ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ գնահատականներ, կարծիքներ, տեսակետներ: Ինչու ասել «Այո» եւ ինչու՝ «Ոչ»: Քաղաքական բանավեճի հարթակ, որը կոչվում է «Հակառակ կողմը»:

«Երբեք մի ասա երբեք». «Հակառակ կողմը». Սուքիաս Ավետիսյան-Վարդեւան Գրիգորյան

17094248_724174484418605_1343942825_n

Ի՞նչ ծրագրերով, մոտեցումներով ու կոնկրետ անելիքներով են ներկայանում ընտրողին ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, նոր ընտրակարգն արդյոք թույլ տալիս է երկրում անցկացնել իրապես մրցակցային ընտրություններ: Այս եւ այլ հարցերի շուրջ ԳԱԼԱ-ի մեկնաբանը «Հակառակ կողմը» հաղորդման շրջանակներում զրուցել է «Ծառուկյան» դաշինքից պատգամավորության թեկնածու Վարդեւան Գրիգորյանի եւ ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Սուքիաս Ավետիսյանի հետ:

««Ծառուկյան» դաշինքն այս ընտրություններին գնում է իշխանափոխության եւ Շիրակի մարզի զարգացման համար էլ կոնկրետ ծրագրեր ունի»,- վստահեցնում է պատգամավորության թեկնածու Վարդեւան Գրիգորյանը:

Ընտրողն ի՞նչ երաշխիք պետք է ունենա, որ հերթական անգամ հուսախաբ չի անի Ծառուկյանը, անդրադառնալով այս հարցին՝ Վ. Գրիգորյանը նշում է. «Ծառուկյանը երբեւէ ժողովրդից չի հեռացել, ինչ մնում է իր քայլին, ինքը մի քանի անգամ ասել է, որ չի ցանկացել գնալ արյունահեղության, եթե նա դուրս գար փողոց, հասարակությունն իր հետեւից կգնար, բայց այդ ժամանակ որեւէ մեկը չէր կասկածում, որ արյունահեղություն կլինի: Իսկ իշխանության գնալ արյան վրայով իր տեսակի համար չէր: «Ծառուկյան» դաշինքը գնում է իշխանափոխության»,- նշեց նա:

«Երբեք մի ասեք երբեք, այսօր իշխանությունն, ի դեմս Ս. Սարգսյանի, ամեն հնարավոր պայմաններ ստեղծել է, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը, ովքեր ցանկություն ունենան մասնակցելու համապետական ընտրություններին, այդ հնարավորությունն ունենան, ինչը ցույց է տալիս, որ մեր երկիրն իրոք խորը ժողովրդավարական պրոցեսների մեջ է: Կտեսնենք, թե ընտրողները որ քաղաքական ուժի կամ դաշինքի հետեւից կգնան, այդ ժամանակ նոր կարելի է տեսնել, թե ինչ միավորումներ ու կոալիցիաներ կարող են լինել, չնայած անցած բոլոր տարիները ցույց են տվել, որ բոլոր միավորումներն ու կոալիցիաներն ունեցել են շատ կարճ կյանք»,- իր հերթին նշում է ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե ՀՀԿ-ԲՀԿ համագործակցություն տեսնո՞ւմ է:


Снимок
22.03.2017 | 20:28 «Ամբողջ Գյումրին ցուցակագրել են ընտրակաշառքի համար». «Հակառակ կողմը». ՕՐՕ – ՀՅԴ Ապրիլի 2-ին կայանալիք համապետական ընտրությունների քարոզարշավը մոտենում է ...
hakarak
21.03.2017 | 21:59 Ինչպե՞ս լուծել Արցախի խնդիրը. ՀԱԿ-ՀԺԿ – ՕՐՕ. «Հակառակ կողմը» «Նախ լուծել Արցախի հակամարտության թնջուկը, հետո նոր մյուս ...
image
20.03.2017 | 21:54 Հանուն իշխանափոխության կհամագործակցե՞ն իրենց ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժերը «Հակառակ կողմը» հաղորդման շրջանակում ներքաղաքական զարգացումների, քարոզարշավի ընթացքի, ...
image
19.03.2017 | 22:01 «Մի բան պետք է զիջես, չէ՞». խաղաղության հասնելու փոխզիջումային տարբերակի կողմնակիցները «Հակառակ կողմը» հաղորդման հյուրերն են Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինքի ...
hakarak
15.03.2017 | 18:59 ԵԼՔ-ՀՀԿ. «Հակառակ կողմը». «ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն աճուրդ են հայտարարել ձայնի համար սեւ շուկայում» «Հակառակ կողմը» հաղորդման շրջանակներում 2017թ.-ի ԱԺ ընտրությունների թեմայով ...
Снимок
13.03.2017 | 19:28 Եթե փոփոխությունը չգա ընտրություններով, ապա կլինի վտանգավոր ճանապարհով. «Հակառակ կողմը» Ինչպե՞ս ստացվեց, որ Համազգային շարժման ակտիվ մասնակիցներից Մուշեղ ...
n
06.03.2017 | 21:57 ԵԼՔ-ՀՅԴ. գաղափար, որն ավելին արժե, քան «ընտրական շուկայում» առաջարկվող 20 հազար դրամը Ինչպիսի՞ գաղափար առաջարկել ընտրողին, որ նախ ստիպեն նրան ...
Снимок
04.03.2017 | 18:04 Նախընտրական Հայաստան.«Հակառակ կողմում» «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքների ներկայացուցիչներն են «Ելք դաշինքի» պատգամավորության թեկնածու Հայկ Կոնջորյանը եւ «Ծառուկյան ...
hakarak koxm
03.03.2017 | 19:45 Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. «Հակառակ կողմը» ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանն ու փորձագետ Արմեն ...