Քաղաքական, սոցիալ-տնտեսական, հանրային հետաքրքրություն ներկայացնող փաստերի եւ իրադարձությունների հակիրճ մեկնաբանություն: Մասնագիտական, փորձագիտական գնահատական այն թեմային, որը վերջին օրերի լրահոսի առանցքում է:

Զ. Փոստանջյանը մերժում է Ժ. Սեֆիլյանի համախմբման մասին առաջարկությունը

zaruhi postanjyan

 «Երկիր Ծիրանի» կուսակցությունը և Զարուհի Փոստանջյանը մերժում են Ժիրայր Սեֆիլյանի այսօրվա համախմբման առաջարկությունը՝ անվանական այն ցանկով, որը կցել է Սեֆիլյանը:

«Ես այդ անձանց պարզապես չեմ վստահում»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ չի պատրաստվում գործընթաց սկսել այն անունների տերերի հետ, որոնց առաջարկել է Ժիրայր Սեֆիլյանը:

Հիշեցնենք, Ժիրայր Սեֆիլյանը հասցեական դիմում է հղել որոշ գործիչների՝ կցելով նաև ցուցակ:

«Նրանք իմ կարծիքով ունակ են համախմբվելու դեպքում կազմակերպել ժողովրդին և վերահաս աղետից փրկել պետականությունը, հայրենաբնակ հայությանը և Հայրենիքի ապագան»,- հայտարարել է Սեֆիլյանը:

Սեֆիլյանի ցանկում կար ինչպես Զարուհի Փոստանջյանի, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի, Վարդան Օսկանյանի, Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Արմեն Մարտիրոսյանի անունները:

«Այդ անձանց ես չեմ վստահում և չեմ պատրաստվում որևէ համագործակցության, քանի որ չեմ կարծում, որ նրանք կարող է ճիշտ ուղիով տանեն ժողովրդին: Իրենք ճանապարհներ անցել են և ձախողել են: Նրանք եղել են իշխանություն, և տեսել ենք՝ նրանք ինչ են անում»,- հայտարարեց Փոստանջյանը, ապա հավելեց.

«Միգուցե այդ մարդիկ դասախոսություններ կարդան երիտասարդների համար քաղաքական իրենց ուղու վերաբերյալ: Ես մերժում եմ իրենց հետ ցանկացած տեսակի համագործակցություն և կարծում եմ, որ առհասարակ նրանք չպետք է լինեին քաղաքականության մեջ»:

Փոստանջյանին հիշեցրինք, որ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ևս հայտարարել է, որ որոշակի գործողություններ է սկսելու 2018թ.-ի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ: Ինքը Փոստանջյանը ևս նման հայտարարությամբ էր հանդես եկել: Ինչո՞ւ չհամագործակցել գոնե այդ ճակատում:

Փոստանջյանը Ր. Հովհաննիսյանի հայտարարությունները համարեց կեղծ. «Կեղծ հայտարարություններ են դրանք: Իրենք ասում են՝ պայքարելու են Ս. Սարգսյանի վերարտադրության դեմ: Բայց համակարգի խնդիրն է, պետք է ապամոնտաժենք համակարգը և ստեղծենք նորը»:


arsen mkrtchyan
10.08.2017 | 21:30 «Սասնա ծռերի» գործողություններն ահաբեկչություն չէին. ՀՀԿ-ական փաստաբան «Սասնա ծռեր» խմբի գործողությունների, 2016-ի հուլիսին հաջորդած իրադարձությունների ...
20187741_1595917890483449_802447254_n
17.07.2017 | 21:00 «Հայաստանում զենք կիրառելու մոնոպոլիան ջարդվել է» «Սասնա ծռեր» խմբի  գործողությունների, զինված ապստամբության գնալու դրդապատճառների ...
kiviryan
02.07.2017 | 21:01 «Իշխանություններն ինչքան ավելի սեղմեն օղակը, պայթյունը մի օր ավելի մեծ է լինելու» Հուլիսի 17-ին կլրանա «Սասնա ծռեր» խմբի գործողությունների մեկ ...
Снимок
31.03.2017 | 21:08 Քաղաքացիներն են այս երկրի փայատերերը եւ քվեարկությամբ ֆիքսելու են իրենց ազատությունները «Առանցքում»-ի շրջանակներում «Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Համբարձումյանը ...
artur hambardzumyan
21.03.2017 | 21:33 «Երկիրն այս վիճակին հասցրել են ձեզ փող բաժանողները». «Առանցքում»՝ Արթուր Համբարձումյանի հետ Շիրակի մարզում ու Գյումրիում ընթացող ընտրապայքարի, քարոզարշավի ընթացքի ...
levon barsexyan
20.02.2017 | 19:20 «Մյուս տարի լինելու է 80.000 արտագաղթո՞ղ, մյուս տարի 8000 հեկտա՞ր ենք վարի տալու». Լեւոն Բարսեղյան Սերժ Սարգսյանի անվան բացակայությունը ՀՀԿ համամասնական ցուցակում ժուռնալիստների ...
16143914_704667076369346_1017569067_n
20.01.2017 | 20:20 «Իշխանությունը գիտի, որ ընդամենը 10-15 տոկոս վարկանիշ ունի, հետևաբար պետք է ջանք թափի, կուսակցություններ գերեվարի» ԳԱԼԱ-ի հարցազրույցը ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն ...
image
05.12.2016 | 21:35 ԳԱԼԱ-ին առնչվող գործերով դատական նիստերը հետաձգվեցին Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ԳԱԼԱ-ին ...