից  մեկում բնակիչների կյանքն է նկարագրված ...
Снимок
06.03.2017 | 19:37 «Փրկիչների» արշավն ու տնակային Գյումրին Մինչ քաղաքական ուժերն, իրար հերթ չտալով, սկսել են ...
artur aleqsanyan
27.08.2016 | 10:43 Գյումրեցի հերոսները ժամանեցին. շքեղ լուսաբաց հայրաքաղաքում Գյումրեցիները լուսաբացին քաղաքի կենտրոնական հրապարակում բարձր տրամադրությամբ եւ ...
4727548139_4a7d857285
22.07.2016 | 20:40 Ի՞նչ կարծիք ունեն գյումրեցիները հայաստանյան վերջին իրադարձությունների վերաբերյալ Ինչպես հայտնի է, հուլիսի 17-ին վաղ առավոտյան «Սասնա ...
image
27.05.2016 | 20:07 Ու հնչեց վերջին զանգը… Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում եւս այսօր Վերջին զանգի միջոցառումներ ...
Снимок
20.05.2016 | 19:33 «Արտադրողին աշխատելու եւ նոր աշխատատեղեր հիմնելու հնարավորություն տվեք». հարցախույզ Գյումրիում Տեղական արտադրությունը խթանելու, զարգացնելու եւ արտադրողին աջակցելու մասին ...
jambazyan
17.05.2016 | 20:26 Գնդապետ Ջամբազյանն իր հայրենասիրական գիտելիքներն է փոխանցում նոր սերնդին «Մարտական խաչ» շքանշանի ասպետ, գնդապետ Գարեգին Ջամբազյանն այն ...
1257403
12.05.2016 | 21:01 «Ինչպես անել, որ այլեւս արյուն չհեղվի». Մ. Զախարովան ԳԱԼԱ-ի թղթակցին ներկայացրել է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը Այսօր ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ...
Снимок
27.04.2016 | 18:18 Վրե՞ժ եք լուծում Գյումրիից ու Վանաձորից «Սուտը մնում է սուտ, եթե դուք ինչ-որ բան ...
12957269_839427519519190_68324290_n
09.04.2016 | 18:27 «Ղարաբաղն ազատ ապրելու իրավունք ունի». բողոքի ցույց Երեւանում՝ ուղղված Մինսկի խմբի համանախագահներին «Ղարաբաղն ազատ ապրելու իրավունք ունի», «Մենք Արցախն ենք» ...