
ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակում քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը, խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր քաղաքական ուժերի մասին, նշում է, որ կան երկու պոտենցիալ ուժեր, որոնք կարող են հավանական թեկնածուներ լինել ձևավորվելիք խորհրդարանում:
Քաղաքագետը կարևոր է համարում նաև քաղաքական ուժերի դիրքավորումը՝ օրինակ բերելով Հանրապետական կուսակցությանը. «Հանրապետական կուսակցությունը պարզ է, որ քննադատելու է Նիկոլ Փաշինյանին, այսինքն իրենց դիրքը պարզ է, մյուս կուսակցությունների դեպքում անհասկանալի է՝ ինչ են անելու»: