Երբ գործարարը հրաժարվում է գործել համակարգի թելադրանքով եւ խաղի կանոններով

ojar

Ավելի քան 40 խոշոր արտադրական ձեռնարկություն ունեցող Գյումրի քաղաքում 88-ի աղետից հետո, ավելի քան 27 տարվա ընթացքում նշմարվեցին միայն մի քանի փոքր ու միջին արտադրական ձեռնարկություններ:

Գյումրիի օճառի գործարանն առաջիններից էր, որը ստեղծվել է քաղաքում լուրջ արտադրական հզորություններ ապահովելու, աշխատատեղեր հիմնելու եւ լավագույն ավանդույթները վերականգնելու ակնկալիքով: Ընդհանուր բիզնես-նախագիծն իրականացվում է մի քանի երկրներում, եւ Հայաստանը հանդիսանում է այդ նախագծի փուլերից մեկը՝ կարեւորագույն  հատվածը:

Արտադրական տարածքների շինարարությունը սկսվել է դեռեւս 2003թ.-ին, իսկ առաջին սարքավորումները ներկրվել են 2010թ.-ի վերջում: Առաջին ցիկլի աշխատանքները նախատեսված էր ավարտել ավելի սեղմ ժամկետներում, սակայն 2007-2008թթ.-ի հայտնի դեպքերով պայմանավորված, ժամանակացույցը խախտվեց:

Ինչպես հայտնի է, գործարանի սեփականատերը նաեւ ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիրն է, եւ հարկային տեռորի միջոցով իշխանությունները փորձեցին խափանել եւ հեռուստաընկերության եւ ձեռնարկության աշխատանքը:  Ձեռնարկության գործարկումը հայտնի առճակատման պատճառով 4 տարի ուշացավ: Այսօր արդեն ներկայիս իշխանություններն են ամեն կերպ փորձում արգելքներ ստեղծել, խափանել, արգելակել  ոտքի կանգնող ձեռնարկության բնականոն աշխատանքը:

Հայաստանյան շրջափուլի ներդրումային փաթեթի արժեքը 3 մլն ԱՄՆ դոլարից մի փոքր ավելի է, եւ այն իրականացվելու էր 3 փուլերով: Նախատեսված էր, որ 2014թ.-ի վերջին նախագծի հայաստանյան հատվածի 3-րդ՝ եզրափակիչ փուլը պետք է ավարտված լիներ, եւ մենք Շիրակի մարզում 400-ից ավելի կայուն աշխատատեղ պետք է ունենայինք: Ցավոք, գործարանն այսօր աշխատում է ընդհանուր հզորության ընդամենը 8%-ի չափով:

Ընդհանրապես, Հայաստանի նման երկրներում բիզնեսը զարգացման եւ շահավետության հեռանկար կարող է ունենալ միայն մեկ դեպքում. եթե արտադրողը գործում է քաղաքական գործող համակարգի թելադրանքով եւ խաղի կանոններով: Համակարգի ճարտարապետները ցանկացած անկախ գործունեություն դիտարկում են որպես անհնազանդություն, եւ բնականաբար ինքնուրույն գործող, այլ գաղափարներ եւ սկզբունքներ ունեցող գործարարը համարվում է ոչ յուրային, օտար մարմին:

Այլ երկրներից առաջարկներ եղել են՝ անհամեմատ շահավետ պայմաններ ապահովել բիզնեսն այնտեղ տեղափոխելու դեպքում, սակայն սեփականատիրոջ համար սկզբունքային հարց է եղել հենց Գյումրիում զարգացնել արտադրական ներուժը:

Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից 2 անգամ եղել է չխանգարելու, արտադրությանը չխոչընդոտելու առաջարկ, սակայն անընդունելի պայմանով, որ ԳԱԼԱ-ն մեղմի իր դիրքորոշումն իշխանությունների նկատմամբ: Առաջարկը բնականաբար  մերժվել է, եւ նաեւ այդ պատճառով Գյումրիի ձեռնարկությունն այսօր անկանոն կերպով է գործում:

Էդուարդ Մխիթարյան


Armen-Serj
28.02.2017 | 20:27 Սերժ Սարգսյանի «սպիտակ քարոզարշավները» 2008-2017թթ.-ին ՀՀ-ում իշխող Հանրապետականը պատրաստվում է «սպիտակ քարոզարշավի»: ՀՀԿ ...
middle__8677595
22.02.2017 | 21:40 Րաֆֆու ուղին՝ «Բարևի հեղափոխություն» – «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք Րաֆֆի Հովհաննիսյանը ծնվել է 1959թ., Կալիֆորնիայում՝ ք. Ֆրեզնոյում: ...
новый коллаж
16.02.2017 | 11:51 Քաղաքական Գյումրին 10 տարի առաջ եւ այսօր Քաղաքական փոխատեղումներ են նկատվում Գյուրիում: Կուսակցություններով փոխվել են ...
новый коллаж
15.02.2017 | 12:00 Արթուր Բաղդասարյան. ով սատարել է բոլոր երեք նախագահներին Արթուր Բաղդասարյանը ծնվել է 1968թ.-ի նոյեմբերի 8-ին Երևանում: ...
4444455555
06.02.2017 | 20:40 ՀՀԿ-ականների խոստումները գյումրեցիներին Տարբեր ժամանակներում տարբեր խոստումներ են տվել իշխանությունները գյումրեցիներին: ...
dod
02.02.2017 | 21:03 Գագիկ Ծառուկյանի «փակած ու բացած էջերը» 2017 թվականի ապրիլ ամսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ...
balas-serj
24.08.2016 | 22:29 Քաղաքապետարանի պաշտոնյան ստիպում է համատիրություններին զբաղվել քաղաքականությամբ և աշխատել ՀՀԿ թեկնածուի օգտին ԳԱԼԱ հեռուստաընկերությունն ահազանգ է ստացել Գյումրի քաղաքի համատիրությունների ...
serzh-sargsyan-levon-sargsyan-sashik
13.08.2016 | 22:00 Ո՞վ առաջինը փորձեց հաճոյանալ Սերժ Սարգսյանին Սերժ Սարգսյանի եղբորը Գյումրիի ավագանին ձայների մեծամասնությամբ շնորհեց ...
Qocharyan-Sargsyan23
28.06.2016 | 21:51 Ո՞րն է Գյումրիի ֆենոմենը. երկրում հարց լուծողը քաղաքացին է Հայաստանի երկրորդ քաղաքը բացառիկ բնակավայր է, որն այդպես ...
новый коллаж
16.05.2016 | 20:50 Տնտեսական պատերազմում հաղթելու բանաձեւը ՀՀ կառավարությունն առաջիկայում ներկայացնելու է Թուրքիայից ապրանքների ներմուծման ...