Քաղաքական, սոցիալ-տնտեսական, հանրային հետաքրքրություն ներկայացնող փաստերի եւ իրադարձությունների հակիրճ մեկնաբանություն: Մասնագիտական, փորձագիտական գնահատական այն թեմային, որը վերջին օրերի լրահոսի առանցքում է:

Գյումրիում ֆորս-մաժոր չի լինի, եթե Բաղրամյան 26-ում իրենց թեկնածուներին եւ չակերտավոր ընդդիմադիր անձանց կարգի հրավիրեն

Снимок

«Խնդիրներ ունեն այն ընդդիմադիր կոչվող ուժերը, որոնք շատ արագորեն իշխանական դաշտից նետվեցին ընդդիմադիր դաշտ»:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման գնահատական տվեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ վերլուծելով նախընտրական այս փուլում զարգացող դինամիկ գործընթացները.

«Գործընթացները դեռ չեն ավարտվել, մինչեւ փետրվարի վերջ այս ակտիվությունը հասարակությունը կտեսնի: Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր քաղաքական ուժերը ՏԻՄ ընտրություններից հետո հասկացան, որ իրենք չեն կարող մասնակցել եւ հաջողություններ արձանագրել եւ փորձում են դաշինքների միջոցով հասնել հաջողությունների»:

Խնդիրներ ունեն այն ընդդիմադիր կոչվող ուժերը, որոնք շատ արագորեն իշխանական դաշտից նետվեցին ընդդիմադիր դաշտ:

Ըստ քաղաքագետի՝ ամենաշատը խնդիր ունեն այն մարդիկ եւ այն ուժերը, որոնք աշխատել են իշխանությունների հետ, նետվել են ընդդիմադիր դաշտ եւ հիմա խնդիր ունեն համոզելու, որ իսկապես ընդդիմություն են.

«Հասարակությունը տարակուսանքի մեջ է՝ հավատա՞լ, թե՞ ոչ այդ ուժերին: Նրանք իրո՞ք ընդդիմություն են, թե՞ Բաղրամյան 26-ից գործուղվել են ընդդիմադիր դաշտ խառնելու ընդդիմության խաղաքարտերը եւ հասարակության կողմնորոշումը. նրանք իրակա՞ն ընդդիմություն են, թե՞ շինծու ընդդիմություն»:

Ընդդիմադիր բեւեռների բեւեռացումը կամ կենտրոնացումը մեկ ընդհանուր դաշինքում հավանական չէ:

Ըստ Գագիկ Համբարյանի՝ ընդդիմադիր դաշտի դաշինքներն ունեն խնդիրներ իրար հետ: Բայց չի կարելի նաեւ ամբողջովին ժխտել Օհանյան-Օսկանյան դաշինքի հնարավոր համագործակցությունը Ծառուկյան դաշինքի հետ:

«Մենք հիմա ունկնդրում ենք շատ զարմանալի գործընթացներ, որոնք երբեւիցե չենք սպասել, թե ով ուր է մտնում: Այնպես որ, քաղաքականության մեջ ամեն ինչ էլ սպասելի է: Չի կարելի ոչինչ բացառել: Օհանյան-Ծառուկյան դաշինքների միջեւ այս պահին կարող եմ ասել, որ դեռ միավորում չկա, բայց եւ ժամանակ կա, որ կարող է մինչեւ ընտրություններ փորձ կատարեն միավորվել»:

Քաղաքական դաշտում զարմանահրաշ երեւույթների մասին: Չի կարելի բացառել, որ քաղաքականության մեջ իր լուման ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը:

Անդրադառնալով ՀՀԿ ներսում զարգացող իրադարձություններին՝ ՀՀԿ շարքերից առանցքային անդամների դուրս գալու գործընթացներին, քաղաքագետը նշում է, որ չի կարելի բացառել նաեւ Ռ. Քոչարյանի մասնակցությունը քաղաքական վերջին գործընթացներին:

«Ես ՀՀԿ-ն չեմ դիտում որպես կուսակցություն, դա ավելի շատ ակումբ է, որում կան բազմաթիվ բեւեռներ, եւ այդ բեւեռների միավորողը Ս. Սարգսյանն է: Հիմա ունի նոր վարչապետ ՀՀ-ն, որն իր թիմն ունի: Կարեն Կարապետյանը դարձավ վարչապետ, եւ 7000 մարդ ընդգրկվեց ՀՀԿ:

Կար խնդիր նաեւ ազատվել ՀՀԿ ներսում օդիոզ կերպարներից, որոնք կրիմինալի մեջ էին թաթախված, անընդհատ սկանդալների մեջ էին, կարող էին հանդես գալ հակապետական ելույթներով: Այդ անձանց շարքերում էր նաեւ Հովիկ Աբրահամյանը, որին անընդհատ քննադատում էր մամուլը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Մհեր Սեդրակյանը եւ այլք, ինքնըստինքյան նրանք դուրս մնալով ՀՀԿ-ից գոնե ձեւականորեն, եթե սա նաեւ ամբողջությամբ շինծու է, ապա որեւէ քաղաքական ուժի հետ պետք է սկսեն համագործակցել: Այն քաղաքական գործիչը, որը ժամանակավորապես դուրս է մնում քաղաքական գործընթացներից, ապա նրա համար շատ դժվար է վերադառնալ»:

Ս. Սարգսյանին բացարձակ անհետաքրքիր է միջանձնային հարաբերությունների սրումը ՀՀԿ-ի ներսում: Կարեւորը՝ մեծ քանակությամբ ձայներ ապահովել ՀՀԿ-ի համար:

Ռեյտինգային ընտրակարգը երկու խնդիր կլուծի: Ս. Սարգսյանի համար, ըստ քաղաքագետի, կարեւորը տոկոսներ ապահովելն է: Միեւնույն ժամանակ հստակ թեստ է՝ ով ինչքան կարող է «խփել»:

«Հանրապետության նախագահը որոշեց մեկ հարվածով երկու նապաստակ սպանել: Նախ ինքը հիմա քննության է կանչել այն բոլոր լիդերներին, որոնք նրան ժամանակին խոստացել էին ձայներ: Նա խփում էր ոչ թե միանձնյա, այլ նրա տեղն էին խփում, իսկ այդ անձինք երբեւէ նորմալ չեն խփել, միշտ ձախողել են, նույնը Գյումրու պարագայում: Եվ հիմա այդ անձանց ներգրավել են ցուցակներում, եւ նրանք իրենց վարկանիշային ցուցակներով պետք է համապատասխան քանակությամբ ձայն ապահովեն եւ ցույց տան, որ իրենք արժանի են լինել տնօրեններ ձեռնարկություններում:

Ս. Սարգսյանն, այս քանակությամբ մարդկանց ներգրավելով ՀՀԿ ռեյտինգային ցուցակ, մեկ նպատակ ունի՝ մեծ քանակությամբ ձայներ ապահովել ՀՀԿ-ի համար, որը ցանկանում է իր ձեռքում պահել իշխանությունը»:

Գյումրիում սուր պայքար կլինի: Իշխանությունը պետք է յուրայիններին եւ իր «ընդդիմադիր» լիդերներին կարգի հրավիրի, թե չէ սուր զարգացումներ են սպասվում:

Անդրադառնալով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ մեծ քաղաքականություն վերադարձի մասին հայտարարություններին, որոնց համաձայն Ղուկասյանն ընտրապայքարի մեջ կմտնի ԲՀԿ ցուցակով, քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է.

«Նորմալ եմ վերաբերվում Վարդան Ղուկասյանի քայլին: Ինքը միշտ լիդեր է զգացել: 4.5 տարի չլինելով քաղաքականությունում՝ խնդիրներ ունի նոր թիմ ձեւավորելու եւ ընտրություններին մասնակցելու առումով, նույն թափով, ինչ ժամանակին անում էր: Կա նաեւ ֆինանսական ռեսուրսների խնդիր եւ վարչական ռեսուրսների խնդիր, որից նախկին քաղաքապետը միշտ օգտվել է եւ շատ մեծ օգուտ է ստացել: Հիմա կտեսնենք, թե ով ինչ հնարավորություններ ունի»:

Ըստ Համբարյանի՝ սուր պայքար է սպասվում բոլոր իմաստներով, եւ ՀՀ իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն ՀՀ երկրորդ քաղաքում զարգացող իրադարձություններին.

«Իրոք պետք է մեծ ուշադրություն դարձնեն ՀՀ երկրորդ քաղաքում զարգացող իրադարձություններին, որովհետեւ հաշվի առնելով այն ընտրապայքարը եւ պայքարի ձեւերը, որոնք նախընտրելի են որոշ քաղաքական լիդերների կողմից, ես մտավախություն ունեմ, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից եւ ֆորս-մաժորային իրավիճակները շատ լինեն:

Բոլոր քաղաքական լիդերները, նախկին ու ներկա քաղաքապետերը, պատգամավորները՝ գործող եւ նախկին, հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչները ճիշտ կլինի, որ նստեն մի սեղանի շուրջ եւ գծեն այն սահմանը, որից այն կողմ պետք է ոչ ոք դուրս չգա: Որովհետեւ Գյումրին փոքր քաղաք է, սոցիալապես վատ ապրող քաղաք է, եւ ամեն մի ժայթքում կարող է մեծ պայթյունի պատճառ դառնալ, եւ ես, այս քաղաքի բնակիչ լինելով, չեմ ուզում, որ նման իրավիճակ ստեղծվի:

Չնայած քիչ եմ հավատում սրան, որովհետեւ գիտեմ՝ ով ինչի է ընդունակ, բայց հույս ունեմ, որ Բաղրամյան 26-ում իրենք իրենց թեկնածուներին կարգի կհրավիրեն, ինչպես նաեւ իրենց կողմից վերահսկվող չակերտավոր ընդդիմադիր անձանց եւս կարգի կհրավիրեն եւ թույլ չեն տա, որպեսզի իրավիճակը դուրս գա վերահսկողությունից»:

Քրիստինա Մկրտչյան


arsen mkrtchyan
10.08.2017 | 21:30 «Սասնա ծռերի» գործողություններն ահաբեկչություն չէին. ՀՀԿ-ական փաստաբան «Սասնա ծռեր» խմբի գործողությունների, 2016-ի հուլիսին հաջորդած իրադարձությունների ...
20187741_1595917890483449_802447254_n
17.07.2017 | 21:00 «Հայաստանում զենք կիրառելու մոնոպոլիան ջարդվել է» «Սասնա ծռեր» խմբի  գործողությունների, զինված ապստամբության գնալու դրդապատճառների ...
kiviryan
02.07.2017 | 21:01 «Իշխանություններն ինչքան ավելի սեղմեն օղակը, պայթյունը մի օր ավելի մեծ է լինելու» Հուլիսի 17-ին կլրանա «Սասնա ծռեր» խմբի գործողությունների մեկ ...
Снимок
31.03.2017 | 21:08 Քաղաքացիներն են այս երկրի փայատերերը եւ քվեարկությամբ ֆիքսելու են իրենց ազատությունները «Առանցքում»-ի շրջանակներում «Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Համբարձումյանը ...
artur hambardzumyan
21.03.2017 | 21:33 «Երկիրն այս վիճակին հասցրել են ձեզ փող բաժանողները». «Առանցքում»՝ Արթուր Համբարձումյանի հետ Շիրակի մարզում ու Գյումրիում ընթացող ընտրապայքարի, քարոզարշավի ընթացքի ...
levon barsexyan
20.02.2017 | 19:20 «Մյուս տարի լինելու է 80.000 արտագաղթո՞ղ, մյուս տարի 8000 հեկտա՞ր ենք վարի տալու». Լեւոն Բարսեղյան Սերժ Սարգսյանի անվան բացակայությունը ՀՀԿ համամասնական ցուցակում ժուռնալիստների ...
16143914_704667076369346_1017569067_n
20.01.2017 | 20:20 «Իշխանությունը գիտի, որ ընդամենը 10-15 տոկոս վարկանիշ ունի, հետևաբար պետք է ջանք թափի, կուսակցություններ գերեվարի» ԳԱԼԱ-ի հարցազրույցը ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն ...
image
05.12.2016 | 21:35 ԳԱԼԱ-ին առնչվող գործերով դատական նիստերը հետաձգվեցին Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ԳԱԼԱ-ին ...
ashot
29.10.2016 | 19:59 Գարնանը քաղաքական զարգացումների մեջ ոչ մի էական որակական փոփոխություն չի լինի. «Առանցքում» «Ըստ էության, ՏԻՄ-ը փոքրիկ փորձարկում էր ԱԺ ընտրություններից ...