Քաղաքական, սոցիալ-տնտեսական, հանրային հետաքրքրություն ներկայացնող փաստերի եւ իրադարձությունների հակիրճ մեկնաբանություն: Մասնագիտական, փորձագիտական գնահատական այն թեմային, որը վերջին օրերի լրահոսի առանցքում է:

«Մենք թուրքերին կարող ենք խոցել, ցավացնել նոր հողեր վերցնելով»

vova vardanov

«Ես միշտ թուրքերի, ԵԱՀԿ Մինսկի խմբի, Վաշինգտոնի կամ Մոսկվայի ինչ-որ հայտարարությունը՝ Հայաստանի հետ կապված, հասկանում եմ այսպես. հայե՛ր, պատրաստվեք, պատրաստվեք, որպեսզի չցեղասպանվեք, պատրաստվեք, որ կարողանաք ասել՝ այլևս երբեք, ու այդպես էլ լինի»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդաշարի ընթացքում նման կարծիք հայտնեց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի համանախագահների վերջին հայտարարությանը:

Ըստ Վովա Վարդանովի՝ պետք է չմոռանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի դերն ու նշանակությունը:

«Պետք չէ մոռանալ, որ իրենք չեն կարող մեզ հրահանգել, մենք անկախ երկիր ենք, և իրենք ընդամենը միջնորդ են: Իրենք մեր լիդերը չեն, ղեկավարը չեն, Մինսկի խումբը միջնորդող խումբ է»,- հավելեց հրամանատարը:

Անդրադառնալով նաև մոտ ապագայում Փաշինյան – Ալիև սպասվող հանդիպմանը՝ Վովա Վարդանովը շեշտեց, որ բանակցություններին դրական է տրամադրված, սակայն այն պետք է լինի ինչ-որ շրջանակների մեջ:

«Ես եթե դեմ չէի բանակցություններին այն ժամանակ, երբ Քոչարյանն էր, Սերժն էր, ինչի՞ պիտի հիմա դեմ լինեմ… Անսպասելի շփումներ պիտի չլինեն, որ մենք գոնե իմանանք՝ ինչի մասին է խոսք գնում, գոնե իմանանք՝ կարողանո՞ւմ է Նիկոլը իր դերը կատարի, թե՞ չէ, եթե լավ չի ստացվում, գնանք թև-թիկունք կանգնենք»:

 

Դիտվել է՝

armen
20.03.2019 | 20:52 Նազարբաևը երկրի ղեկավարման ղեկը կպահի իր ձեռքում մինչև 2020 թվականը Քաղաքագետ Արմեն Վարդանյանը, ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում անդրադառնալով ...
beno
20.03.2019 | 20:02 «Հիմա դժվար կլինի մեղադրել Հայաստանին, թե ինչու բանակցություններն արդյունավետ չեն». փորձագետ ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում փորձագետ Բենիամին Պողոսյանը, անդրադառնալով ...
երվանդ վարոսյան
19.03.2019 | 20:00 Եթե դատական համակարգը դառնա այս իշխանությունների տապալման գրավականը, ապա այն պատճառով այդպես էլ դրանով զբաղվող չեղավ Փաստաբան Երվանդ Վարոսյանը, անդրադառնում է  ԱՄՆ պետդեպարտամենտի ՀՀ-ին ...
vardan harutyunyan
16.03.2019 | 21:31 «Դատավորը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանական զանգերից, այլ նաև բոլոր հնարավոր զանգերից». իրավապաշտպանը՝ ԱՄՆ պետդեպի զեկույցի մասին «Պարզվեց՝ ապրիլ–մայիսյան հեղափոխությունից հետո ՀՀ դատավորների մեծամասնությունը չկարողացավ ...
աղազառըաննն
12.03.2019 | 23:01 «Հարկային բեռի ավելացումը, անկասկած, ժողովրդի համար թանկացման կհանգեցնի որոշակի չափով». Հովիկ Աղազարյան ՀՀ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովիկ Աղազարյանը, ...
suremm
09.03.2019 | 20:29 «Հարուստներին զիջված հարկերը պետք է վճարի ողջ հասարակությունը». տնտեսագետ «Առ այսօր հայտնի չէ, թե կառավարության տնտեսական քաղաքականության ...