Վրե՞ժ եք լուծում Գյումրիից ու Վանաձորից

Снимок

«Սուտը մնում է սուտ, եթե դուք ինչ-որ բան հիմնավորում եք, ապա մի կարծեք, որ այն դադարում է սուտ լինելուց: Հիմնավորված սուտը նույնպես սուտ է»,- ԱԺ-ում ԸՕ-ի քննարկման ժամանակ դիմելով կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանին՝ ասաց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Անդրադառնալով ցուցակների մաքրման ընդդիմության պահանջին ի պատասխան իշխանության առաջարկին, թե մեխանիզմներ կստեղծվեն կրկնաքվեարկությունը կամ բացակաների փոխարեն քվեարկությունը բացառելու համար, Բագրատյանն ասում է.
«Եղբայր, մաքրեք ցուցակները, դա կապ չունի, ուզում է իդեալական անցկացնեք ընտրությունները, մեկ միլիոնին հանեք ցուցակներից, որոնք ՀՀ քաղաքացի են և վերջին 6 ամսում չեն եղել ՀՀ-ում: Պարտավոր եք դա անել»:

Բագրատյանի կարծիքով իշխանությունները «մարսել են» չանցած Սահմանադրությունը, և նրանց «ախորժակը բացվել» է: Վերջինս հարցադրում է անում՝ ինչպե՞ս կարող է կայուն մեծամասնությունը լինել 66.6 տոկոս, ապա ավելացնում է՝ եթե կա կայուն մեծամասնություն, ուրեմն կա նաև կայուն փոքրամասնություն:

Նա խոսեց Գյումրիում ու Վանաձորում ըստ նոր ԸՕ-ի նախատեսվող ՏԻՄ ընտրություններից, որտեղ Երեւանի նման կանցկացվեն ավագանու ընտրություններ. «Փոխանակ Երեւանը գնաք շտկեք, հիմա էլ փորձում եք Գյումրին ու Վանաձորում ամեն ինչ իրար խառնել: Կոռուպցիան միանգամից եռապատկում եք հանրապետությունով մեկ: Վրե՞ժ եք լուծում այս երկու քաղաքներից, որ վերջին համապետական ընտրություններին դեմ են քվեարկել ձեզ: Այո, վրեժ եք լուծում: Դուք զրկում եք այդ քաղաքներին քաղաքապետ ընտրելու հնարավորությունից»:
Բագրատյանի կարծիքով ՀՀԿ-ն մտածել է այնպիսի մեխանիզմ, որ 100 տոկոսով «կանտռոլ» անի: Պատգամավորն այս ԸՕ-ին կատեգորիկ դեմ է. «Միայն դեմ լինելով հնարավոր կլինի սրա դեմն կանգնել: Այս ԸՕ-ով դուք նաեւ մտնում եք մեր դաշտը, որոշեք՝ ընդդիմությունից ով անցնի, ոնց անցնի, նույնիսկ՝ կուսակցության միջից ով անցնի: Ոչ մի տրամաբանության չենթարկվող փաստարկներ եք բերում՝ պուճուր բանը դարձնելով մեծ, մեծը՝ պուճուր»:

Նաիրա Նալբանդյան


Снимок22
22.05.2017 | 20:41 ՀՀ քաղաքացիները՝ Վեցերորդ գումարման ԱԺ-ի մասին. հարցախույզ Ունե՞ն արդյոք սպասելիքներ նոր՝Վեցերորդ գումարման ԱԺ-ից ՀՀ քաղաքացիները, ...
новый коллаж
13.05.2017 | 19:43 Ամսական ինչքա՞ն գումար է հարկավոր արժանապատիվ ապրելակերպի համար. հարցախույզ Գյումրիում Յուրաքանչյուր հայաստանյան ընտանիքին ամսական միջինը ինչքա՞ն գումար է ...
17229989_1421015961306977_2032473962_o
10.03.2017 | 21:11 Խորտակված ճակատագրեր՝ թիթեղյա ծածկի տակ Գյումրիի տնակային ավաններից  մեկում բնակիչների կյանքն է նկարագրված ...
Снимок
06.03.2017 | 19:37 «Փրկիչների» արշավն ու տնակային Գյումրին Մինչ քաղաքական ուժերն, իրար հերթ չտալով, սկսել են ...
artur aleqsanyan
27.08.2016 | 10:43 Գյումրեցի հերոսները ժամանեցին. շքեղ լուսաբաց հայրաքաղաքում Գյումրեցիները լուսաբացին քաղաքի կենտրոնական հրապարակում բարձր տրամադրությամբ եւ ...
4727548139_4a7d857285
22.07.2016 | 20:40 Ի՞նչ կարծիք ունեն գյումրեցիները հայաստանյան վերջին իրադարձությունների վերաբերյալ Ինչպես հայտնի է, հուլիսի 17-ին վաղ առավոտյան «Սասնա ...
Papik
14.06.2016 | 18:31 Քաղաքացին վարչապետին հորդորեց փոխանցել Սերժ Սարգսյանին՝ ժողովուրդը սոված է Աշխատանքային այցով եւ նախընտրական տրամադրվածությամբ Գյումրիում էր վարչապետ ...
image
27.05.2016 | 20:07 Ու հնչեց վերջին զանգը… Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում եւս այսօր Վերջին զանգի միջոցառումներ ...
Снимок
20.05.2016 | 19:33 «Արտադրողին աշխատելու եւ նոր աշխատատեղեր հիմնելու հնարավորություն տվեք». հարցախույզ Գյումրիում Տեղական արտադրությունը խթանելու, զարգացնելու եւ արտադրողին աջակցելու մասին ...
jambazyan
17.05.2016 | 20:26 Գնդապետ Ջամբազյանն իր հայրենասիրական գիտելիքներն է փոխանցում նոր սերնդին «Մարտական խաչ» շքանշանի ասպետ, գնդապետ Գարեգին Ջամբազյանն այն ...