Քաղաքական, սոցիալ-տնտեսական, հանրային հետաքրքրություն ներկայացնող փաստերի եւ իրադարձությունների հակիրճ մեկնաբանություն: Մասնագիտական, փորձագիտական գնահատական այն թեմային, որը վերջին օրերի լրահոսի առանցքում է:

Համակարգից ո՞վ պատրաստ կլինի հանուն Սերժ Սարգսյանի գնալ զոհաբերության

29750490_1940177079390860_202674971_n

Որքան մոտենում է Սերժ Սարգսյանի 7-օրյա անիշխանությունը, այնքան ավելի հաճախակի է շրջանառության մեջ դրվում այն միտքը, որ Սերժ Սարգսյանի համար մի քանի օր իշխանական լծակ չունենալն ամենևին դժբախտություն չէ, քանի որ իրենց տեղերում կլինեն ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Արմեն Սարգսյանը, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը և իշխանական մյուս գերատեսչությունների ղեկավարները, ովքեր այդ օրերի ընթացքում կսպասարկեն Ս. Սարգսյանի շահերը՝ իշխանությունը վերստին վերադարձնելով նրան:

Սակայն այդ 7 օրերի ընթացքում հասարակության հնարավոր ընդվզման պարագայում շատ կոնկրետ ո՞վ է լինելու իշխանության պատասխանատուն, ով իր վրա է վերցնելու տասը տարի առաջ արյամբ, զոհերի գնով զավթված իշխանությունն ամուր և անսասան պահելու և անվնաս այն Սարգսյանին հանձնելու դժվարին պատասխանատվությունը: Ապրիլի 9-ին, երբ լիազորությունները վայր կդնի Սերժ Սարգսյանը, և հրաժարական կտա կառավարությունը, ո՞վ է լինելու այն անձը, ով իրավիճակի անկառավարելի դառնալու պարագայում անհրաժեշտ կհամարի ուժի կիրառման հրաման տալ. Արա Բաբլոյա՞նը, Արմեն Սարգսյա՞նը, Կարեն Կարապետյա՞նը, գուցե Վովա Գասպարյա՞նը կամ Վիգեն Սարգսյա՞նն ինքնագլուխ կերպով կնետվեն մարտի՝ քաղաքացուն դեմ հանդիման:

Նրանցից ո՞վ պատրաստ կլինի հանուն Սերժ Սարգսյանի գնալ զոհաբերության՝ իր վրա վերցնելով գրավոր հրաման արձակելու բեռը, հանուն այն բանի, որ սկուտեղի վրա իշխանությունը փոխանցի Սարգսյանին:

Դիտվել է՝

30414700_1951729941568907_3600031537283727360_n
08.04.2018 | 14:01 Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է, որ ԵՄ-ն շարունակի լռել իր անիշխանության օրերին Ապրիլի 9-ին, երբ կավարտվի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, ...
serj-2
29.03.2018 | 21:11 Ս. Սարգսյանին 7 օր հետապնդելու է հեղաշրջման ուրվականը Ս. Սարգսյանը 7 օրով կորցնում է իշխանությունն ամբողջությամբ: ...
29633591_1934533989955169_1627369840_o
27.03.2018 | 20:12 Սերժ Սարգսյանը վախեցա՞վ, որ իրեն կարող են «քնած թողնել» Մելիք Ադամյանում Վարչապետի աթոռը զբաղեցնելու հավակնությունների մասին Սերժ Սարգսյանի գրավոր ...
29345465_1932970413444860_517476519_n
26.03.2018 | 20:51 Ինչո՞ւ են եվրաչինովնիկներն աչք փակում, երբ տեսնում են Հայաստանի սահուն գահավիժումը Սերժ Սարգսյանը մարտի 19-ին Բաղրամյան 26-ից գրավոր հաղորդում ...
9500275 (2)
23.03.2018 | 20:24 Սարգսյանի եւ Ալիեւի՝ հատակապատաճեղքափայտի մակարդակի վրա գտնվող ցուցանիշները Ժողովրդավարության ինդեքսը պետության ներսում ժողովրդավարության մակարդակի սանդղակն է՝ ...
29496824_1927135730694995_7053283696803053568_o
22.03.2018 | 13:51 Ռեժիմն իր շարքերում չի հանդուրժում բարոյականին Հայաստանում հաջողակ եւ «կայացած» մարդու համարում ունի «շուստրի» ...
7 (1)
21.03.2018 | 20:10 Սերժ Սարգսյանը ձգտում է չզիջել ադրբեջանցի իր կոլեգային Ապրիլի 17-ին Հայաստանում, իսկ ապրիլի 11-ին Ադրբեջանում կսկսվեն ...
image
09.03.2018 | 21:35 ՀՀ քաղաքացուն դեպի կործանում տանող այդ գնացքից թռչելու ժամանակն է Հին դեմքերով, բայց նոր անուն ստացած մարմինը՝ Բարձրագույն ...
image
28.02.2018 | 21:29 Կործանարար սիրախաղից ի՞նչ օգուտ է քաղելու ՀՀ քաղաքացին Փետրվարի 21-ին Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին ...
новый коллаж
22.02.2018 | 19:49 Եվրափողերի, կոտրված դահուկի եւ «կարտոֆիլագետների» կապը Ասում են, թե պատահականություն չի լինում, իսկ յուրաքանչյուր ...