ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ գնահատականներ, կարծիքներ, տեսակետներ: Ինչու ասել «Այո» եւ ինչու՝ «Ոչ»: Քաղաքական բանավեճի հարթակ, որը կոչվում է «Հակառակ կողմը»:

«Մի բան պետք է զիջես, չէ՞». խաղաղության հասնելու փոխզիջումային տարբերակի կողմնակիցները

image

«Հակառակ կողմը» հաղորդման հյուրերն են Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գեղամ Նազարյանը:

«Առաջին հերթին մենք պետք է հասնենք խաղաղության: Սա մեր դրոշն է»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանն՝ ընդգծելով, որ եթե անգամ իրենց դաշինքը չհայտնվի խորհրդարանում, գիտեն ցանկացած տարբերակում ինչ դեղատոմս առաջարկել. «Մենք կունենանք մեծամասնություն՝ ասել ենք ինչ ենք անելու, մենք կոալիցիա կկազմենք ինչ-որ ուժի հետ, ասել ենք ինչ ենք անելու, եւ ամենակարեւորը, եթե անգամ իշխանությունը կեղծում է ընտրությունները եւ կեղծիքներով նույնպես ստանում է մեծամասնություն, մենք անգամ այդ դեպքում ունենք մեր դեղատոմսը՝ Հայաստանն այս վիճակից հանելու: Մենք ասում ենք խաղաղություն… Եկեք վատագույն դեպքը նայենք. իշխանությունը մնում է իշխանության, գալու է բանակցությունների պահը, եւ մենք աջակցելու ենք բանակցությունները, եթե մեր ասած սցենարով ընթանա, որպեսզի օր առաջ պատերազմն ավարտվի: Իսկ պատերազմի ավարտը նշանակում է էս իշխանություններից ազատվել: Չարիքը Հայաստանի էս իշխանությունն է»:

Հարցին, թե եթե ստացվի այնպես, որ ընտրություններից հետո բանակցությունների սեղանի շուրջ նստի դարձյալ Սերժ Սարգսյանը եւ դրվի զիջումների գնով խաղաղության հասնելու տարբերակը, Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինքը կկանգնի՞ Սերժ Սարգսյանի կողքին, Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Մենք վաղուց ենք ասել՝ սեւ սատանան բանակցի Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ, մենք էդ սեւ սատանային աջակցելու ենք, որպեսզի նա Հայաստանի շահերը պահելով բանակցի եւ վերջ տա պատերազմին, ինչը որ կփոխի Հայաստանը»:

Խաղաղության հասնելու փոխզիջումային տարբերակի կողմնակից է նաեւ ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ, քաղաքագետ Գեղամ Նազարյանը:

«Արցախի հարցում մեր դիրքորոշումը հետեւյալն է. իհարկե, մենք պետք է շարժվենք բանականության դիրքերից, խելամտության, իհարկե կարող ենք մտնել պոպուլիզմի դաշտ եւ ասել՝ մենք պետք է ոչ միայն այդ հողերը հետ բերենք, այլ նաեւ Բաղդադը գրավենք…

Մեր առանջահերթ նպատակն է հասնել ԼՂՀ ինքնորոշման փաստի ճանաչմանը, որից հետո Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը թող որոշեն սահմանները: Իհարկե, էստեղ փոխզիջում է պետք: Բա դու մի բան պետք է զիջես, չէ՞: Առանց փոխզիջման դա մշտական կոնֆլիկտ, մշտական պատերազմ, մշտական զոհեր է պահանջում: Թող ժողովուրդը որոշի…»,- նշեց Գեղամ Նազարյանը:


17690575_782122868623424_1540515063_n
30.03.2017 | 23:16 «Մենք մեր երկիրը տանուլ ենք տալիս». «Հակառակ կողմը» «Հակառակ կողմի» տաղավարում ՀՀԿ պատգամավորի թեկնածու Սուքիաս Ավետիսյանը ...
image
27.03.2017 | 22:13 «Եթե որևէ գաղափար վաճառվում է 5-10 հազար դրամով, գուցե այդ գաղափարն էդքան էլ արժեր». ՀՀԿ-«Ելք» բանավեճ «Վերջին 17 տարիների ընթացքում ՀՀԿ-ն երկրում սերմանել է ...
hakarak
27.03.2017 | 20:41 Ովքե՞ր են «խաբեբաները», ովքե՞ր են «Պավլիկ Մորոզովները». «Հակառակ կողմը»՝ «Ելք»-ՀՎԿ «Հակառակ կողմը» հաղորդման հերթական թողարկման ժամանակ ԳԱԼԱ-ի եթերում ...
hakarak
25.03.2017 | 20:21 «ՀՀԿ-ին արջի ծառայություն մատուցած մանկավարժները պետք է հասարակական պարսավանքի ենթարկվեն». «Հակառակ կողմը»՝ ՀԱԿ-ՀԺԿ–ՕՐՕ ՀՀԿ-ի համար աշխատած եւ իշխանություններին արջի ծառայություն մատուցած ...
Снимок
22.03.2017 | 20:28 «Ամբողջ Գյումրին ցուցակագրել են ընտրակաշառքի համար». «Հակառակ կողմը». ՕՐՕ – ՀՅԴ Ապրիլի 2-ին կայանալիք համապետական ընտրությունների քարոզարշավը մոտենում է ...
hakarak
21.03.2017 | 21:59 Ինչպե՞ս լուծել Արցախի խնդիրը. ՀԱԿ-ՀԺԿ – ՕՐՕ. «Հակառակ կողմը» «Նախ լուծել Արցախի հակամարտության թնջուկը, հետո նոր մյուս ...
image
20.03.2017 | 21:54 Հանուն իշխանափոխության կհամագործակցե՞ն իրենց ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժերը «Հակառակ կողմը» հաղորդման շրջանակում ներքաղաքական զարգացումների, քարոզարշավի ընթացքի, ...
hakarak
15.03.2017 | 18:59 ԵԼՔ-ՀՀԿ. «Հակառակ կողմը». «ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն աճուրդ են հայտարարել ձայնի համար սեւ շուկայում» «Հակառակ կողմը» հաղորդման շրջանակներում 2017թ.-ի ԱԺ ընտրությունների թեմայով ...
Снимок
13.03.2017 | 19:28 Եթե փոփոխությունը չգա ընտրություններով, ապա կլինի վտանգավոր ճանապարհով. «Հակառակ կողմը» Ինչպե՞ս ստացվեց, որ Համազգային շարժման ակտիվ մասնակիցներից Մուշեղ ...