Վերլուծական հաղորդաշար, որի շրջանակներում անդրադարձ է կատարվում ներքաղաքական եւ արտաքին քաղաքական ուշագրավ զարգացումներին: Ժամանակի անիվը հետ պտտելով եւ ներկան ու անցյալը համադրելով տրվում են ռեալ գնահատականներ: «Ժամանակը ջնջում է սխալն ու հղկում ճշմարտությունը», իսկ թե որո՞նք են ժամանակի ընթացքում թույլ տրված սխալներն կիմանա լոկ նա, ով դիտում է ժամանակի արագընթաց շարժումը՝ «Արխիվի 1 օրը» հաղորդաշարի դիտակետից:

«Խոշոր ընտրակաշառք» գյումրեցիներին

serj colakyan

Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի մեկնարկը Գյումրիում եւ Շիրակի մարզում տվեց Սերժ Սարգսյանը` Շիրակի մարզպետին հրավիրելով խորհրդակցության՝ մարզի սոցիալ–տնտեսական իրավիճակը քննարկելու պատրվակով:

Այսպիսի խորհրդակցությունները բնականաբար պատահական լինել չեն կարող: Սեյրան Մարտիրոսյանը նկատում է՝ այն, ինչից չխոսեցին Ֆելիքս Ցոլակյանն ու Սերժ Սարգսյանը, ուրեմն հենց դրան էր նվիրված խորհրդակցությունը: Սարգսյանը խոսեց անօթեւանության, գործազրկության, փողոցաշինության, ներդրումների եւ այլնի մասին, բայց ոչ սահմանադրական փոփոխությունների:

«Ամեն ինչից պարզ է, որ սա, այո, հերթական քաղաքական արշավի մեջ տեղավորվող հերթական հանդիպում է, խոստումների հերթական շարան է, որոնք իրականության հետ համարյա թե որեւէ աղերս չունեն: Շիրակի մարզն ուշադրության կենտրոնում չէ: Բառային հարթության վրա հիմա նորից հայտնվում է ուշադրության կենտրոնում: Ինչ-որ բաներ արվելու են, բայց պետք չէ երբեք դա ներկայացնել որպես ընծա: Դա միապետական հասարակություններում է, որ թագավորը կարող է կամենալ կամ չկամենալ, ընծայել կամ չընծայել: Դա իշխանությունների պարտականությունն է իր երկրի բնակիչների նկատմամբ եւ արդեն ձգձգված պարտականություններն են աղետի գոտու նկատմամբ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանը:

«Կարծում եմ, որ ինքը հույս չպետք է տածի, որ իր այդ անելիքը մի մեծ լավություն է գյումրեցիներին, եւ գյումրեցիները պետք է խանդավառ կերպով գնան եւ իր սահմանադրական «մուտիլովկեքին» կողմ քվեարկեն»,- հավելում է ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

Մարզի եւ Գյումրիի բոլոր խնդիրներին միանգամից լուծում տալու Սարգսյանի պատրաստակամությունը ոչ ավելին է, քան «խոշոր ընտրակաշառք», ասում է Լեւոն Բարսեղյանը: Ըստ նրա՝ Գյումրիում առկա հասարակական տրամադրություններն ուշացումով, բայց հասել են Սերժ Սարգսյանին, եւ նա հիմա ուղիներ է որոնում՝ ի՞նչ անել Գյումրիում տոկոսներ խփելու համար, ի՞նչ խոստանալ եւ կամ ինչպե՞ս սիրաշահել գյումրեցիներին:

Խորհրդակցության շրջանակներում Սերժ Սարգսյանի ելույթը հիշեցրեց նախընտրական հանրահավաքների ժամանակ նրա տված խոստումները գյումրեցիներին: Մեկ անգամ չէ, որ Սարգսյանը խոստացել է Գյումրին վերածել արագ եւ դինամիկ զարգացող բնակավայրի, որտեղ մարդիկ ոչ միայն անօթեւան չպետք է լինեն, այլ նաեւ աշխատանք պետք է ունենան:

Նախընտրական ելույթներից հետո սովորաբար տեւական լռություն է: Իսկ այդ ընթացքում Գյումրիում իրավիճակն ավելի է վատթարացել, բազմաթիվ մարդիկ շարունակում են ապրել տնակներում, դինամիկ զարգացում խոստացողների խոստումներից հետո արտագաղթի տեմպերը դինամիկ կերպով աճ են արձանագրում:

Շիրակի մարզում խայտառակ պարտություն կրած Սերժ Սարգսյանը թերեւս զգացել է վտանգը, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հատկապես մեր մարզում տանուլ է տալու: Այստեղ ապրող բնակիչը, բացի ժամանակ առ ժամանակ ըստ նպատակահարմարության հնչող խոստումներից, իրական գործ չի տեսել եւ ադեկվատ կերպով է արձագանքել այդ անգործությանը: Գյումրին դարձել է գործող իշխանությունների ամենացավոտ բնակավայրը, միեւնույն ժամանակ նախադեպ ցույց տվող, որ միայն խոստումներ շռայլած եւ գործնականում որեւէ էական աշխատանք չկատարած իշխանությանը շառաչուն ապտակ է հասցնելու մարզի բնակիչը: Գյումրին իշխանությունների համար շարունակում է մնալ անկառավարելի, Հայաստանից կտրված եւ անկախ բնակավայր:

Կադրից դուրս բնականաբար խորհրդակցությանը հաջորդած զրույցն առնչվել է սահմանադրական հանրաքվեին: Որքա՞ն է խոստացել խփել Ֆելիքս Ցոլակյանն առաջիկայում՝ Սերժ Սարգսյանի սահմանադրությունն անցկացնելու համար: Ընդգծենք, որ համակարգի մի մասնիկ Ցոլակյանը եւս անվերապահորեն վստահում է իր ղեկավարությանը եւ այս հարցում նրանց հետ լիովին համամիտ է՝ անկախ բոլոր մարտահրավերներից:

«Ղեկավարությանը տեսանելի են բոլոր մարտահրավերները, եւ ղեկավարությունը որոշում է կայացրել, եւ այդ որոշումը ճիշտ է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

Նշենք, որ նա արդեն սկսել է աշխատանքը համայնքների ղեկավարների հետ՝ զարկ տալով «այո»-ի քարոզարշավին:

Հաշվի առնելով նախորդների փորձը՝ նրանք թերեւս հասկանում են, որ հանրաքվեն վրիպելու դեպքում կհաջորդեն պաշտոնանկություններ, ուստի կփորձեն ավելի ջանասիրաբար աշխատել՝ հաշվի չառնելով մի պարզ իրողություն, որ իրավիճակ է փոխվել, փոխվել է դեպի վատը: Գյումրեցին այսօր ավելի վատ է ապրում, քան երեկ, եւ սա ստիպելու է բոլորին խաղալ քաղաքացու թելադրած խաղի կանոններով:

Տեղի իշխանությունները, բնականաբար, ներսից շատ լավ պատկերացնում են՝ ինչ իրավիճակ է: Իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանի խոսքերով՝ շատ լավ կլինի, որ նրանք վերջապես հասկանան, որ ոչ թե վերեւի պահանջները պետք է պարտադրեն ներքեւներին, այլ դառնան իրապես համայնքային ղեկավարներ եւ ներքեւի խնդիրները բացատրեն, հասկացնեն իրենց ղեկավարներին, որ Գյումրիում այլ իրավիճակ է:

«Վատ է, որ տեղական իշխանությունները, որպես կանոն, իրավիճակը ադեկվատ չեն ընկալում: Վատ է, որ խորհրդային ժամանակների մոտեցումներն են, որ ահա հանձնարարությունը տրված է, դա կատարելը պարտադիր է, գերակատարելը՝ պատիվ: Պարզ է, որ այս անգամ մեծ ուժեր են գործի դրվելու, առանձին մարդկանց են հանձնարարելու էդ ամբողջը տեղում ապահովել, պարզ է, որ այս անգամ անտեր հանրաքվեն տերեր է ունենալու»,- նշում է Սեյրան Մարտիրոսյանը:

Հանրաքվեն Շիրակի մարզում անցկացնելու համար էլի կլինեն Սերժ Սարգսյանին խոստումներ տվող եւ դրա դիմաց ինչ-որ բան ակնկալողներ:

Ձեռագիրը նույնն է, մեթոդները՝ պարզունակ, քայլերը՝ կանխատեսելի:

Այս ամենով հանդերձ Սերժ Սարգսյանի թիմը՝ համալրված տանուլ տված, վարկանիշը զրոյացրած գործիչներով, անշուշտ կարիք ունի վերանայելու գործողությունների մշակված պլանը եւ մտածելու՝ արդյոք արժե՞ ֆինանսական միջոցներն ու ռեսուրսներն անիմաստ կորցնել, երբ քաղաքացին անտարակույս խախտելու է նրանց բոլոր հաշվարկները:

Արմենուհի Վարդանյան


Снимок
29.03.2016 | 21:29 Սուտ խոստումներով քաղաքական կենսագրություն կերտելու անհնարինությունը «Արխիվի մեկ օրը» հաղորդաշարի դիտակետում Սերժ Սարգսյան քաղաքական ...
AJ
23.12.2014 | 00:58 Արման Սահակյանի հաջողության միակ բանաձեւը ՀՀ քաղաքացին, ընտրողը այս կամ այն թեկնածուին լսելիս ...
Tigran Hovik
28.04.2014 | 23:58 Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանի խաղը չի՞ խաղա Ատկատների մեղադրանք, օֆշորային սկանդալ, «Նաիրիտի» հարցով խարդախությունների կասկածներ, ...
1386609799,2739 (1)
09.12.2013 | 21:21 Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը`օրակարգային Համարժե՞ք է արդյոք հայաստանյան ընդդիմադիր դաշտի արձագանքը երկրի ...
1381178792,6914
28.11.2013 | 13:03 Պուտինյան ճնշումներով, եվրոպական երազանքներով… Սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահի` Մոսկվայում արած այն հայտարարությունը, ...
1383758326,8819
06.11.2013 | 21:17 Փոստանջյանի հարցի հետևանքները ԵԽԽՎ-ում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված ...
1381178792,6914
08.10.2013 | 00:45 Պուտինյան ճնշումներով, եվրոպական երազանքներով… Սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահի` Մոսկվայում արած այն հայտարարությունը, ...
1378750202,3844
09.09.2013 | 11:11 Բյուջեի թալանից, մինչեւ ներիշխանական խմորումներ Գարնանային նստաշրջանում խորհրդարանում ակտիվորեն քննարկվեց Վերահսկիչ պալատի նախորդ ...
]
30.07.2013 | 11:29 Ռուսաստանը Հայաստանի հետ խոսում է սպառնալիքի լեզվով Անդամակցում Եվրամիությա՞նը, թե՞ Եվրասիական Միությանը: Հայաստանյան իշխանությունների ընտրած ...
1373303851,1395
08.07.2013 | 21:16 Ռեժիմի խաղի կանոնները. ո՞ր դեպքում եվ ինչպե՞ս են խժռում յուրայիններին Օրերս լրացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան մեկ ...