Քաղաքական, սոցիալ-տնտեսական, հանրային հետաքրքրություն ներկայացնող փաստերի եւ իրադարձությունների հակիրճ մեկնաբանություն: Մասնագիտական, փորձագիտական գնահատական այն թեմային, որը վերջին օրերի լրահոսի առանցքում է:

«Սասնա ծռերի» գործողություններն ահաբեկչություն չէին. ՀՀԿ-ական փաստաբան

arsen mkrtchyan

«Սասնա ծռեր» խմբի գործողությունների, 2016-ի հուլիսին հաջորդած իրադարձությունների եւ մեկնարկած աղմկոտ դատաքննությունների վերաբերյալ զրուցել ենք ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արսեն Մկրտչյանի հետ, ով նաեւ ՀՀԿ անդամ է:

«Որպես իրավաբան, որպես ՀՀ քաղաքացի ես էլ եմ հակված այն մտքին, որ կատարվածն ահաբեկչություն չէր: Ինչ վերաբերում է հարցին, թե բնակչության մի մասն ինչու աջակցություն հայտնեց զինված խմբի գործողություններին, կարծում եմ՝ այստեղ խնդիրն ավելի խորքային է եւ ունի սոցիալական արմատներ: Երբ որ մարդիկ սոցիալական կյանքից դժգոհում են, այդ սոցիալական դժգոհությունը պետք է դուրս մղվի: Հարմար առիթը ստեղծվեց, երբ որ բնակչության մի զանգվածի թվաց, թե կարող է իշխանափոխություն լինի եւ այդ իշխանափոխության արդյունքում իրենք կկարգավորեն իրենց կենցաղային զբաղվածության եւ այլ խնդիրները»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Արսեն Մկրտչյանը:

Արսեն Մկրտչյանը Սարի թաղի գործով կալանավորված մեկ տասնյակից ավելի անձանց շահերն է պաշտպանում դատարանում: ՀՀԿ անդամ լինելը չի խանգարում մասնագիտական գործունեությանը, հավաստիացնում է Արսեն Մկրտչյանը:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝

arman-navasardyan
18.09.2018 | 20:12 «Այն, ինչ եղավ ՀԱՊԿ-ի շրջանակներում, պարզապես արարողակարգային բացթողում էր». Արման Նավասարդյան «Առ այսօր Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգացել է ասիմետրիկ ...
samvel martirosyan
17.09.2018 | 21:00 «Տեղեկատվության արտահոսքը կարող է աշխատել ոչ միայն ներքին քաղաքական դաշտում». Սամվել Մարտիրոսյան Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում անդրադառնալով ...
tatev hayrapetyan
15.09.2018 | 21:45 «Ադրբեջանում նախատեսված զորավարժությունները պատասխան է «Շանթ -2018»-ին, որի հետևանքով Ադրբեջանը հայտնվել էր սթրեսի մեջ». Տաթև Հայրապետյան Ադրբեջանը հայտարարել է զորավարժություններ անցկացնելու մասին, որն իրականացնելու ...
tigrannn
11.09.2018 | 21:11 «Հայաստանը Սիրիայում պարզապես դիտորդի կարգավիճակ չունի, այլև շահառու է». Տ. Բալայանը՝ սիրիական առաքելության մասին Հայաստանը պարզապես դիտորդի կարգավիճակ չունի Սիրիայում, այլ շահառու ...
Снимок
05.09.2018 | 21:00 «Պետք է շարունակել ավելի լավ աշխատել, քան հեղափոխությունից առաջ և դրա ընթացքում». Լյուդմիլա Բարբա «Հայաստանն այժմ հետաքրքրում է ոչ միայն մոլդովացի լրագրողներին, ...
armannn
01.09.2018 | 21:45 Բարձրագույն դատական խորհուրդը՝ հօգուտ լրատվամիջոցների Դատական նիստերի լուսաբանման ընթացքում լրատվամիջոցները լուրջ խոչընդոտների են ...