Քաղաքական, սոցիալ-տնտեսական, հանրային հետաքրքրություն ներկայացնող փաստերի եւ իրադարձությունների հակիրճ մեկնաբանություն: Մասնագիտական, փորձագիտական գնահատական այն թեմային, որը վերջին օրերի լրահոսի առանցքում է:

«Տեղեկատվության արտահոսքը կարող է աշխատել ոչ միայն ներքին քաղաքական դաշտում». Սամվել Մարտիրոսյան

samvel martirosyan

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում անդրադառնալով ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսմանը, նշեց, որ վերջիններս խոսել են բաց հեռախոսակապով, իսկ այս դեպքում գաղտնալսելը բարդ չէ:

«Հայաստանում չկա հայեցակարգային մոտեցում բարձրաստիճան պաշտոնյաների տեխնիկական միջոցների պաշտպանվածության առումով, ուստի սա խնդիր է ամբողջ երկրի մակարդակով»,- նշեց Սամվել Մարտիրոսյանն ու հավելեց, որ տեղեկատվական արտահոսքը միայն հեռախոսի մակարդակով չի լինում, այն կարող է լինել էլեկտրոնային փոստերով և այլ տարբերակներով:

Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ արտահոսքը կարող է աշխատել ոչ միայն ներքին քաղաքական դաշտում, այլ նաև հակառակորդ երկրների պարագայում, ուստի մենք խնդիր ունենք ստեղծելու տեղեկատվական անվտանգության արդիական հայեցակարգ:

Անդրադառնալով հրապարակված տեսանյութին՝ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ տարածվելուց հետո մոտ երկու օր փորձ է արվել մտցնել դրսի տեղեկատվական դաշտեր տարբեր սոցկայքերի միջոցով:

 

Դիտվել է՝

vardan
15.02.2019 | 20:00 «Եթե չլինի որևէ հերքում Մարուքյանի կողմից, կդիմենք դատարան». Վարդան Ուռուտյան «ԿԳ նախարարին ճանաչել եմ վերջերս միայն, երբևէ մտերիմ ...
hayk balanyan
14.02.2019 | 22:00 «Մեր քաղաքական համակարգը կարված է այնպես, որ իշխող խավի համար ապահովի փող աշխատելու հնարավորություն». քաղաքագետ «Կառավարության ծրագրում իսկապես հեղափոխական նպատակներ չկան»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում ...
zoya
12.02.2019 | 20:41 Եթե Սոֆյա Հովսեփյանի նկատմամբ հատուկ գնահատական չտրվի, ՀԱԿ-ում կմտածեն, որ դա կազմակերպված է «Եթե քաղաքական գործիչն ունի անձնական կարծիք, այդ անձնական ...
sofia hovsepyan
11.02.2019 | 21:46 «Ինձ մանդատից որևէ մեկը, բացի այն մարդկանցից, ովքեր ինձ ընտրել են, չի կարող զրկել». Սոֆյա Հովսեփյան «Մի կարևոր բան, այս կուսակցությունը այդ կուսակցությունը չէ, ...
նորիկյան
09.02.2019 | 20:22 «Եթե դուք 7-8 ամիս խոսում եք այդ գաղափարի ներդրման մասին, անհրաժեշտ էր հրապարակել ծրագրի ռազմավարական փաստաթուղթը» «Ես կարող եմ ընդամենը արձանագրել, որ դատաիրավական բարեփոխումների ...