Արթուր Բաղդասարյան. ով սատարել է բոլոր երեք նախագահներին

новый коллаж

Արթուր Բաղդասարյանը ծնվել է 1968թ.-ի նոյեմբերի 8-ին Երևանում:

1985-1986թթ. սովորել և ավարտել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական դասընթացները։

1986-1992թթ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

1988-1989թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1989-1993թթ. աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում որպես թղթակից, բաժնի վարիչ, այնուհետև՝ խմբագրի տեղակալ:

1993թ. նոյեմբերին ընտրվել է Երևանի Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ:

1994-1997թթ. սովորել և ավարտել է Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր պետական ծառայության ակադեմիան:

Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին և հենց վերջինիս աջակցությամբ 1995թ. հուլիսի 5-ին Շենգավիթի թիվ 5 ընտրատարածքից ընտրվել է Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր:

1996 թ. հեղինակել է «Լևոն Տեր–Պետրոսյան. դիմանկարի փորձ» գիրքը:

Իր քաղաքական կարիերայի կնքահորը՝ Տեր-Պետրոսյանին նկարագրելով՝ Արթուր Բաղդասարյանը մասնավորապես ասում է.

«Այսօր և այս ժամին չկա նրանց մեջ մեկը, ով ավելի ունակ, ուրեմն և ավելի արժանի կլիներ առաջնորդել այս ժողովրդին դեպի երազելի ապագա, քան Լևոն Տեր-Պետրոսյանը»:

1997 թ. Արթուր Բաղդասարյանը հիմնադրում է «Օրինաց երկիր» կուսակցությունը:

1999թ. մայիսի 30-ին Արթուր Բաղդասարյանը Շենգավիթի թիվ 21 ընտրատարածքից ընտրվում է ԱԺ երկրորդ գումարման պատգամավոր, ՕԵԿ-ը հաղթահարում է 5 տոկոսի սահմանագիծը և ստանում 4 մանդատ:

2003 թվականին Արթուր Բաղդասարյանն արդեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցն էր, և նախագահական ընտրություններին ՕԵԿ-ը սատարեց Ռոբերտ Քոչարյանին:

2003 թվականի ԱԺ ընտրություններին ՕԵԿ-ը հավաքեց 12,60 տոկոս քվե: Երրորդ գումարման ԱԺ-ում ՕԵԿ-ն ուներ 20 մանդատ:

Ընտրություններից հետո՝ 2003թ. հուլիսի 11-ին, Բաղդասարյանը ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ ստորագրեց քաղաքական կոալիցիոն հուշագիր:

2003թ. հունիսի 12-ին նշանակվեց ԱԺ նախագահ և մնաց այս պաշտոնում մինչև 2006թ. մայիսի 29-ը:

Բաղդասարյանը գործող իշխանությունների հետ ունեցած տարաձայնություններով պայմանավորեց ԱԺ նախագահի պաշտոնից իր հեռանալը և իրեն հռչակեց ընդդիմություն:

2006 թվականին, երբ «Օրինաց երկիրը» դուրս եկավ իշխող կոալիցիայից, կուսակցությունը լքեցին բոլոր փողատեր, «օդիոզ» պատգամավորները, ովքեր 2003-ին հիմնականում մեծամասնական ընտրակարգով էին դարձել ԱԺ պատգամավոր: ՕԵԿ-ից դուրս եկան նաև կուսակցության մի շարք նախարար-անդամներ: Նախկին ՕԵԿ-ականները տանիք գտան ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի շարքերում:

2007 թվականին Արթուր Բաղդասարյանին Քոչարյանը մեղադրեց դավաճանության մեջ: Պատճառը Բաղդասարյանի և բրիտանացի դիվանագետի զրույցն էր, որի ժամանակ Արթուր Բաղդասարյանն առաջարկում էր դիվանագետին ընտրությունների վերաբերյալ կոշտ գնահատական տալ:

«Ով դավաճանել է մեկ անգամ, կդավաճանի նաև երկրորդ անգամ»,- հայտարարեց Քոչարյանը:

2007 թվականին ՕԵԿ-ը մասնակցեց ԱԺ ընտրություններին և ստացավ 6,8 տոկոս քվե: Այս անգամ ՕԵԿ-ը խորհրդարանում ունեցավ 8 մանդատ:

2008-ին Արթուր Բաղդասարյանն առաջադրվեց որպես ՀՀ նախագահի թեկնածու: Որդեգրելով խիստ ընդդիմադիրի իմիջ, այնքան ընդդիմադիր, որ Ազատության հրապարակում հանրահավաքներից մեկի ժամանակ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ գործող իշխանությունները սպառնում են իրեն:

Ստացած քվեներով նա զբաղեցրեց երրորդ հորիզոնականը Սերժ Սարգսյանից և Լևոն-Տեր Պետրոսյանից հետո:

Ընդդիմության միավորման կոչերին չարձագանքեց Արթուր Բաղդասարյանը, և Մարտի 1-ի ողբերգությունից մեկ օր առաջ՝ 2008-ի փետրվարի 29-ին, Սերժ Սարգսյանը և Արթուր Բաղդասարյանը ստորագրեցին կոալիցիոն հուշագիր: Մարտի 1-ի երեկոյան տասը մարդ սպանվեց Երևանի կենտրոնում:

2008թ. մայիսի 4-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվեց ՀՀ Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

2008 թվականի մարտի 21-ին ՀՀԿ­-ն, ԲՀԿ­-ն, ՕԵԿ-­ը և ՀՅԴ­-ն ստորագրեցին քաղաքական կոալիցիա կազմելու համաձայնագիր:

2011 թվականին ՕԵԿ-ը ստորագրեց «քաղաքական կոալիցիայի հայտարարություն»: Բաղդասարյանը պարտավորվեց 2013 թվականին սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

2012 թվականի մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո՝

2012 թ. մայիսի 30-ին, իշխող Հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունները կոալիցիոն համաձայնագիր ստորագրեցին՝ «Քաղաքական կոալիցիայի համաձայնագիր», որով վերահաստատեցին, որ Սերժ Սարգսյանն էր լինելու նախագահի միասնական թեկնածու:

2013 թվականին ՕԵԿ-ը սատարեց Սերժ Սարգսյանին:

Փաստացի երեք նախագահների կառավարման տարիներին Արթուր Բաղդասարյանն օրվա իշխանություններին սատարող հայտարարություններով է հանդես եկել:

2014 թվականին՝ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած ՀՀԿ-ի հետ 6 տարիների համագործակցությունից հետո, ՕԵԿ-ը հայտարարեց, որ նպատակահարմար չէ քաղաքական կոալիցիայի հետագա անդամակցության հարցը, քանի որ երկիրը ճգնաժամի մեջ է:

2014 թ. ապրիլին ներկայացրեց հրաժարական ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, որից ազատվեց 2014թ. ապրիլի 30-ին՝ ՀՀ Սերժ Սարգսյանի հրամանագրով:

2015 թվականին «Օրինաց երկիր»-ը հայտարարեց «Հայկական վերածնունդ» միավորում ստեղծելու մասին, նախաձեռնողն Արթուր Բաղդասարյանն էր:

2016թ. փետրվարի 21-ին «Հայկական վերածնունդ» կուսակցության անդրանիկ համագումարում ընտրվեց կուսակցության նախագահ:

«Հայկական վերածնունդը» Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ հայտ է ներկայացրել մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, քանի որ ինչպես պնդում են ՕԵԿ-ականները՝ երկիրը դարձյալ ճգնաժամի մեջ է :

Արմենուհի Վարդանյան


Armen-Serj
28.02.2017 | 20:27 Սերժ Սարգսյանի «սպիտակ քարոզարշավները» 2008-2017թթ.-ին ՀՀ-ում իշխող Հանրապետականը պատրաստվում է «սպիտակ քարոզարշավի»: ՀՀԿ ...
middle__8677595
22.02.2017 | 21:40 Րաֆֆու ուղին՝ «Բարևի հեղափոխություն» – «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք Րաֆֆի Հովհաննիսյանը ծնվել է 1959թ., Կալիֆորնիայում՝ ք. Ֆրեզնոյում: ...
новый коллаж
16.02.2017 | 11:51 Քաղաքական Գյումրին 10 տարի առաջ եւ այսօր Քաղաքական փոխատեղումներ են նկատվում Գյուրիում: Կուսակցություններով փոխվել են ...
4444455555
06.02.2017 | 20:40 ՀՀԿ-ականների խոստումները գյումրեցիներին Տարբեր ժամանակներում տարբեր խոստումներ են տվել իշխանությունները գյումրեցիներին: ...
dod
02.02.2017 | 21:03 Գագիկ Ծառուկյանի «փակած ու բացած էջերը» 2017 թվականի ապրիլ ամսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ...
balas-serj
24.08.2016 | 22:29 Քաղաքապետարանի պաշտոնյան ստիպում է համատիրություններին զբաղվել քաղաքականությամբ և աշխատել ՀՀԿ թեկնածուի օգտին ԳԱԼԱ հեռուստաընկերությունն ահազանգ է ստացել Գյումրի քաղաքի համատիրությունների ...
serzh-sargsyan-levon-sargsyan-sashik
13.08.2016 | 22:00 Ո՞վ առաջինը փորձեց հաճոյանալ Սերժ Սարգսյանին Սերժ Սարգսյանի եղբորը Գյումրիի ավագանին ձայների մեծամասնությամբ շնորհեց ...
Qocharyan-Sargsyan23
28.06.2016 | 21:51 Ո՞րն է Գյումրիի ֆենոմենը. երկրում հարց լուծողը քաղաքացին է Հայաստանի երկրորդ քաղաքը բացառիկ բնակավայր է, որն այդպես ...
ojar
24.06.2016 | 22:12 Երբ գործարարը հրաժարվում է գործել համակարգի թելադրանքով եւ խաղի կանոններով Ավելի քան 40 խոշոր արտադրական ձեռնարկություն ունեցող Գյումրի ...
новый коллаж
16.05.2016 | 20:50 Տնտեսական պատերազմում հաղթելու բանաձեւը ՀՀ կառավարությունն առաջիկայում ներկայացնելու է Թուրքիայից ապրանքների ներմուծման ...