Սահմանի եզրին բնակվող երեխաները Ձմեռ պապից տանկ ու ատրճանակ են խնդրում

Снимок

2015 թվականը դիմավորում են նաեւ Հայաստանի հանրապետության հյուսիս-արեւելյան հատվածի սահմանամերձ  շրջանների բնակիչներն ու մեր բանակի սահմանապահ զինծառայողները: Բերդի տարածաշրջանի Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր եւ մյուս համայնքների բնակիչների հունվարի 1-ը, 2-ն ու 3-ը իրենց մյուս հայրենակիցների տոնական օրերից տարբերվում են նրանով, որ եթե Ամանորը վերջիններս տոնում են հրավառության գունագեղ լույսերի ներքո, ապա սահմանի եզրին ապրող հայաստանցին՝ լուսարձակող փամփուշտների կրակոցների ձայների տակ:  Այգեպարի մանկապարտեզի երեխաները ծնված օրվանից են այդ իրավիճակի ականատեսը: Նրանց խնամող դաստիարակները չեն զարմանում, երբ այս տարիքում արդեն իրենց սաները Ձմեռ պապից ոչ ավելի, ոչ պակաս  տանկ ու ատրճանակ են խնդրում. թերեւս դա պաշտպանական բնազդ է:

Փոքրիկ Վարդանը, Կարապետն ու Լեւոնը Ձմեռ պապին արդեն նամակ պատրաստել են. տանկեր ու ինքնաձիգ են ուզել: Այդ երեխաներն իրենց բազմաթիվ հասակակիցների նման կամակոր ու պահանջկոտ չեն. նրանց պարզապես երջանիկ մանկություն է պետք հարազատ բնօրրանում, որի անդորրը հաճախ խախտում է մի քանի հարյուր մետր հեռու դարանակալած թշնամին: Շատ ժամանակ նրանք իրենց արտասանություններով ու մանկական երգերով խլացնում են կրակոցների ձայները:-

Անմիջապես սահմանի եզրին գտնվող մյուս համայնքի՝ Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցի տարրական դասարանի աշակերտներն արդեն հասուն մտածելակերպ ունեն. նրանց նամակներում տանկերին ու ինքնաձիգերին փոխարինելու են եկել կոշիկն ու լեգո խաղալիքները:

Նրանց եւս շատ բան անհրաժեշտ չէ: Պաշտոնյաների կամ բարերարների փոքրիկ ուշադրությունով ու վերաբերմունքով  անգամ բավարարվում են: Կարեւորն այն է, որ տարին 12 ամիս կրակոցի ներքո ապրող փոքրիկը զգա, հասկանա, որ անտեսված ու մենակ չէ, որ ամուր է թիկունքը:

Իսկ ո՞րն է բանակում ծառայող զինվոր ունեցող ծնողի լավագույն նվերը: Իհարկե որդու վերադարձը: Սահմանի եզրին ծառայող մեր տղաները վստահեցնում են` իրենք մինչեւ վերջ տալու են իրենց պարտքը հայրենիքի հանդեպ եւ ողջ-առողջ վերադառնալու են տուն: Նրանք իրենց ամանորյա բարեմաղթանքներն են հղում՝ չմոռանալով նաեւ երկրին տնտեսական առաջընթաց ու բարեկեցություն մաղթել:

Մեր բոլորի պարտքն է սահմանամերձ շրջանները պահող զինվորին միշտ զորավիգ լինել, իսկ  սահմանի եզրին ապրող բնակչի կյանքը տարեցտարի ավելի անհոգ ու բարեկեցիկ դարձնել, քանի որ հայրենիքի սահմանի պաշտպանության առաջնագծում  նախ եւ առաջ այդ մարդիկ են, ովքեր ամեն տարի դեկտեմբերի 31-ի կեսգիշերին բաժակ բարձրացնելով առաջին հերթին խաղաղություն են մաղթում:




Снимок
19.11.2016 | 10:15 Հնարավոր չէ խաղաղության հասնել մեկ մարդու ջանքերով, յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի և կրի այդ պատասխանատվությունը Երևանում էին «Երկնային Մշակույթ, Համաշխարհային Խաղաղություն, Լույսի Վերականգնում» ...
1st Annual Commemoration of September 18thWorld Alliance of Religions' Peace Summit(2015) (1) (1)
08.09.2016 | 14:29 HWPL проведет в сентябре «2-ю годовщину Саммита мира WARP» в Сеуле, Южная Корея С 17 по 19 сентября международная миротворческая организация ...
image
25.05.2016 | 20:42 Հայաստանը խաղաղության գաղափարի կողմնակից է. Խաղաղության քայլերթ Երևանում Պատերազմի պատճառները և խաղաղության անհրաժեշտությունն աշխարհում. հենց այս ...
International Peace Youth Group Walk Festival in Seoul, Korea (1)
24.05.2016 | 09:41 Երեւանում կանցկացվի խաղաղությանը նվիրված քայլերթ-միջոցառում «Խաղաղության միջազգային երիտասարդական խումբը» եւ IWPG կազմակերպությունը ՀՀ ...
sahman
07.01.2015 | 13:10 Սահմանից այս կողմ… Ցանկություններ շատ ունեն, բայց համեստորեն միայն մեկն են բարձրաձայնում՝ խաղաղություն են ուզում Իրավիճակը սահմանում հատկապես հուլիս- օգոտոս ամիսններին լարված էր: ...
sahman
31.12.2014 | 14:15 Չնայած բարձրաստիճան հյուրերի ներկայությանը, զինվորները ոչ մի վայրկյան զգոնությունը չէին թուլացնում Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքում օրը տոնական էր: Ջերմ ...
новый коллаж
27.12.2014 | 20:35 Ռոմիկ պապն իր կյանքի 1/3-րդն ապրել է կրակոցների ներքո Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում երեկ կրկին կրակոցներ են ...
sahman
27.12.2014 | 10:11 «Կարող եք հանգիստ քնել, քանի որ մենք արթուն ենք» Մեր բանակն է մեր երկրի անվտանգության, մեր բոլորի ...
sahman
26.12.2014 | 20:49 Բերդն ամուր թիկունք է սահմանամերձ գյուղերի համար Տավուշի մարզի Բերդ քաղաքը նախկին Շամշադինի վարչական շրջանի կենտրոնն է: ...