ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ կարծիքներ, տեսակետներ: Քաղաքական բանավեճի հարթակ, որը կոչվում է «Հակառակ կողմը»:

Անդորր՝ փոթորկից առաջ. «Պալատական հեղաշրջում լինելու է»

hakarak

«Հակառակ կողմը» հաղորդման շրջանակներում իրավապաշտպաններ Սեյրան Մարտիրոսյանը եւ Արթուր Սաքունցը խոսել են ներքաղաքական զարգացումների, իշխանությունների կողմից քաղաքական պայքարի ճանապարհների փակման եւ Հայաստանում վերջին տարիներին զենքով հարցեր լուծելու կիրառված փորձի մասին:

«Ընտրությունների միջեւ ժամկետների երկարացումը, ընտրությունների քանակը կրճատելը, այս քաղաքական դաշտն ամայացնելը ձեռնտու է իշխանություններին: Նրանց համար իդեալական վիճակ է: Սա իշխանությունների ծրագիրն է: Տարօրինակն այն է, որ ընդդիմությունն էլ այս ծրագրի մեջ շատ լավ հարմարվել է, նույնպես հանգստանում է: Չի հնչում թեժ աշուն ապահովելու մասին նախադասությունը»,- ասում է Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպության ՇՄ կառույցի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանն՝ անդրադառնալով քաղաքական դաշտի թմբիրին:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարն այն կարծիքին է, որ սա անդորր է փոթորկից առաջ: Նա վստահ է, որ առաջիկայում հանրությունն ականատես է լինելու պալատական հեղաշրջման փորձերի:

«Պալատական հեղաշրջում լինելու է, եւ կարող եմ նույնիսկ անուններ թելադրել, որոնք կարող են լինել այդ պալատական հեղաշրջման կրողները: Ինչ է, ձեր կարծիքով Հովիկ Աբրահամյանը հենց այնպես հաշտվելու եւ մի կո՞ղմ է քաշվելու, կամ Թոխմախի Մհերը, կամ նույն Ծառուկյան Գագոն հենց այնպես հաշտվելու է իր հրապարակային նվաստացման հե՞տ: Եվ շատ շատերը: Մեկ անձի կամ մի խումբ անձանց կողմից իշխանության կենտրոնացումն ի՞նչ է ենթադրում: Ռեսուրսների սահմանափակ լինելը հնարավորություն չի տալիս, որ բոլորը տեղավորվեն, եւ սկսում են դուրս մղել որոշներին՝ ռեսուրսների սղության պատճառով, որովհետեւ բոլորին չի կարող կերակրել: Բուրգը դառնում է անտանելի»,- նշում է Արթուր Սաքունցը:

Դիտվել է՝

Снимок
02.03.2019 | 13:45 «Ոչ թե սուպերվարչապետություն, այլ սուպերդեմոկրատիա». «Հակառակ կողմը»՝ «Իմ քայլը» VS ՔՈ Գործադիրի թքած-կպցրած նախագծերին հավանություն տվող կոճակ սեղմողնե՞ր, թե՞ ...
Sequence 02.Still002
28.01.2019 | 18:04 «Հակառակ կողմը». Անի Սամսոնյան /ԼՀԿ/ VS Շաքե Իսայան /ԲՀԿ/ ԳԱԼԱ-ի «Հակառակ կողմը» հաղորդման շրջանակներում  բանավիճում են «Լուսավոր Հայաստան» ...
Снимок
26.01.2019 | 23:10 Նիկոլայ Բաղդասարյան/Իմ քայլը/ VS Տարոն Սիմոնյան /ԼՀ/. Հակառակ կողմը Խորհրդարանի դակող դերը /առաջին քվեարկությունը որպես քննություն/:  Սուպերվարչապետությունը ...
Снимок
25.01.2019 | 22:12 «Հակառակ կողմը». Գարեգին Միսկարյան /Քաղաքացու որոշում/ VS Արմեն Փամբուխչյան /Իմ քայլը/ ԳԱԼԱ-ի «Հակառակ կողմը» հաղորդման շրջանակներում  բանավիճում են «Իմ քայլը» ...
hakarak
26.12.2018 | 21:00 «Հակառակ կողմը»՝ Արմեն Վարդանյան – Հայկ Սարգսյան «Բացարձակ իշխանությունը փչացնում է բացարձակ: Մեծ են ակնկալիքները ...
Снимок
05.12.2018 | 23:30 Բանավեճ. Հայկ Գևորգյան/ Իմ քայլը/ VS Սուրեն Պարսյան /ՀՅԴ/ ԳԱԼԱ-ի «Հակառակ կողմը» հաղորդման շրջանակներում  բանավիճում են «Իմ քայլը» ...
47371446_337812133715329_591465826142388224_n
04.12.2018 | 22:30 Բանավեճ. Արմեն Փամբուխչյան/ ՔՊ / VS Հայկ Մամիջանյան/ՀՀԿ/ ԳԱԼԱ-ի «Հակառակ կողմը» հաղորդման շրջանակներում  բանավիճում են «Իմ ...
47492659_1794575234001880_8727241243299414016_n
03.12.2018 | 22:00 Հին սխալներ ու նոր ծրագրեր, խոստումներ ու կասկածներ. «Իմ քայլը»/ՀՀԿ. «Հակառակ կողմը» Ինչո՞վ են առանձնանում ԱԺ արտահերթ ընտրական գործընթացի երկու ...
22222222
26.11.2018 | 21:29 Բանավեճ. Արսեն Թորոսյան/ ՔՊ / VS Արտակ Զաքարյան /ՀՀԿ/ ԳԱԼԱ-ի «Հակառակ կողմը» հաղորդման շրջանակներում  բանավիճում են «Իմ ...
20289691_800016976834355_386185217_n
21.07.2017 | 19:16 Զինվե՞լ, պատրաստվե՞լ պատերազմի, թե՞ ոչ. բանավեճ «Արցախյան չլուծված հարցը ձեռնտու է ալիևյան և սարգսյանական ...