ԳԱԼԱ-ի տեսախցիկը՝ Մոսկվայում: Հանդիպում Մոսկվայի հայաշատ համայնքի ներկայացուցիչների, քաղաքական գործիչների հետ... Ուշագրավ կադրեր եւ հետաքրքիր հանդիպումներ՝ առաջարկվող տեսանյութերում:

Մոսկվայի «Հայորդյաց տանն» ուսանում են նաեւ ռուսները

1374496480,6364

Մոսկվայի «Հայորդյաց տուն» հայեցի դաստիարակության կենտրոնը  նախկինում մանկապարտեզի կիսավեր մի շենք էր, իսկ այսօր հոգեւոր-մշակութային, ազգային-հասարակական կյանքի կարեւոր օջախ: Բակում անգամ հայրենիքի շունչն է`հանրահայտ քանդակագործ Ֆրիդ Սողոյանի «Դուդուկահարը» արձանախումբը, որի նմանօրինակը տեղադրված է նաեւ Գյումրու կենտրոնում,  ամբողջացնում է հայկական միջավայրը:

Կենտրոնը գործում է արդեն 7 տարի, իր շուրջը համախմբել է մոսկվաբնակ մեր հայրենակիցներին  եւ հնարավորություն ընձեռել ուսումնասիրելու հայոց լեզուն, ժողովրդի եւ եկեղեցու պատմությունը, հայկական մշակույթը: Հայորդյաց տանը գործում են ասմունքի, ազգային նվագարանների, մարզական, ազգային երգի-պարի խմբակներ:

ԳԱԼԱ-ի լրագրողների այցելությունն համընկավ կենտրոնի 51 սաների հրաժեշտի օրվա հետ. Նրանք 4 տարի այս հարկի տակ կրթություն են ստացել, հայերեն սովորել, հաղորդակից դարձել նախնիների հարուստ ժառանգությանը եւ այդ օրն ստացան իրենց վկայականները:

Կենտրոնի գերխնդիրը հայրենիքից հեռու գտնվող մանուկներին ու պատանիներին, նաեւ ավագ սերնդին հայեցի կրթություն եւ դաստիարակություն տալն է: Գործում է կիրակնօրյա 4-ամյա դպրոցը, որը տարբեր տարիքի սաներին տալիս է տարրական հայագիտական կրթություն:

Դպրոցում դասավանդում են հայոց լեզու, հայ ժողովրդի եւ եկեղեցու պատմություն, երգեցողություն եւ հայրենագիտություն: Դպրոց կարող են ընդունվել բոլոր ցանկացողները` առանց տարիքային սահմանափակման եւ ազգային խտրականության: Այստեղ կարելի է հանդիպել 15-ամյա շրջանավարտների եւ 65-ամյա առաջին-երկրորդ դասարանցիների:

Հայոց լեզվի եւ պատմության հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ այլազգիները`ռուսներ, հրեաներ, ուկրաինացիներ եւ այլն: Ուսումնասիրում են լեզուն, գրականությունը, նաեւ թարգմանություններ անում, սովորում են նաեւ հայ դասականների բանաստեղծությունները` ասմունքում են դժվարությամբ, բայց` հաճույքով:

Ուսումնական առաջին տարում կենտրոնն ունեցել է 100 աշակերտ, հաջորդ տարիներին  այդ թիվը բազմապատկվել է: Դասավանդում են վերապատրաստված մանկավարժներ:  Ձեւավորված է ՀՀ ազգային հերոսների անկյունը` ներկայացված նրանց գործունեությունն ու անցած ուղին:  Կարեւորում են Անկախության , Հաղթանակի եւ պետական բոլոր տոնական օրերը, նշում են հանդիսավոր միջոցառումներով եւ փորձում հայրենիքից հեռու, բայց սրտին մոտիկ պահել ու պահպանել հայկականն ու հայեցին:

 

Էդուարդ Մխիթարյան

                                                                         ՌԴ, ք.Մոսկվա




Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

1374496891,6255
22.07.2013 | 16:39 Սիրահարների կամուրջն ու Հաշտեցման նստարանը Լուժկովի կամ Սիրահարների կամուրջը գտնվում է Մոսկվայի Բոլոտնայա ...
1374496756,7443
22.07.2013 | 16:37 Մոսկվայի հայկական թատրոնը գործում է նկուղում Մոսկվայի հայկական թատրոնի պաշտոնական բացումը 1922թ.-ին էր՝ Եվգենի ...
1374496623,2928
22.07.2013 | 16:34 Չակ Նորիսը` հայկական խոհանոցի երկրպագու Մոսկվայի «Երեւան» ռեստորանը գտնվում է Շաբոլովկա փողոցում: Աշխատակիցները ...
1374496385,7007
22.07.2013 | 16:31 Ռուսաստանում հանրային կարծիքի վրա կազդեն մեր հաջողությունները Վերջին շրջանում ռուսական շովինիզմի եւ ծայրահեղականության բազմաթիվ դրսեւորումների ...
1373298269,3512
08.07.2013 | 19:41 Երբ թշնամուդ զինում է դաշնակիցդ Ռուսաստանն Ադրբեջանին մոտ 1 միլիարդ դոլարի զենք է ...
1372968675,8449
05.07.2013 | 00:09 Ռուսաստանում բիզնեսի համար 2013-ը ամենածանր տարին է Կրեմլից 150 մետր հեռավորության վրա գտնվող Գոստինի Դվոր ...
1372188485,2012
25.06.2013 | 23:26 Հայրենադարձության ծրագիր՝ դեպի Հայաստան Վերջին 15 տարվա ընթացքում միայն 2007-2008թթ-ին է եղել, ...
1371457449,3482
17.06.2013 | 12:22 Գազի թանկացման եւ Լավրովի հայտարարության իրական վտանգները Պաշտոնական Մոսկվան վերջին տարիներին ակտիվորեն ներգրավվել է Կովկասյան ...
1371457314,1189
17.06.2013 | 12:20 Նորվեգիան ողջունում է ՀՀ եվրաինտեգրման ջանքերը. Կնուտ Հոուգ Նորվեգիան տարբեր ժամանակներում գտնվել է նախ` Դանիայի, ապա՝ ...
1371457186,1488
17.06.2013 | 12:12 Այսօր դժվարին ժամանակներ են աշխարհի բոլոր ԶԼՄ-ների համար Ռուսական հեղինակավոր «Էխո Մոսկվի» ռադիոկայանը  շուրջօրյա հեռարձակում ունի։ ...