Ս. Սարգսյանի՝ հանրաքվեից 2 օր առաջ տված խոստումը եւ Գյումրիում «կատարված աշխատանքը»

serj balasanyan

«Գյումրին կբարեկարգվի եւ կլուսավորվի»: Սա խոստում էր՝ տրված գյումրեցիներին Սերժ Սարգսյանի կողմից՝ հանրաքվեից ընդամենը երկու օր առաջ: Դեկտեմբերի 4-ին էր. նա խորհրդակցության հրավիրեց իր մոտ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ առաջնահերթ խնդիրներից է քաղաքի զարգացման ծրագիրը՝ հատկապես կարեւորելով փողոցաշինությունը:

Նա նաեւ հրապարակավ կորզեց Սամվել Բալասանյանի խոստումը, որ 23 մլն-ը, որն, ի դեպ, վարկային միջոց է, կօգտագործվի արդյունավետ Գյումրիի բարեկարգման համար, ապա հավելեց, որ հենց երկուշաբթի օրվանից արդեն հնարավոր կլինի սկսել գործընթացը:

Երկուշաբթի օրը հանրաքվեի հաջորդ օրն էր՝ դեկտեմբերի 7-ը, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակելու էր արդյունքները: Գյումրիի արդյունքներն իհարկե գոհացնող չէին իշխանությունների համար: Գյումրեցին իր վերաբերմունքն իշխանությունների, նրանց կողմից պարբերաբար տրվող եւ իրականություն չդարձող խոստումների վերաբերյալ արտահայտեց «ոչ»-ի եւ «այո»-ի մրցապայքարում: «Ոչ»-ն այստեղ գերակշռեց, ինչը հստակ ուղերձ էր խոստում տվողներին այն մասին, որ ժամանակն է հրապարակային խոստումները, որոնք շատ դեպքերում պարզապես քարոզարշավային տարր են հանդիսացել, գործնական տեսք ստանան:

Սերժ Սարգսյանը նույն հանդիպման շրջանակներում ընդգծեց, որ շատ կարճ ժամանակահատվածում պետք է ձեւավորել ծրագրերի իրականացման գրասենյակ եւ սկսել աշխատանքները:

Հավելենք, որ փողոցաշինության մասին Սերժ Սարգսյանը խոսեց նաեւ Շիրակի մարզպետի հետ, նրան եւս խորհրդակցության էր հրավիրել հանրաքվեից օրեր առաջ:

Ի՞նչ գործընթաց սկսվեց երկուշաբթի օրը, ո՞ւր են հասել ԾԻԳ-ի ձեւավորման աշխատանքները, որը պիտի կազմակերպվեր շատ կարճ ժամանակահատվածում, ոչինչ հայտնի չէ այս խորհրդակցությանը հաջորդող օրերին: Տեղեկատվությանը չի տիրապետում նաեւ Գյումրիի քաղաքապետարանը:

ԳԱԼԱ-ում ձեւավորված Համակարգող կենտրոնը հարցումներ է ուղարկել ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ պարզելու համար՝ տրված խոստումներից հետո կոնկրետ ինչ աշխատանքներ են արվել:

Մասնավորապես փորձել ենք պարզել՝ խոստացված 23 մլն-ն ի՞նչ կազմակերպություն է տնօրինում, այդ գումարները հիմա ի՞նչ հաշվեկշռում են գտնվում, ի՞նչ փուլում են ԾԻԳ-ի ստեղծման աշխատանքները, կոնկրետ գործնական քայլերը Գյումրիում ե՞րբ կմեկնարկեն:

Ստացված պատասխանների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝

Armen-Serj
28.02.2017 | 20:27 Սերժ Սարգսյանի «սպիտակ քարոզարշավները» 2008-2017թթ.-ին ՀՀ-ում իշխող Հանրապետականը պատրաստվում է «սպիտակ քարոզարշավի»: ՀՀԿ ...
middle__8677595
22.02.2017 | 21:40 Րաֆֆու ուղին՝ «Բարևի հեղափոխություն» – «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք Րաֆֆի Հովհաննիսյանը ծնվել է 1959թ., Կալիֆորնիայում՝ ք. Ֆրեզնոյում: ...
новый коллаж
16.02.2017 | 11:51 Քաղաքական Գյումրին 10 տարի առաջ եւ այսօր Քաղաքական փոխատեղումներ են նկատվում Գյուրիում: Կուսակցություններով փոխվել են ...
новый коллаж
15.02.2017 | 12:00 Արթուր Բաղդասարյան. ով սատարել է բոլոր երեք նախագահներին Արթուր Բաղդասարյանը ծնվել է 1968թ.-ի նոյեմբերի 8-ին Երևանում: ...
4444455555
06.02.2017 | 20:40 ՀՀԿ-ականների խոստումները գյումրեցիներին Տարբեր ժամանակներում տարբեր խոստումներ են տվել իշխանությունները գյումրեցիներին: ...
dod
02.02.2017 | 21:03 Գագիկ Ծառուկյանի «փակած ու բացած էջերը» 2017 թվականի ապրիլ ամսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ...
balas-serj
24.08.2016 | 22:29 Քաղաքապետարանի պաշտոնյան ստիպում է համատիրություններին զբաղվել քաղաքականությամբ և աշխատել ՀՀԿ թեկնածուի օգտին ԳԱԼԱ հեռուստաընկերությունն ահազանգ է ստացել Գյումրի քաղաքի համատիրությունների ...
serzh-sargsyan-levon-sargsyan-sashik
13.08.2016 | 22:00 Ո՞վ առաջինը փորձեց հաճոյանալ Սերժ Սարգսյանին Սերժ Սարգսյանի եղբորը Գյումրիի ավագանին ձայների մեծամասնությամբ շնորհեց ...
Qocharyan-Sargsyan23
28.06.2016 | 21:51 Ո՞րն է Գյումրիի ֆենոմենը. երկրում հարց լուծողը քաղաքացին է Հայաստանի երկրորդ քաղաքը բացառիկ բնակավայր է, որն այդպես ...
ojar
24.06.2016 | 22:12 Երբ գործարարը հրաժարվում է գործել համակարգի թելադրանքով եւ խաղի կանոններով Ավելի քան 40 խոշոր արտադրական ձեռնարկություն ունեցող Գյումրի ...