Քաղաքական, սոցիալ-տնտեսական, հանրային հետաքրքրություն ներկայացնող փաստերի եւ իրադարձությունների հակիրճ մեկնաբանություն: Մասնագիտական, փորձագիտական գնահատական այն թեմային, որը վերջին օրերի լրահոսի առանցքում է:

«Իշխանությունը գիտի, որ ընդամենը 10-15 տոկոս վարկանիշ ունի, հետևաբար պետք է ջանք թափի, կուսակցություններ գերեվարի»

16143914_704667076369346_1017569067_n

ԳԱԼԱ-ի հարցազրույցը ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ:

-Պարոն Բարսեղյան, 4+4+4 ձևաչափով քննարկումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններից մեկը, որն ամրագրվեց նաև նոր ընտրական օրենսգրքում, ՀՀ բոլոր 2 հազար տեղամասերում 2-ական տեսախցիկների տեղադրմանն էր վերաբերում: Սակայն օրերս հայտարարվեց, որ ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու հայտ է ներկայացրել միայն մեկ ընկերություն, ինչն ինքնին խոսում է այն մասին, որ գործընթացը հնարավոր է ձախողվի: Ի՞նչ եք կարծում, արդյոք հենց այդ նպատակն էլ ունեին իշխանությունները:

-Բանակցությունների ընթացքում իշխանությունը սկսեց նենգափոխել գաղափարը, նախ մերժեց, հետո նոր երկրորդ ռաունդում ընդունեց այն, սակայն ընդունեց ոչ այնպես, ինչպես առաջարկվել էր: Մեր առաջարկը՝ ՀԿ-ների առաջարկը, բոլորովին այն չէր, ինչ խոստացավ անել իշխանությունը, հիմա թող չփորձեն ստել, թե ձեր պահանջը կատարել ենք: Մեր առաջարկը հետևյալն էր, որ դա պետք է կատարի պետությունն իր միջոցներով, իր պատասխանատվությամբ՝ որպես սեփական պարտավորություն, ոչ թե այլ աղբյուրից կապալառու գտնվի, որպեսզի կապալառուն գա անի: Իշխանություն կոչեցյալը գնաց այնպիսի ճանապարհով, որ հեշտ լինի ձախողել այս գաղափարը, և դրեց տենդերի, չստանձնեց այն որպես սեփական պարտավորություն, այստեղ է ամբողջ պրոբլեմը: Իսկ մենք կարծում էինք ու կարծում ենք, որ ՀՀ իշխանությունները բավարար ֆինանսական միջոցներ ունեն ու քաղաքական կամք չունեն, որպեսզի դա ստանձնեն որպես սեփական պարտականություն ու կատարեն իրենց կողմից: Այն ժամանակ էլ էինք ասում՝ 4-8 միլիոն դոլարի կամ եվրոյի կարգի փող է, իսկ դուք միլիոն 200 հազար եվրոյով ուզում եք այդ գործն անել տա՞լ, այս գլխից էլ պարզ է, որ չի լինելու: Խնդիրն այլ տեղ է, աբողջությամբ տեսանելի է լինելու տեղամասում տեղի ունենալիքը: Քանի հոգի մոտեցավ քվեախցին, քանի հոգի լցրեց, մարդկային կուտակումներ կային արդյոք տեղամասում և այլն: Ու եթե պարզվի, որ տեղամասերում այն նույն «բարդակն» է, ինչ եղել է նախկինում տեղամասերի մեծ մասում, որպեսզի կարողանան այդ խառնաշփոթի մեջ հնարավորինս շատ մարդու քվեարկել տան, գուցե լցոնել ինչ-որ մի պահի, սրանց խանգարելու է տեսախցիկների առկայությունը, ուղիղ ինտերնետ հեռարձակումը, առավել ևս տեսաձայնագրությունը, որը հետագայում կարելի կլինի բացել ու օգտագործել ինչ-ինչ դատական գործերում:

-Հատկապես վերջին ընտրական պրոցեսների ժամանակ վերահսկողությունը տեղամասերում բավականին խիստ է եղել, ու հիմա գերակշռող են կարծիքները, որ ոչ թե տեղամասերում են տեղի ունենում խախտումները, այլ դրանցից դուրս:

-Ընտրակեղծիքների տեխնոլոգիաների մեջ մեթոդների որոշակի տեղաշարժ կա. ընտրակաշառքի ձևը, կշիռը փոխվել է, տեղամասերում արվող կեղծիքների ծավալն ու ձևերը փոխվել են, վարչական ռեսուրսի ազդեցությունը փոխվել է, «քրեական խուրդի» վարքի կառավարումը որոշակիորեն փոխվել է: Բնականաբար սա լինում է, այսպես կոչված, կազմակերպված կամ չկազմակերպված դիմադրության արդյունքում, եթե դիմադրություն չլիներ, տեղամասերը չսկսեին շատ ուժեղ հսկել, իշխանությունը կշարունակեր այն մեթոդներով, որոնք արել է, հիմա եթե 1 սմ հետ ես քաշում քո դիմադրությունը կամ հսկողական գործիքները, տարակույս չունենաք, արագ վերադառնալու է տեղամասային ընտրակեղծիքների ծավալը նախկինին՝ սկսելու է աճել: Հետո էնտեղ ուրիշ սենյակներ կան, վարչական ռեսուրսն է, ազդեցություն վարչական աշխատողների վրա, համայնքապետարանների, մարզպետարանների, համայնքային ու պետական բյուջեներից ֆինանսավորվող աշխատողների վրա ճնշում, թելադրանք, հուշում ահաբեկում: Չեմ ասում, թե բոլորը ենթարկվում են, բայց դա ազդեցություն ունի: Սրանց ազդեցության չափն ընտրությունների արդյունքների վրա ոչ ոք չի չափել, ոչ ոք չի հետազոտել, թե, ասենք, ՀՀ բոլոր ՏԻՄ-երի 90 տոկոսը՝ համայնքի ղեկավարները, ավագանու անդամները, որ վարչական ռեսուրս են չարաշահում իշխանության վերարտադրման համար, այդ իշխանության հավաքած քվեների մեջ դա ինչ տոկոս է կազմում, ընտրակաշառքն ինչ կշիռ ունի, ահաբեկումն ինչ կշիռ ունի և այլն:

-Առաջիկա ընտրություններում, փաստորեն, վարչական ռեսուրսի կիրառում ավելի ցայտուն կերպով կարտահայտվի, եթե հաշվի առնենք, որ տարածքային ցուցակներով նույն իշխանական ուժի պատգամավորի թեկնածուներն իրար դեմ են պայքարելու՝ նաև Ս. Սարգսյանին ցույց տալու համար, թե ով որքան քվե է ապահովում, կամ ի՞նչ ծառայություն է մատուցում ՀՀԿ-ին:

-Իշխանությանը պետք է վերարտադրվել, իշխանությունը գիտի, որ ունի 10-15 տոկոս վարկանիշ: Հետևաբար շատ ջանքեր պետք է թափել, ներդնել ռեժիմը վերարտադրելու համար: Առավել ևս ջանքերի մի մասն էլ ուղղել է և ուղղում է քաղաքական մի շարք կուսակցությունների ուծացման և գերեվարման վրա: Մի քանիսը կան, որ մի քանի անգամ տարած-հետ բերած են, հենց պետք կլինի, կասեն՝ արի, արի, ազիզ, արի երկու հատ պապկա տանք քեզ, բայց խելոք կմնաս:

-Առաջիկա ընտրությունների հետ կապված երկու կարծիք կա հիմնականում. մասնակցել ինչ-որ բան փոխելու համար, և չմասնակցել այդ պրոցեսներին, քանի որ ամեն բան Ս. Սարգսյանի գծած սցենարի շրջանակներում է: Ձեր կարծիքն ինչպիսի՞ն է:

-ԱԺ-ում եղած ընդդիմադիրներն ու կամ մոտավորապես եղած ընդդիմադիրներն ու իսկական ընդդիմադիրներն իսկապես ոչինչ չեն կարողանում փոխել: Ես մի քանի անգամ հրապարակային կոչով դիմել եմ՝ թողնել դուրս գալ էնտեղից, բայց հակադարձել են ինձ, թե՝ չէ, դա ամբիոն է, այնտեղից կարելի է խոսել, ավելի տեղեկացված լինել. դա էլ է մոտեցում: Բայց ինքն ունի մեծամասնություն, որ ինչ ուզի կանի, ու դրանում համոզվելուց հետո էր, որ Ա. Բաղդասարյանի կուսակցությանն ուղարկեց ընդդիմություն: Հիմա կարող է այնպես ստացվի, որ ԱԺ-ում կոշտ ընդդիմադիրների թիվն աճի կրկնակի, բայց դա որակ չի տալու: Կոնկրետ Ծառուկյանի հետ կապված այդ տվայտանքները՝ գնալ-գալ, էջը փակել-բացել, հասկանալի է, որ բոլորը Ս. Սարգսյանի համաձայնությամբ է, բայց թե իրական դաշտում ինչ տեղի կունենա, ընտրությունների ժամանակ ինչ քվեներ կտանի, դե հասկանալի է, որ Ս. Սարգսյանը թույլ չի տալու, որ շոշափելի քվեներ տանի ԲՀԿ-ն կամ իր հետ ալյանսի մտած որևէ քաղաքական ուժ, լայն դաշինքը, եթե հանկարծ ստացվեց այնպես, որ հսկողությունից փախավ այս ուժի հավաքած քվեների ծավալը, Ս. Սարգսյանն ահագին լուրջ պրոբլեմների մեջ է հայտնվելու ու փորձելու է կոմպրոմատներ խաղացնել:

Մի քանի ականավոր կուսակցություններ՝ ի դեմս Խոսրով Հարությունյանի, Գեղամյանի, Բաբուխանյանի, կմիանան ՀՀԿ-ին, նույնիսկ ենթադրում եմ, որ ՀՀԿ-ն կարող է դաշինքով հանդես գա, ու Հանրապետական անունը չլինի, անունը փոխեն, վերաբրենդավորեն այդ մի ժամանակահատվածի համար, ասենք, «Երջանիկ Հայաստան» դաշինքով:

Հերմինե Մկրտչյան


Снимок
31.03.2017 | 21:08 Քաղաքացիներն են այս երկրի փայատերերը եւ քվեարկությամբ ֆիքսելու են իրենց ազատությունները «Առանցքում»-ի շրջանակներում «Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Համբարձումյանը ...
artur hambardzumyan
21.03.2017 | 21:33 «Երկիրն այս վիճակին հասցրել են ձեզ փող բաժանողները». «Առանցքում»՝ Արթուր Համբարձումյանի հետ Շիրակի մարզում ու Գյումրիում ընթացող ընտրապայքարի, քարոզարշավի ընթացքի ...
levon barsexyan
20.02.2017 | 19:20 «Մյուս տարի լինելու է 80.000 արտագաղթո՞ղ, մյուս տարի 8000 հեկտա՞ր ենք վարի տալու». Լեւոն Բարսեղյան Սերժ Սարգսյանի անվան բացակայությունը ՀՀԿ համամասնական ցուցակում ժուռնալիստների ...
image
05.12.2016 | 21:35 ԳԱԼԱ-ին առնչվող գործերով դատական նիստերը հետաձգվեցին Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ԳԱԼԱ-ին ...
ashot
29.10.2016 | 19:59 Գարնանը քաղաքական զարգացումների մեջ ոչ մի էական որակական փոփոխություն չի լինի. «Առանցքում» «Ըստ էության, ՏԻՄ-ը փոքրիկ փորձարկում էր ԱԺ ընտրություններից ...
Հարություն Բաղդասարյան
02.10.2016 | 16:32 «Կարուսել», «ներկա բացականեր», հանրային տրանսպորտի օգտագործում. Բարձրաձայնում են խախտումների մասին Փաստաբան Հարություն Բաղդասարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադարձել է ...
tamar hovhannsiyan
29.09.2016 | 21:41 «Գյումրեցին ինձնից լավ գիտի, թե 28 տարի ինչ է կատարվում իր քաղաքի հետ». Թ. Հովհաննիսյան ԳԱԼԱ-ի մասին իր կարծիքն է հայտնել մեծանուն դերասան ...
harutyun baxdasryan
29.09.2016 | 20:52 «ԳԱԼԱ-ն Գյումրիի համար բրենդ է դարձել». Հ. Բաղդասարյան ԳԱԼԱ-ի գործունեության, նախընտրական շրջանի եւ ՏԻՄ ընտրություններում ԳԱԼԱ ...