ԳԱԼԱ-ի տեսախցիկը՝ Մոսկվայում: Հանդիպում Մոսկվայի հայաշատ համայնքի ներկայացուցիչների, քաղաքական գործիչների հետ... Ուշագրավ կադրեր եւ հետաքրքիր հանդիպումներ՝ առաջարկվող տեսանյութերում:

Սիրահարների կամուրջն ու Հաշտեցման նստարանը

1374496891,6255

Լուժկովի կամ Սիրահարների կամուրջը գտնվում է Մոսկվայի Բոլոտնայա հրապարակին կից, Լավրուշինյան նրբանցքի դիմաց, համարվում է Տրետյակովյան ճարտարապետական համալիրի մաս, այդ պատճառով անվանվել է նաեւ Տրետյակովյան կամուրջ: Ինչպես պնդում են մոսկվացիները, կամուրջն անվանվել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի պատվին:  Տարածքում տեղադրված ծառների վրա տարիների ընթացքում կուտակվել են նորապսակների կողմից ամրացված հազարավոր կողպեքներ` սիրո խոստովանություններով:

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատախումբը նկարահանումներ է կատարել Սիրահարների կամրջի տարածքում, զրուցել նորապսակների հետ:

Սիրահարների կամուրջը գտնվում է Մոսկվայի կենտրոնական հատվածներից մեկում` մի կողմում Տրետյակովյան պատկերասրահն է, մյուս կողմից հրաշալի զբոսայգին: Այստեղից ուղեւորվում են նաեւ Մոսկվա գետի վրայով ուղերթներ իրականացնող զբոսանավերը: Տարածքը մշտապես մարդաշատ է, այն ոչ միայն հարսանքավորների, այլեւ աղմկոտ ընկերախմբերի եւ զբոսաշրջիկների սիրելի վայրերից է:

Տրետյակովյան պետական պատկերասրահը, որը գտնվում է Սիրահարների կամրջից ընդամենը 100 մետր հեռավորության վրա, հիմնադրվել է 19-րդ դարակեսին: Լավրուշինյան նրբանցքում գտնվող թանգարանային համալիրում ներկայացված են  11-ից 20-րդ դարերի ռուսական մշակույթի հատընտիր նմուշներ, հայտնի նկարիչների եւ քանդակագործների աշխատանքներ: Համալիրն ընդգրկված  է զբոսաշրջային տուրերի  փաթեթներում, այն նաեւ պաշտոնական այցելությունների մաս է կազմում, թեեւ Հայաստանի նախկին առաջին տիկիններից մեկն այդ օրը  հաստատ պաշտոնական այցի շրջանակում չէր այստեղ:

Սիրո ծառներն այս տարածքում եղել են վաղուց, սակայն նորերը կամրջի վրա հայտնվել են 2007թ.-ին:  Ամուր սերն ու ընտանիքի անխախտությունը խորհրդանշող սովորույթը տասնամյակների պատմություն ունի: Հին կողպեքները, թեեւ ժանգոտած եւ անհրապույր, պահպանվում են: Նորապսակների կողմից ամրացված կողպեքների վրա, անուններից բացի, կարելի է կարդալ երդման, սիրո խոստովանության տեքստեր եւ բանաստեղծություններ:

Տղամարդն իր ազատ կյանքին հրաժեշտ է տալիս` գնալով քաղաքացիական ակտերի գրանցման ծառայություն, որտեղ ամուսնությունը վավերացվում է, իսկ այստեղ նա վավերացնում է ամուրի տղամարդուն բնորոշ անհոգ, անկաշկանդ կյանքին հրաժեշտ տալու իր որոշումը:  Տղամարդը կամավոր հրաժարվում է իր անձնական ազատությունից, իր միանձնյա որոշումներից ու քայլերից, եւ ցուցադրաբար դա անում են վկաների ներկայությամբ:

Կամրջի հարեւանությամբ տեղադրված է ինքնատիպ մի կիսակոր նստարան. դա հատուկ այն զույգերի համար է, ովքեր վիճել են եւ հաշտեցման ուղիներ են փնտրում: Հաշտեցման նստարանն այնպիսի  կառուցվածք ունի, որ եզրերին երկար ժամանակ նստել հնարավոր չէ, եւ տարբեր կողմերում տեղավորված ամուսինները վերջիվերջո հայտնվում են կենտրոնում եւ հպվում միմյանց: Եվ այստեղից էլ մեկնարկում է հաշտեցման գործընթացի առաջին փուլը:

 

Էդուարդ Մխիթարյան

                                                                                           ՌԴ, ք.Մոսկվա




Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

1374496756,7443
22.07.2013 | 16:37 Մոսկվայի հայկական թատրոնը գործում է նկուղում Մոսկվայի հայկական թատրոնի պաշտոնական բացումը 1922թ.-ին էր՝ Եվգենի ...
1374496623,2928
22.07.2013 | 16:34 Չակ Նորիսը` հայկական խոհանոցի երկրպագու Մոսկվայի «Երեւան» ռեստորանը գտնվում է Շաբոլովկա փողոցում: Աշխատակիցները ...
1374496480,6364
22.07.2013 | 16:33 Մոսկվայի «Հայորդյաց տանն» ուսանում են նաեւ ռուսները Մոսկվայի «Հայորդյաց տուն» հայեցի դաստիարակության կենտրոնը  նախկինում մանկապարտեզի ...
1374496385,7007
22.07.2013 | 16:31 Ռուսաստանում հանրային կարծիքի վրա կազդեն մեր հաջողությունները Վերջին շրջանում ռուսական շովինիզմի եւ ծայրահեղականության բազմաթիվ դրսեւորումների ...
1373298269,3512
08.07.2013 | 19:41 Երբ թշնամուդ զինում է դաշնակիցդ Ռուսաստանն Ադրբեջանին մոտ 1 միլիարդ դոլարի զենք է ...
1372968675,8449
05.07.2013 | 00:09 Ռուսաստանում բիզնեսի համար 2013-ը ամենածանր տարին է Կրեմլից 150 մետր հեռավորության վրա գտնվող Գոստինի Դվոր ...
1372188485,2012
25.06.2013 | 23:26 Հայրենադարձության ծրագիր՝ դեպի Հայաստան Վերջին 15 տարվա ընթացքում միայն 2007-2008թթ-ին է եղել, ...
1371457449,3482
17.06.2013 | 12:22 Գազի թանկացման եւ Լավրովի հայտարարության իրական վտանգները Պաշտոնական Մոսկվան վերջին տարիներին ակտիվորեն ներգրավվել է Կովկասյան ...
1371457314,1189
17.06.2013 | 12:20 Նորվեգիան ողջունում է ՀՀ եվրաինտեգրման ջանքերը. Կնուտ Հոուգ Նորվեգիան տարբեր ժամանակներում գտնվել է նախ` Դանիայի, ապա՝ ...
1371457186,1488
17.06.2013 | 12:12 Այսօր դժվարին ժամանակներ են աշխարհի բոլոր ԶԼՄ-ների համար Ռուսական հեղինակավոր «Էխո Մոսկվի» ռադիոկայանը  շուրջօրյա հեռարձակում ունի։ ...