Քաղաքական, սոցիալ-տնտեսական, հանրային հետաքրքրություն ներկայացնող փաստերի եւ իրադարձությունների հակիրճ մեկնաբանություն: Մասնագիտական, փորձագիտական գնահատական այն թեմային, որը վերջին օրերի լրահոսի առանցքում է:

«Այո, ես զանգել եմ Սերժ Սարգսյանին… որ ասեմ՝ ինչ էլ որ պետք է արվի, պետք չէ դա անել գիշերով». Լ. Ալավերդյան

larisa

«Այո, ես զանգել եմ Սերժ Սարգսյանին… ես զանգել եմ մի բանի համար, որ ասեմ՝ ինչ էլ որ պետք է արվի, այսինքն՝ եթե պետք է ցրվեն այդ հավաքները, ապա պետք չէ դա անել գիշերով, ավելի լավ է սպասել, մինչև լույսը կբացվի»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման ընթացքում հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն՝ անդրադառնալով օրեր առաջ Անահիտ Բախշյանի արած այն հայտարարությանը, որ մինչ արտակարգ դրության մասին հրամանագրի վավերացումը ԱԺ-ում, Լարիսա Ալավերդյանը հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ:

Լարիսա Ալավերդյանը հավելեց, որ զորքի մասին հարց չի տվել. «Այո, ես զանգել եմ, տիկին Անահիտը ամբողջովին ճիշտ է ասում, ինչին ի պատասխան ստացա այդպիսի պատասխան, որ արդեն ուշ է»:

Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ Մարտի մեկի գործը շատ հեռու է բացահայտված լինելուց: «Մենք պետք է հստակեցնենք, Մարտի 1-ի գործը դեռ չի մտել մինչև անգամ դատարան: Դա կարող է բացահայտված թվալ կամ ցանկություն ունենալ, և վարչապետը ազատ է խոսել այն լեզվով, որով խոսում է, բայց ես շատ ցավում և կոչ եմ անում ավելի զուսպ բանաձևերի օգտագործման»:

Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ Մարտի 1-ի լիարժեք բացահայտմանն այսօր խանգարում է հուզական մթնոլորտը և քաղաքական ենթատեքստը:

Դիտվել է՝

երվանդ վարոսյան
19.03.2019 | 20:00 Եթե դատական համակարգը դառնա այս իշխանությունների տապալման գրավականը, ապա այն պատճառով այդպես էլ դրանով զբաղվող չեղավ Փաստաբան Երվանդ Վարոսյանը, անդրադառնում է  ԱՄՆ պետդեպարտամենտի ՀՀ-ին ...
vardan harutyunyan
16.03.2019 | 21:31 «Դատավորը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանական զանգերից, այլ նաև բոլոր հնարավոր զանգերից». իրավապաշտպանը՝ ԱՄՆ պետդեպի զեկույցի մասին «Պարզվեց՝ ապրիլ–մայիսյան հեղափոխությունից հետո ՀՀ դատավորների մեծամասնությունը չկարողացավ ...
vova vardanov
12.03.2019 | 23:40 «Մենք թուրքերին կարող ենք խոցել, ցավացնել նոր հողեր վերցնելով» «Ես միշտ թուրքերի, ԵԱՀԿ Մինսկի խմբի, Վաշինգտոնի կամ ...
աղազառըաննն
12.03.2019 | 23:01 «Հարկային բեռի ավելացումը, անկասկած, ժողովրդի համար թանկացման կհանգեցնի որոշակի չափով». Հովիկ Աղազարյան ՀՀ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովիկ Աղազարյանը, ...
suremm
09.03.2019 | 20:29 «Հարուստներին զիջված հարկերը պետք է վճարի ողջ հասարակությունը». տնտեսագետ «Առ այսօր հայտնի չէ, թե կառավարության տնտեսական քաղաքականության ...
aaa
09.03.2019 | 20:02 «Կոռուպցիայի դեմ պայքարի վարչապետի գլխավորած խորհրդի ճակատագիրն անհայտ է դեռ». Մ. Ատովմյան «Կոռուպցիայի դեմ պայքարի վարչապետի գլխավորած խորհրդի ճակատագիրն անհայտ ...
բորիս
07.03.2019 | 21:00 Արցախի հարցի շուտափույթ լուծումը բարի ցանկություն է. Բորիս Նավասարդյան ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդաշարի ընթացքում Երևանի մամուլի ակումբի նախագահ ...