Քաղաքական, սոցիալ-տնտեսական, հանրային հետաքրքրություն ներկայացնող փաստերի եւ իրադարձությունների հակիրճ մեկնաբանություն: Մասնագիտական, փորձագիտական գնահատական այն թեմային, որը վերջին օրերի լրահոսի առանցքում է:

«ՔՊ-ն ինչպես եղել է ապագաղափարական ընդդիմություն, այնպես էլ դարձել է ապագաղափարական իշխանություն». Նարինե Մկրտչյան

Նարինե Մկրտչյան

«Այս ընտրություններում իշխանությունն, այնուամենայնիվ, տրվեց գայթակղությանը և մի շարք դեպքերում գործադրել է նաև վարչական լծակներ»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում նշեց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը:

Ըստ նրա՝ ընտրությունների հապշտապ անցկացումը իր բացասական հետագիծը թողեց Հայաստանի քաղաքական դաշտի վրա:

Խորհրդարանում ձևավորվեց երեսուն տոկոսանոց պայմանական ընդդիմություն, որը չի կարող լուրջ դերակատարություն ունենալ Հայաստանի քաղաքական կյանքում, որովհետև իրենք էլ չեն հավակնում լուրջ ընդդիմության դեր ստանձնելու:

Նարինե Մկրտչյանի դիտարկմամբ՝ Հայաստանում չկա գաղափարական ընդդիմություն, բայց հեղափոխությունը պարտադրում է ունենալ նոր որակի ընդդիմություն:

«Ընտրողների հիսունմեկ տոկոսի ընտրությունների չմասնակցելու պատճառն առաջին հերթին քաղաքական է»,- նշեց բանախոսը:

Դիտվել է՝

գըօռգ
20.02.2019 | 22:10 Երբ ձեւավորվում էր Ելք-ը, Լուսավոր Հայաստանից ճշտել են՝ ունե՞ն կապեր Միքայել Մինասյանի հետ «Ելք»-ը կազմվել է, որովհետև կար քաղաքական վստահություն միմյանց ...
andrias
20.02.2019 | 21:02 «ԼՀԿ-ն և ՔՊ-ն այսօր իրար հիշեցնում են իրենց քաղաքական կենսագրության ոչ լավ հատվածը» «Իրականում մարդիկ ավելի շատ սպասումներ ունեին և ավելի ...
vardan
15.02.2019 | 20:00 «Եթե չլինի որևէ հերքում Մարուքյանի կողմից, կդիմենք դատարան». Վարդան Ուռուտյան «ԿԳ նախարարին ճանաչել եմ վերջերս միայն, երբևէ մտերիմ ...
hayk balanyan
14.02.2019 | 22:00 «Մեր քաղաքական համակարգը կարված է այնպես, որ իշխող խավի համար ապահովի փող աշխատելու հնարավորություն». քաղաքագետ «Կառավարության ծրագրում իսկապես հեղափոխական նպատակներ չկան»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում ...