Ո՞վ առաջինը փորձեց հաճոյանալ Սերժ Սարգսյանին

serzh-sargsyan-levon-sargsyan-sashik

Սերժ Սարգսյանի եղբորը Գյումրիի ավագանին ձայների մեծամասնությամբ շնորհեց Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում:

Այն օրակարգ է մտցրել Սամվել Բալասանյանը՝ նախընտրական շրջանում այս հարցը համարելով կարեւոր: Քաղաքապետարանի ներկայացուցիչները հայտարարեցին՝ միջնորդական նախաձեռնությամբ հանդես է եկել Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը:

Վերջինս այսօր ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց՝ ինքը նման նախաձեռնություն չի ցուցաբերել, սակայն դրել է իր ստորագրությունն այն թղթերի տակ, որում ներկայացվել է Լեւոն Սարգսյանի կատարած աշխատանքը:

Ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը կարծում է, որ նախընտրական շրջանում Սամվել Բալասանյանը՝ որպես Հանրապետական կուսակցության թեկնածու, եւ Վարդեւան Գրիգորյանը՝ որպես ԲՀԿ թեկնածու, փորձել են մրցակցել եւ իրենց ծառայությունները մատուցել Սերժ Սարգսյանին՝ նրա եղբորը պատվավոր քաղաքացու կոչում շնորհելով:

Մյուս տարբերակն այն է, որ փորձեցին այս կերպ վարկաբեկել Գյումրին եւ գյումրեցուն՝ փորձելով ապացուցել, որ կարող են այնպես անել, որ Բալասանյանի ջանքերով եւ ավագանու լուռ համաձայնությամբ Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումը չվաստակածին շնորհել այն: Հիմա, իհարկե, երկուստեք կփորձեն հասարակության առաջ արդարանալ. Բալասանյանը կնշի, որ նախաձեռնությունն իրենը չէ, այլ Վարդեւան Գրիգորյանինն է, վերջինս էլ կմեղադրի Բալասանյանին իր անունը նախընտրական շրջանում շահարկելու համար:

Վարդեւան Գրիգորյանը նաեւ հավաստիացրեց՝ այդպիսով Սերժ Սարգսյանին իր ծառայությունները չի մատուցում:

Վարդեւան Գրիգորյանին հարցրեցինք՝ եթե ինքը նախաձեռնությամբ հանդես չի եկել, չի էլ հիշում՝ երբ է ստորագրել այդ թղթերի տակ, հնարավո՞ր տարբերակ է, որ հայտարարի, որ փոշմանել է այդ նախաձեռնության համար եւ, ասենք, հետ կանչի ստորագրությունը:

Չնայած սրան, կարծում է, որ հարկավոր է վերաիմաստավորել՝ ում տալ պատվավոր քաղաքացու կոչում, որ հանճարեղ մարդկանց կողքին չհայտնվեն անուններ, որոնք անընդունելի են հասարակության համար:

Հիշեցնենք, որ երեկ Սամվել Բալասանյանն ավագանու նիստին իր ծառայությունը մատուցեց նաեւ Գագիկ Ծառուկյանին՝ նրան եւս շնորհելով պատվավոր քաղաքացու կոչում:  Գուցե նաեւ Սերժ Սարգսյանի եղբորը պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու հարցը հապշտապ օրակարգ մտցնելով՝ Սամվել Բալասանյանը փորձեց Սերժ Սարգսյանին ակնարկել, որ գնահատելով Ծառուկյանի վաստակը՝ չի թերագնահատում Սերժ Սարգսյանի ազգականների վաստակը եւ  չի ուզում խզել իր կապերն իշխանության հետ:

ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ Արմենուհի Վարդանյանի խոսքերով՝ գյումրեցու անունը խարանից մաքրելու համար նախաձեռնելու են ստորագրահավաք, որպեսզի վերոհիշյալ որոշումը որեւէ կերպ չասոցացվի գյումրեցիների հետ, այլ շատ կոնկրետ անունների, ովքեր իրենց իրավունք են վերապահում Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումն արժեզրկել:


Armen-Serj
28.02.2017 | 20:27 Սերժ Սարգսյանի «սպիտակ քարոզարշավները» 2008-2017թթ.-ին ՀՀ-ում իշխող Հանրապետականը պատրաստվում է «սպիտակ քարոզարշավի»: ՀՀԿ ...
middle__8677595
22.02.2017 | 21:40 Րաֆֆու ուղին՝ «Բարևի հեղափոխություն» – «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք Րաֆֆի Հովհաննիսյանը ծնվել է 1959թ., Կալիֆորնիայում՝ ք. Ֆրեզնոյում: ...
новый коллаж
16.02.2017 | 11:51 Քաղաքական Գյումրին 10 տարի առաջ եւ այսօր Քաղաքական փոխատեղումներ են նկատվում Գյուրիում: Կուսակցություններով փոխվել են ...
новый коллаж
15.02.2017 | 12:00 Արթուր Բաղդասարյան. ով սատարել է բոլոր երեք նախագահներին Արթուր Բաղդասարյանը ծնվել է 1968թ.-ի նոյեմբերի 8-ին Երևանում: ...
4444455555
06.02.2017 | 20:40 ՀՀԿ-ականների խոստումները գյումրեցիներին Տարբեր ժամանակներում տարբեր խոստումներ են տվել իշխանությունները գյումրեցիներին: ...
dod
02.02.2017 | 21:03 Գագիկ Ծառուկյանի «փակած ու բացած էջերը» 2017 թվականի ապրիլ ամսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ...
balas-serj
24.08.2016 | 22:29 Քաղաքապետարանի պաշտոնյան ստիպում է համատիրություններին զբաղվել քաղաքականությամբ և աշխատել ՀՀԿ թեկնածուի օգտին ԳԱԼԱ հեռուստաընկերությունն ահազանգ է ստացել Գյումրի քաղաքի համատիրությունների ...
Qocharyan-Sargsyan23
28.06.2016 | 21:51 Ո՞րն է Գյումրիի ֆենոմենը. երկրում հարց լուծողը քաղաքացին է Հայաստանի երկրորդ քաղաքը բացառիկ բնակավայր է, որն այդպես ...
ojar
24.06.2016 | 22:12 Երբ գործարարը հրաժարվում է գործել համակարգի թելադրանքով եւ խաղի կանոններով Ավելի քան 40 խոշոր արտադրական ձեռնարկություն ունեցող Գյումրի ...
новый коллаж
16.05.2016 | 20:50 Տնտեսական պատերազմում հաղթելու բանաձեւը ՀՀ կառավարությունն առաջիկայում ներկայացնելու է Թուրքիայից ապրանքների ներմուծման ...