ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ գնահատականներ, կարծիքներ, տեսակետներ: Ինչու ասել «Այո» եւ ինչու՝ «Ոչ»: Քաղաքական բանավեճի հարթակ, որը կոչվում է «Հակառակ կողմը»:

Ովքե՞ր են «խաբեբաները», ովքե՞ր են «Պավլիկ Մորոզովները». «Հակառակ կողմը»՝ «Ելք»-ՀՎԿ

hakarak

«Հակառակ կողմը» հաղորդման հերթական թողարկման ժամանակ ԳԱԼԱ-ի եթերում հակառակ կողմերում են «Հայկական վերածնունդ» կուսակցությունից Հովհաննես Մարգարյանը եւ «Ելք» դաշինքից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավորության վարկանիշային թեկնածու Արթուր Համբարձումյանը:

Նրանք բանավիճում են, թե որ կուսակցությունն է «խաբեբաների կուսակցությունը»՝ ՀՎԿ՞-ն, թե՞ ՔՊ-ն:

«Հայկական վերածնունդը» դարձյալ խոստանում է ՀՀ քաղաքացիներին՝ ավանդների փոխհատուցման հարցը լուծել: ՀՎԿ-ից վարկանիշային թեկնածու Հովհաննես Մարգարյանը հայտարարում է, որ քաղաքացիների ավանդների վերադարձման հարցը հենց ՕԵԿ-ի հաջողությունն է:

Մեր հարցին, թե քանի քաղաքացու է գրանցել ՀՎԿ-ն եւ ինչու են քաղաքացիներից պահանջել նաեւ անձնագրային տվյալներ, Հովհաննես Մարգարյանը պատասխանում է, որ չգիտի, թե քանիսին են գրանցել, որովհետեւ հիմա էլ գրանցումը շարունակվում է: Մարգարյանը հերքում է, որ իրենց գրասենյակում քաղաքացիներից անձնագրային տվյալներ են պահանջել:

«Ելք»-ի թեկնածու Արթուր Համբարձումյանը տաղավարում հարց հղեց իր զրուցակից ՀՎԿ թեկնածուին.

«Գիտեք՝ Լինքոլն ազգանունով նախագահ է եղել ԱՄՆ-ում, ով ասել է, որ հնարավոր է խաբել ժողովրդի մի մասին՝ երկար ժամանակ, հնարավոր է խաբել ժողովրդի մեծ մասին՝ կարճ ժամանակ, բայց անհնար է մշտապես ամբողջ ժողովրդին խաբել:

Իշխանությունների թալանչի որակը չի խանգարել, որ մշտապես կոալիցիայի մեջ լինեք իրենց հետ: Մշտապես նախընտրական շրջանում դուք հանդես եք գալիս ընդդիմադիր դիրքերից, հետո գնում, սեղմում եք ձեզ մեկնված իշխանության ձեռքը:

Ի՞նչն է ձեզ խանգարում, ինչո՞ւ եք դուք մարդկանց խաբում, ինչո՞ւ եք հանդես գալիս ընդդիմադիր կեցվածքով, որոշակիորեն գեներացնում եք ընդդիմադիր զանգվածների ձայները, հետո գնում եք, կազմում եք կոալիցիա, ստանձնում եք քաղաքական պատասխանատվություն, անցնում է որոշակի ժամանակահատված, տեղի են ունենում որոշակի սկանդալներ, դուրս եք գալիս իշխանություններից եւ սկսում եք իշխանության մոլի քննադատողների դեր ստանձնել»:

Ի պատասխան Ա. Համբարձումյանի՝ Հովհաննես Մարգարյանը բարկացած պատասխանեց.

«Նախ խաբեբան դուն ես, մենք կյանքում որեւէ մեկին չենք խաբել, եթե որեւէ մեկին խաբած լինեինք, ապա ՏԻՄ ընտրություններին մեզ էդքան ձայն չէին տա. հլը համեմատե ձեր վստահության քվեն մերի հետ, ամենամեծ խաբեբան դուք եք:

Խաբեբան այն մարդիկ են, որոնց լիդերները գնում են ուրիշի հովի տակ ստանում են մանդատ, հետո դավադրաբար դավաճանում են իրենց առաջնորդներին՝ դառնալով Պավլիկ Մորոզովներ»:

«Ելք»-ի թեկնածուն խորհուրդ տվեց Հ. Մարգարյանին հանգստանալ, քանի որ նախընտրական փուլը դեռ չի ավարտվել:

Մեր հաջորդ հարցին, թե ուժերից որ մեկը կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ, Ա. Համբարձումյանը պատասխանեց, որ «Ելք»-ը ոչ մի դեպքում իշխանությունների հետ կոալիցիա չի կազմի:

ՀՎԿ թեկնածուն չի բացառում ՀՀԿ-ի հետ կոալիցիոն ապագան, միայն թե առանցքում լինելու է ՀՎԿ-ն, ոչ թե ՀՀԿ-ն:

 Քրիստինա Մկրտչյան


20289691_800016976834355_386185217_n
21.07.2017 | 19:16 Զինվե՞լ, պատրաստվե՞լ պատերազմի, թե՞ ոչ. բանավեճ «Արցախյան չլուծված հարցը ձեռնտու է ալիևյան և սարգսյանական ...
hakarak koxm
14.07.2017 | 20:54 Թիվ 1 քաղաքական օրակարգ՝ 2018թ.-ին Սերժ Սարգսյանին փոխանցել իշխանությունը. «Հակառակ կողմը» «Իրավիճակն ապաքաղաքական է, եւ իշխանությունը միտումնավոր փորձում է ...
18579343_765088166993903_241730437_n
19.05.2017 | 21:27 «Մեր խնդիրը լուծում ունի. եթե ընտրությունների միջոցով չի լուծվում, ուրեմն կա այլ ճանապարհ» «Ես իմ վերլուծությունն ունեմ, թե ինչու եղավ այնպես, ...
18518442_763749937127726_1194359386_n
15.05.2017 | 20:00 ՀՀ որոշ քաղաքացիներ հաճույքով են սպասարկում իշխանությանը, ինչպես Հին Հռոմում գանգրահեր տղաները ԳԱԼԱ-ի տաղավարում՝ «Հակառակ կողմը» հաղորդման շրջանակներում,  պատմաբան Վահրամ ...
Снимок
27.04.2017 | 19:07 Ո՞րն է փոփոխությունների տանող ճանապարհը Հայաստանում. «Հակառակ կողմը» «Հայաստանում առնվազն երեք հարցի շուրջ կա հանրային կոնսենսուս. ...
17690575_782122868623424_1540515063_n
30.03.2017 | 23:16 «Մենք մեր երկիրը տանուլ ենք տալիս». «Հակառակ կողմը» «Հակառակ կողմի» տաղավարում ՀՀԿ պատգամավորի թեկնածու Սուքիաս Ավետիսյանը ...
image
27.03.2017 | 22:13 «Եթե որևէ գաղափար վաճառվում է 5-10 հազար դրամով, գուցե այդ գաղափարն էդքան էլ արժեր». ՀՀԿ-«Ելք» բանավեճ «Վերջին 17 տարիների ընթացքում ՀՀԿ-ն երկրում սերմանել է ...
hakarak
25.03.2017 | 20:21 «ՀՀԿ-ին արջի ծառայություն մատուցած մանկավարժները պետք է հասարակական պարսավանքի ենթարկվեն». «Հակառակ կողմը»՝ ՀԱԿ-ՀԺԿ–ՕՐՕ ՀՀԿ-ի համար աշխատած եւ իշխանություններին արջի ծառայություն մատուցած ...
Снимок
22.03.2017 | 20:28 «Ամբողջ Գյումրին ցուցակագրել են ընտրակաշառքի համար». «Հակառակ կողմը». ՕՐՕ – ՀՅԴ Ապրիլի 2-ին կայանալիք համապետական ընտրությունների քարոզարշավը մոտենում է ...
hakarak
21.03.2017 | 21:59 Ինչպե՞ս լուծել Արցախի խնդիրը. ՀԱԿ-ՀԺԿ – ՕՐՕ. «Հակառակ կողմը» «Նախ լուծել Արցախի հակամարտության թնջուկը, հետո նոր մյուս ...