Քաղաքական, սոցիալ-տնտեսական, հանրային հետաքրքրություն ներկայացնող փաստերի եւ իրադարձությունների հակիրճ մեկնաբանություն: Մասնագիտական, փորձագիտական գնահատական այն թեմային, որը վերջին օրերի լրահոսի առանցքում է:

«Այնպես չէ, որ բոլորը վազելով գալիս են ՔՊ, կան թեկնածուներ, որոնց մենք ենք առաջարկում լինել մեր ցուցակում». Լենա Նազարյան

lenaa

Ի՞նչ սկզբունքներով են քաղաքական գործիչներն ընդգրկվում ՔՊ կուսակցության ընտրական ցուցակում ու կուսակցության շարքերում, ովքե՞ր կլինեն նախկին հանրապետականներից նրանց թվում, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը «Առանցքում» հաղորդման շրջանակներում ներկայացրել է իրենց մոտեցումները:

«Իհարկե մեր ցուցակում ընդգրկելու հետաքրքրությունը շատ է, բայց այնպես չէ, որ բոլորը վազելով գալիս են, կան թեկնածուներ, որոնց հետ մենք ենք կապ հաստատում, մենք ենք առաջարկում լինել մեր ցուցակում թեկնածու, հիմնականում հաշվի ենք առնում՝ ինչքանով է կարող տվյալ անձը խորհրդարանական աշխատանքին մասնակցել»,- ասաց նա:

Վստահեցնում է, որ ընտրողաբար են մոտենում, ինչի արդյունքում նախկին հանրապետականներից միայն երկուսին՝ Ֆելիքս Ցոլակյանին ու Շիրակ Թորոսյանին կընդգրկեն ցուցակում. «Հենց ամենասկզբից հեղափոխական շարժման հստակ դիրքորոշում արտահայտեցին, և՛ խոսքով, և՛ գործով սատարեցին ու ունեն դրական հանրային ընկալում»:

Իսկ ռեյտինգային ցուցակներով առաջադրման մասին ասաց. «Օրենքի պահանջն է, որ մենք նվազագույնը հինգ թեկնածու առաջադրենք ամեն մի ընտրատարածքում, մենք նվազագույնից պակաս կունենանք: Մենք ընտրողաբար ենք առաջնորդվում, ցանկացած անձ չի կարող ընդգրկվել մեր ցուցակում, պատասխանատու կերպով պիտի հարցը լուծենք, և վստահ եմ, որ չենք հիասթափեցնի ընտրողներին»:

 

 

Դիտվել է՝

janna
09.12.2018 | 21:01 «Ժողովուրդն ավելի շուտ հրաժարվեց ընտրակաշառքից, քան նախկին իշխանության ներկայացուցիչները». Ժաննա Ալեքսանյան «Այսօր ոստիկանությունը և քաղաքացիական հանրությունը շատ աչալուրջ են  ...
karenn
09.12.2018 | 20:14 Ովքեր տարիներով վերցրել են 10 000 դրամ, հիմա քվերակում են իշխանության օգտին. Սոցիոլոգ 12 օրերը չբավականացրին ոչ միայն նորմալ քարոզարշավ անցկացնելու, ...
լեւոն
09.12.2018 | 16:52 «Սկսել եմ լսել արդեն, թե վա՜յ մասնակցությունը ցածր եղավ, ընտրություններն անվավեր կլինեն. ԸՕ-ի մեջ նման սահմնափակում չկա» Հայաստանում ընթանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ըստ ԿԸՀ-ի ...
harutyun baxdasryan
08.12.2018 | 14:19 «Պայմանավորվածությունների արդյունքում Սաշիկ Սարգսյանը որոշել է իր 50/50-ի մի 50/50-ը նվիրել պետությանը». Հարություն Բաղդասարյան Տարբեր օլիգարխների կողմից գույքը պետությանը նվիրաբերելու պատրաստակամությունը փաստաբան ...
vardd
07.12.2018 | 22:45 «Հակակշռող ուժ այս խորհրդարանում չի լինի». Արմեն Բաղդասարյան «Ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունեցան իրենց ...
vardann
06.12.2018 | 22:05 «Սահմանադրության մասին խոսելիս մենք չպետք է այն պայմանավորենք անձերով». Վարդան Հարությունյան «Սահմանադրությունը չի գրվում մեկ մարդու համար կամ սահմանադրությունը ...
gexam baxdasryan
05.12.2018 | 20:51 «Իրավիճակ պիտի փոխվի նաև Արցախում». Գեղամ Բաղդասարյան «Հայաստանի լեգիտիմ, ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունը կարող է ...
edgarr
05.12.2018 | 19:10 ՔՊ-ի սխալը քարոզարշավի ժամանակ ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում քաղաքագետ Էդգար Վարդանյանը, անդրադառնալով ընթացող ...
johniii
02.12.2018 | 15:00 Ի՞նչ խնդիրներ կան Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններում. հարցազրույց Ջոնի Մելիքյանի հետ Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում երկրի նախագահ ...
arman navasardyan
01.12.2018 | 21:10 «Կատարվածը սադրանք է և չարամտության հետևանք». Արման Նավասարդյանը՝ Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև տեղի ունեցածի մասին Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում, ...