Քաղաքապետարանի պաշտոնյան ստիպում է համատիրություններին զբաղվել քաղաքականությամբ և աշխատել ՀՀԿ թեկնածուի օգտին

balas-serj

ԳԱԼԱ հեռուստաընկերությունն ահազանգ է ստացել Գյումրի քաղաքի համատիրությունների աշխատակիցներից, որ համատիրությունների մոնիթորինգի բաժնի ղեկավար Շիրակ Շահնազարյանը, թույլ տալով պաշտոնական դիրքի չարաշահում, իրենց պարտադրում է Գյումրիում սպասվող առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին: Խոսքն այն մասին է, որ համատիրությունների որոշ ղեկավարների ստիպել են ընդգրկել նախընտրական ցուցակներում, որպեսզի աշխատեն իշխանական ուժի և իշխանական թեկնածուի օգտին: Բացի այդ, համատիրությունների աշխատակիցներին ապօրինի կերպով պարտադրում են զբաղվել քարոզչությամբ և ճշտել տվյալ համատիրությունների հաշվեկշռում գտնվող շենք-շինություններում առկա բացակաների ու մահացածների ցուցակները: Համատիրությունների աշխատակիցները մեզ փոխանցել են նաև, որ իրենց պարտադրել են ներկայացնել ընտրողների ենթադրյալ ցուցակ:

2002թ.-ի մայիսին ընդունված «Համատիրությունների մասին» օրենքի համաձայն համատիրությունն անկախ, ընտրովի մարմին է, ենթակա և պատասխանատու չէ որևէ կառույցի: Համատիրությունների աշխատանքը վերահսկել հիշյալ օրենքով չի կարող ոչ մի կառույց ու պաշտոնյա, բացառությամբ համայնքի բնակիչների, առավել ևս չեն կարող աշխատակիցներին և ղեկավարներին պարտադրել, թելադրել ինչ-որ բան անել:

Գյումրու քաղաքապետարանում համատիրությունների մոնիթորինգի բաժինը ստեղծվեց 2012 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ քաղաքապետ ընտրվեց Սամվել Բալասանյանը: Իրականում նման բաժնի ստեղծման անհրաժեշտություն ոչ օրենքով կա, ոչ էլ արևմտյան տիպի երկրներում է: Ճիշտ հակառակը՝ նման բաժնի ստեղծումը խիստ արհեստական էր և հակասում էր օրենքի տրամաբանությանը: Քանի որ այսպիսով քաղաքային կառույցը սահմանում է վերահսկողություն համատիրությունների նկատմամբ, որոնք օրենքով անկախ մարմիններ են:

Սակայն մոնիթորինգի բաժին ստեղծելու անհրաժեշտությունը ժամանակին բացատրեցին այսպես, որ համատիրություններն արդյունավետ չեն աշխատում, գումար չեն հավաքագրում, հավաքած գումարները գրպանում են: Ուստի և ստեղծվեց այդ մարմինը, որն ընդամենը մոնիթորինգ էր իրականացնելու: Իսկ իրականում նման բաժնի ստեղծումը մեկ նպատակ էր հետապնդում: Սամվել Բալասանյանը ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Շիրակ Շահնազարյանին, ում հեռացրել էին համակարգից, ապահովեց աշխատանքով և ապա նրա գլխավորությամբ ազատվեց նախկին քաղաքապետի օրոք աշխատող համատիրությունների ղեկավարներից և փորձեց դարձնել համատիրությունները խիստ վերահսկելի: Արդյունքում համատիրությունների ղեկավարներն ու աշխատակիցները դարձան քաղաքապետարանի աշխատակիցներ, ավելի շուտ՝ աշխատակիցներին ենթակա և նրանց հրահանգներով աշխատողներ:

Ստացվում է, որ համատիրությունները չեն կատարում իրենց առաքելությունն ընդհանրապես, աշխատում և գործում են բոլորովին այլ նպատակով և այլ շահերով: Քաղաքացու դրամական վճարներից աշխատավարձ ստացող համատիրության աշխատակիցներն այցելում են քաղաքացիներին ոչ թե իրենց խնդիրները լուծելու համար, այլ իրականում ներկա-բացակա անելու և նախընտրական քարոզչությամբ զբաղվելու: Սա օրենքի կոպտագույն խախտում է, որը տեղի է ունենում շատ ժամանակ ոչ համատիրությունների աշխատակիցների ու ղեկավարների համաձայնությամբ կամ ցանկությամբ, այլ պարտադրանքով:

Համատիրությունների և քաղաքապետարանի հարաբերությունների մասին մի շարք աղմկոտ փաստեր կան մեր ձեռքի տակ, որոնք կարող են դառնալ նաև իրավապահ մարմինների քննության համար շատ լավ նյութեր: Օրինակ, քաղաքապետ Սամվել Բալասանյանը տարեսկզբին խոստացել էր դոտացիա տրամադրել համատիրություններին շուրջ 25 մլն-ի չափով: Ի սկզբանե խոստացել էին այդ գումարները նպատակաուղղել կտուրների վերանորոգման համար: Սակայն մոտ 10 օր առաջ որոշում են կայացրել ոչ թե կտուրներ վերանորոգել, այլ լամպերով լուսավորել վթարային շենքերի մուտքերը: Այստեղ էականն, ըստ համատիրությունների ղեկավարների, այն է, որ իրականում իրենք համատիրությունների դոտացիան չեն տեսել, իրենք հենց բանկում այդ գումարները փոխանցել են ինչ-որ մի անձի հաշվեհամարի:

Եվ վերջին թարմ նորությունը. երեկ համատիրությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ընտրողների ցուցակների հետ պահանջել են նաև տարեց այն քաղաքացիների ցուցակները, ովքեր տեսողության հետ կապված խնդիրներ ունեն, նրանց ակնոցներ նվիրելու համար:

 Քրիստինա Մկրտչյան


serzh-sargsyan-levon-sargsyan-sashik
13.08.2016 | 22:00 Ո՞վ առաջինը փորձեց հաճոյանալ Սերժ Սարգսյանին Սերժ Սարգսյանի եղբորը Գյումրիի ավագանին ձայների մեծամասնությամբ շնորհեց ...
Qocharyan-Sargsyan23
28.06.2016 | 21:51 Ո՞րն է Գյումրիի ֆենոմենը. երկրում հարց լուծողը քաղաքացին է Հայաստանի երկրորդ քաղաքը բացառիկ բնակավայր է, որն այդպես ...
ojar
24.06.2016 | 22:12 Երբ գործարարը հրաժարվում է գործել համակարգի թելադրանքով եւ խաղի կանոններով Ավելի քան 40 խոշոր արտադրական ձեռնարկություն ունեցող Գյումրի ...
новый коллаж
16.05.2016 | 20:50 Տնտեսական պատերազմում հաղթելու բանաձեւը ՀՀ կառավարությունն առաջիկայում ներկայացնելու է Թուրքիայից ապրանքների ներմուծման ...
serj balasanyan
24.03.2016 | 12:02 «Գյումրեցիներին խոստացված 23 միլիոնանոց վարկային ծրագիրը դեռ շատ է շահարկվելու իշխանությունների կողմից» Մարտի 16-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար ...
serj balasanyan
18.03.2016 | 18:37 Աննշմար 23 միլիոնը եւ «օդում առկախված երկուշաբթին» 3 ամիս է անցել Բաղրամյան 26-ում  Գյումրու քաղաքապետ ...
hamakargox kentron
29.02.2016 | 22:03 Հանրապետության երկրորդ քաղաքը պետք է լինի բարեկարգ Գյումրիի համակարգող կենտրոնի ներկայացուցիչները քաղաքի փողոցաշինության, բարեկարգման խնդրով ...
14862_b
22.02.2016 | 19:35 Հանրաքվեն, 23 միլիոն եվրոն եւ ուշացող երկուշաբթին ԱԺ ամբիոնից Գյումրիի անանցանելի փողոցների, իշխանությունների՝ բարեկարգ եւ ...
serj
30.01.2016 | 20:12 Սերժ Սարգսյանը գյումրեցիներից «այո» կորզելու շահադիտական նպատակներ է հետապնդել Սերժ Սարգսյանը հանրաքվեի շեմին առանձնահատուկ շռայլ խոստումներ էր ...
serj balasanyan
23.01.2016 | 19:30 Ս. Սարգսյանի՝ հանրաքվեից 2 օր առաջ տված խոստումը եւ Գյումրիում «կատարված աշխատանքը» «Գյումրին կբարեկարգվի եւ կլուսավորվի»: Սա խոստում էր՝ տրված ...