Քաղաքական, սոցիալ-տնտեսական, հանրային հետաքրքրություն ներկայացնող փաստերի եւ իրադարձությունների հակիրճ մեկնաբանություն: Մասնագիտական, փորձագիտական գնահատական այն թեմային, որը վերջին օրերի լրահոսի առանցքում է:

«Մյուս տարի լինելու է 80.000 արտագաղթո՞ղ, մյուս տարի 8000 հեկտա՞ր ենք վարի տալու». Լեւոն Բարսեղյան

levon barsexyan

Սերժ Սարգսյանի անվան բացակայությունը ՀՀԿ համամասնական ցուցակում ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը պայմանավորում է այսպես.

«ЦК-ի կամ պոլիտբյուրոյի տիպի կառավարումն է սրանց ֆռիկը, ու ֆռռցնելով տարան դրան: Էն ժամանակ էլ էր խոսվում այդ մասին, որ իրենք ուզում են իրենց կուսակցական գրասենյակից կառավարել երկիրը եւ ոչ թե իշխանության մարմիններից: Եվ այնտեղ Սերժիկ Սարգսյանը նստի գահին, էնտեղ գան իրենց մանր-մունրը ֆռֆռա, վազվզի, թռչկոտի: Ինչ ասի պախանը, այդպես էլ գնան իրականացնեն, եթե իհարկե ԱԺ-ում իրենց կհաջողվի գրավել կայուն մեծամասնություն ոչ միայն օրենքի կամ ԸՕ մեկնաբանությամբ, այլեւ իրականում ունենալ կայուն մեծամասնություն:

Գործադիր չարչարանքներից խուսափելու հնարք է, հետո էլ կասեն, թե տեսեք, ինքը խոստացել էր, որ չի լինի ԱԺ նախագահ եւ վարչապետ, ու չի լինում, այնտեղ կլինեն մարիոնետներ, որոնք կխաղացվեն կուսակցության գրասենյակից: Ամենայն հավանականությամբ, հաշվարկը սա է: Չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը բարեփոխվել է եւ պատրաստ է իշխանությունը խաղաղությամբ զիջել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Լեւոն Բարսեղյանը:


Անդրադառնալով ՀՀԿ ցուցակին, որտեղից պակասել են «մի քանի հանցագործների անուններ», Լեւոն Բարսեղյանը նշեց. «Ռուզվելտը մի լավ խոսք ուներ, ասում էր՝ հասարակ գողը կարող է մի ստից բան գողանալ ապրանքատար վագոնից, իսկ համալսարան ավարտած գողը՝ ամբողջ երկաթգիծը կարող է գողանալ տանել: Հիմա այդ քրեականների մի մասին, որոնք լաբարոշ բերաններ էին բացում Ազգային ժողովում, փոխարինել են համալսարանն ավարտած տպերով, որոնք շատ խելացի են՝ համեմատած նրանց հետ, բայց մնում են նույն իշխանության զավթման համակարգի մեխանիզմները: Մարդիկ կան, որ զմայլվում են առաջին տասնյակով: Որի վրա մատներս դնեք, բացատրեմ, թե իրենք ինչով են խայտառակ արդեն: Ասենք Վիգեն Սարգսյանի ուղեղի փայլատակումը հասել է այնպիսի գագաթի, որից այն կողմ անցնել չի կարող, երբ որոշում է հարկահանություն անել հազարական դրամ այն բանի համար, ինչը պետությունը վաղուց պետք է արած լիներ, պետական բյուջեի միջոցներով պետք է արած լիներ, երկիրը հարստահարողներին իսկապես պատասխանատվության ենթարկած եւ գույքի առգրավման միջոցով պետք է աներ…

Արմեն Ամիրյան. բարեբախտաբար ժամանակին նամակ եմ հասցրել գրել նշանակվելուց հետո, թե մեր Մինաս Ավետիսյանի որմնանկարներն ո՞ւր են, ետ տվեք, ախպեր… Պատասխանում են՝ մենք նպատակահարմար չենք համարում վերադարձնել Մինաս Ավետիսյանի որմնանկարները:

Արփինե Հովհաննիսյան. զուլում… Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Իսկականի՞ց: Հայաստանում կան քաղբանտարկյալներ:

Ի վերջո, կարեւոր չեն էդ անձինք: Կարեւոր է, թե այդ քաղաքական ուժի քաղաքական վարքը, քաղաքական կենսագրությունն ինչպիսին է: Եվ ամենագլխավորը՝ դուք 20 տարի եղել եք իշխանություն, վերջին 9 տարիներին եղել եք Սերժիկ Սարգսյանի ենթակայության տակ իշխանություն: Բացեք երկրի տնտեսական ցուցանիշները՝ մակրոտնտեսական, միկրոտնտեսական, բացեք ժողովրդագրությունը, բացեք գործազրկությունը… Եթե դուք ձախողվել եք բոլոր բաղադրիչներով, բոլոր ուղղություններով խայտառակ ձախողումներ ունեք, էդ քանի՞ երեսանի եք՝ ելել եք նորից իշխանություն եք ուզում:

Ամբողջը դնում եմ մի կողմ: Մենակ անցած տարվա ապրիլի 2-ից 6-ը ձեզ պետք է ստիպեր ինքնասպան լինել: Հիմա պետք է ունենայինք մի քանի տասնյակ դատվածներ, ցմահ ազատազրկվածներ: Իսկ դուք դեռ երես ունեք, ելել եք իշխանությո՞ւն եք ուզում: Այս հարցերն են գլխավոր, որոնց տակից այս մարդիկ դուրս գալ չեն կարող»:


arsen mkrtchyan
10.08.2017 | 21:30 «Սասնա ծռերի» գործողություններն ահաբեկչություն չէին. ՀՀԿ-ական փաստաբան «Սասնա ծռեր» խմբի գործողությունների, 2016-ի հուլիսին հաջորդած իրադարձությունների ...
20187741_1595917890483449_802447254_n
17.07.2017 | 21:00 «Հայաստանում զենք կիրառելու մոնոպոլիան ջարդվել է» «Սասնա ծռեր» խմբի  գործողությունների, զինված ապստամբության գնալու դրդապատճառների ...
kiviryan
02.07.2017 | 21:01 «Իշխանություններն ինչքան ավելի սեղմեն օղակը, պայթյունը մի օր ավելի մեծ է լինելու» Հուլիսի 17-ին կլրանա «Սասնա ծռեր» խմբի գործողությունների մեկ ...
Снимок
31.03.2017 | 21:08 Քաղաքացիներն են այս երկրի փայատերերը եւ քվեարկությամբ ֆիքսելու են իրենց ազատությունները «Առանցքում»-ի շրջանակներում «Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Համբարձումյանը ...
artur hambardzumyan
21.03.2017 | 21:33 «Երկիրն այս վիճակին հասցրել են ձեզ փող բաժանողները». «Առանցքում»՝ Արթուր Համբարձումյանի հետ Շիրակի մարզում ու Գյումրիում ընթացող ընտրապայքարի, քարոզարշավի ընթացքի ...
16143914_704667076369346_1017569067_n
20.01.2017 | 20:20 «Իշխանությունը գիտի, որ ընդամենը 10-15 տոկոս վարկանիշ ունի, հետևաբար պետք է ջանք թափի, կուսակցություններ գերեվարի» ԳԱԼԱ-ի հարցազրույցը ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն ...
image
05.12.2016 | 21:35 ԳԱԼԱ-ին առնչվող գործերով դատական նիստերը հետաձգվեցին Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ԳԱԼԱ-ին ...
ashot
29.10.2016 | 19:59 Գարնանը քաղաքական զարգացումների մեջ ոչ մի էական որակական փոփոխություն չի լինի. «Առանցքում» «Ըստ էության, ՏԻՄ-ը փոքրիկ փորձարկում էր ԱԺ ընտրություններից ...