Քաղաքական, սոցիալ-տնտեսական, հանրային հետաքրքրություն ներկայացնող փաստերի եւ իրադարձությունների հակիրճ մեկնաբանություն: Մասնագիտական, փորձագիտական գնահատական այն թեմային, որը վերջին օրերի լրահոսի առանցքում է:

«Քիչ է՝ նվեր են ստացել երկու մանդատ, դարձել են մեծամասնություն, հիմա էլ որոշել են՝ փոքրամասնությունը նախագծեր չպետք է կարողանա մտցնել օրակարգ»

Снимокokkk

«Շատ անճոռնի կամայականություն է, երևի իրենց թվում է, թե իրենք մեծամասնություն են, օրենքն ինչպես կուզեն՝ կճմռթեն, որ զուգարանում ուզեն՝ կկախեն»,- ասում է Գյումրի համայնքի ԳԱԼԱ խմբակցության անդամ Լևոն Բարսեղյանն՝ անդրադառնալով խնդրին, որ ՀՀ վարչապետին Գյումրու ավագանու անունից հղվելիք ուղերձի նախագիծը չի ընդգրկվել ավագանու նիստի օրակարգ: Չնայած այն հանգամանքին, որ Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարն ավագանու ԳԱԼԱ խմբակցության ղեկավար Ա.Վարդանյանին 2017թ. հոկտեմբերի 31-ին նամակով տեղեկացրել է, որ այդ նախագիծը կընդգրկվի 2017թ. դեկտեմբերի 6-ին կայանալիք նիստի օրակարգում Գյումրու ավագանու Մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի հանձնաժողովի, ինչպես նաև Իրավական հարցերի հանձնաժողովի նիստերում քննարկվելուց և դրական եզրակացություն ստանալուց հետո, 2017թ. նոյեմբերի 27-ին դրել է քննարկման բոլորովին այլ՝ Գյումրու ավագանու Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում և չի դրել քննարկման իր մատնանշած երկու հանձնաժողովների նիստերում:

«Քիչ է՝ իրենք մեծամասնություն են, նվեր են ստացել երկու մանդատ ԿԸՀ-ից, դարձել են մեծամասնություն, այսպես ասած, հիմա էլ որոշել են՝ փոքրամասնությունը նախագծեր չպետք է կարողանա մտցնել օրակարգ: Սա շատ ամոթալի բան է, եթե դեկտեմբերի 21-ի նիստի օրակարգ էլ չմտցվեց, մեզ մնում է նախավերջին ելքը՝ ստորագրություններ հավաքել քաղաքի բնակիչներից և հարցն ավտոմատ մտցնել օրակարգ: Ստորագրություններ հավաքել՝ ուղերձով կառավարությանը դիմելու համար, որպեսզի կառավարությունը Գյումրի քաղաքին հատկացնի 550 մլն դրամ սուբվենցիա, որպեսզի Գյումրիում մանկապարտեզները նույնպես լինեն անվճար, ինչպես դա Երևանում է: Գյումրեցի երեխաները ոչ մի մեղք չունեն, որ ծնվել են Գյումրիում…»,- ասում է Լևոն Բարսեղյանը:

Դիտվել է՝

arancqum
23.09.2018 | 20:31 «Քաղաքապետ է ընտրվելու Նիկոլ Փաշինյանը, այլ ոչ թե Հայկ Մարությանը» Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում, անդրադառնալով ...
aram
23.09.2018 | 19:36 «Նիկոլ Փաշինյանի թիմին պետք է հնարավորություն տրվի հեղափոխությունը հասցնել ավարտին». Արամ Մանուկյան ՀԱԿ կուսակցության քարտուղար Արամ Մանուկյանն այն համոզմունքին է, ...
shahanennn
23.09.2018 | 18:42 «Կարող էի բոյկոտել ընտրությունները, քանի որ երկրում կա քաղբանտարկյալ… բայց որոշեցի հերթական քայլն անել». Շահեն Հարությունյան «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ...
levon bars
23.09.2018 | 16:54 «Բարեբախտաբար քարոզարշավի սրությունը դրսևորվեց միայն խոսքի տիրույթում». Լևոն Բարսեղյան «Այսօր անհամեմատ խաղաղ ընտրություններ են»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման ...
tevan poxosyan
22.09.2018 | 21:36 «Մենք պետք է այնպես անենք, որ Ադրբեջանն ամեն օր վախով արթնանա, որ մի նոր կորուստ է ունենալու» ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը կարծում է, որ ...
artur saqunc
21.09.2018 | 20:51 «Փաստ է, որ դատավորը դեռ իրեն անկախ չի զգում». Արթուր Սաքունց «Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կար դեռևս 2015 թվականին պարտադրված ...
arman-navasardyan
18.09.2018 | 20:12 «Այն, ինչ եղավ ՀԱՊԿ-ի շրջանակներում, պարզապես արարողակարգային բացթողում էր». Արման Նավասարդյան «Առ այսօր Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգացել է ասիմետրիկ ...