Քաղաքական, սոցիալ-տնտեսական, հանրային հետաքրքրություն ներկայացնող փաստերի եւ իրադարձությունների հակիրճ մեկնաբանություն: Մասնագիտական, փորձագիտական գնահատական այն թեմային, որը վերջին օրերի լրահոսի առանցքում է:

«Մեծ ցանկություն ունեմ դառնալ պատգամավոր ու երբևէ գործիք դառնալու մտադրություն չեմ ունեցել». Ֆ. Ցոլակյան

colakyan

«Շատերն այսօր ոչ միայն մեր մարզում, այլ նաև շատ տեղեր պատգամավորին պատկերացնում են ասֆալտի գործ անող, ցեմենտ, շաքարավազ բերող, բաժանող: Սա այն է, որ պարտադիր պետք է առանձին խնդիրներ լուծի, որ այդ պատգամավորն իրենց համար հեղինակություն դառնա: Ես ուզում եմ ներկայացնել պատգամավորի դերը:

Պատգամավորն ավելի լուրջ խնդիրներ պետք է կարողանա լուծել, եթե պատգամավորը կարողանա իր դերում լինել, բերել ճիշտ օրենքներ կամ օրենքներ գրելուն ճիշտ մասնակցություն ունենա, կարողանա դրանք ուղղորդել ու հասնել նրան, որ այդ ասֆալտը գան անեն, ալյուրը հասնի էդ մարդու տուն, մյուսի ավազի հարցը լուծվի, բայց ոչ թե պատգամավորը բարեգործություն անի»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում նման տեսակետ հայտնեց պատգամավորության թեկնածու Ֆելիքս Ցոլակյանը, ով Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվել է թիվ 11 ընտրատարածքում՝ վարկանիշային ցուցակով:

Թեկնածուն այս ընթացքում հանդիպումներ է անցկացրել ինչպես մարզի համայնքներում, այնպես էլ քաղաքի տարբեր թաղամասերում, առանձնացրել մի շարք հարցեր, որոնք հրատապ լուծում են պահանջում: Մեր լրագրողը ՀՀԿ թեկնածուից հետաքրքրվել է, թե չի՞ կարծում, որ այդ ամենի հիմնական պատասխանատուն հենց իշխող քաղաքական ուժն է՝ ՀՀԿ-ն: Ֆ. Ցոլակյանը նշել է. «Գիտեք, խնդիրներ կան, որոնք անմիջապես հնարավոր չէ լուծել, բայց նաև շատ խնդիրներ լուծվել են: Բայց անելիք միշտ լինելու է»:

Պատգամավորության թեկնածուն անդրադարձել է նաև այն տեղեկություններին, որ իրեն ոչ թե պատգամավորական մանդատն է հետաքրքրում, այլ առաջադրվել է ՀՀԿ-ին Շիրակի մարզից ձայներ ապահովելու համար. «Ես էն գլխից ասել եմ, որ պաշտոն ունեմ ու պաշտոնը թողնում եմ զուտ պատգամավորի մանդատի համար: Միշտ աշխատել եմ գործադիր մարմնում ու զգացել, որ գործադիրում աշխատող մարդը սահմանափակ հնարավորություններ ունի որևէ բան անելու համար: Ընտրված մարդն ուժեղ է լինում, մանավանդ նոր խորհրդարանում, երբ որ քո մեջքին ունենում ես ընտրողներ, կարողանում ես հարց բարձրացնել: Իրականում ես մեծ ցանկություն ունեմ դառնալ պատգամավոր ու երբևէ գործիք դառնալու մտադրություն ու ցանկություն չեմ ունեցել»,- նշեց Ֆ. Ցոլակյանը:

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝

davit babayan
10.05.2018 | 16:01 Բանակցային ձեւաչափը վերականգնելը շատ բարդ է եւ մեծ ջանքեր է պահանջում. Դավիթ Բաբայան Հայաստանում ներքաղաքական զարգացումները դրական ազդեցություն կունենան Արցախի հիմնահարցի ...
30414700_1951729941568907_3600031537283727360_n
08.04.2018 | 14:01 Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է, որ ԵՄ-ն շարունակի լռել իր անիշխանության օրերին Ապրիլի 9-ին, երբ կավարտվի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, ...
29750490_1940177079390860_202674971_n
31.03.2018 | 20:05 Համակարգից ո՞վ պատրաստ կլինի հանուն Սերժ Սարգսյանի գնալ զոհաբերության Որքան մոտենում է Սերժ Սարգսյանի 7-օրյա անիշխանությունը, այնքան ...
serj-2
29.03.2018 | 21:11 Ս. Սարգսյանին 7 օր հետապնդելու է հեղաշրջման ուրվականը Ս. Սարգսյանը 7 օրով կորցնում է իշխանությունն ամբողջությամբ: ...
29633591_1934533989955169_1627369840_o
27.03.2018 | 20:12 Սերժ Սարգսյանը վախեցա՞վ, որ իրեն կարող են «քնած թողնել» Մելիք Ադամյանում Վարչապետի աթոռը զբաղեցնելու հավակնությունների մասին Սերժ Սարգսյանի գրավոր ...
29345465_1932970413444860_517476519_n
26.03.2018 | 20:51 Ինչո՞ւ են եվրաչինովնիկներն աչք փակում, երբ տեսնում են Հայաստանի սահուն գահավիժումը Սերժ Սարգսյանը մարտի 19-ին Բաղրամյան 26-ից գրավոր հաղորդում ...
9500275 (2)
23.03.2018 | 20:24 Սարգսյանի եւ Ալիեւի՝ հատակապատաճեղքափայտի մակարդակի վրա գտնվող ցուցանիշները Ժողովրդավարության ինդեքսը պետության ներսում ժողովրդավարության մակարդակի սանդղակն է՝ ...
29496824_1927135730694995_7053283696803053568_o
22.03.2018 | 13:51 Ռեժիմն իր շարքերում չի հանդուրժում բարոյականին Հայաստանում հաջողակ եւ «կայացած» մարդու համարում ունի «շուստրի» ...
7 (1)
21.03.2018 | 20:10 Սերժ Սարգսյանը ձգտում է չզիջել ադրբեջանցի իր կոլեգային Ապրիլի 17-ին Հայաստանում, իսկ ապրիլի 11-ին Ադրբեջանում կսկսվեն ...
image
09.03.2018 | 21:35 ՀՀ քաղաքացուն դեպի կործանում տանող այդ գնացքից թռչելու ժամանակն է Հին դեմքերով, բայց նոր անուն ստացած մարմինը՝ Բարձրագույն ...