Հասարակական- քաղաքական իրադարձությունները լուսաբանող հաղորդաշար, որի շրջանականերում անդրադարձ է կատարվում վերջին շաբաթվա կարեւորագույն իրադարձությանը: Տաղավար են հրավիրվում քաղաքական, հասարակական գործիչներ, ովքեր խոսում են կարեւորագույն իրադարձությունների մասին, վերլուծում եւ իրենց կարծիքն են արտահայտում թեմայի վերաբերյալ:

«Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 19-ի կողմերը պետք է հրաժարական ներկայացնի, որպեսզի լուծարվի Աժ-ն». «Կարեւորի մասին»

zurabyan

«Հենց որ ոգեւորությունը չի վերածվում մանդատի, դա կարող է  լինել կործանարար»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ ասելով, որ ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է արագացնել: 

«Այն ժամանակ Նիկոլը դեռ հրապարակում էր ասում, որ պետք է գնանք եւ անմիջապես անցումային ծրագրով մտնենք, օրենսգիրքը փոխենք եւ հասնենք օրենքի իրավունքի՝ խորհրդարանի լուծարման: Այդ սցենարը պետք էր այն ժամանակ իրականացնել, հիմա նոր շանս է ստեղծվել այս իրավունքի իրացման համար:

Եթե դա չարվի, արդեն շատ կասկածելի է  դառնում հեղափոխության ընթացքը: Անգամ հիմա բավականին լուրջ խնդիրներ կան: Իշխանությունը հասկացել է, որ ժողովրդի ոգեւորությունը չի կարելի մսխել: Չի կարելի ամիսներ ու տարով սպասել, ամեն ինչ պետք է գնա ԱԺ-ն ցրելու տրամաբանությամբ»:

Ըստ Զուրաբյանի՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարական պետք է ներկայացնի հոկտեմբերի կեսերից հետո.

«Հոկտեմբերի 19-ի կողմերը պետք է հրաժարական ներկայացնի: Երկու շաբաթում երկու անգամ ԱԺ-ն հնարավորություն կունենա վարչապետ ընտրելու: Եթե չի ընտրում, նոյեմբերի 1-ի կողմերը Աժ-ն կցրվի, եւ դեկտեմբերի 15-ին մենք կունենանք ԱԺ նոր ընտրություններ: Հասկանալի է, որ այս սցենարի իրականացման մեջ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն շահագրգռված չեն եւ հնարավոր է ունենան կոնտր թեկնածու»:

Մանրամասները տեսանյութում:

 

Դիտվել է՝

hayk balanyan
15.12.2018 | 12:26 «Ռոբերտ Քոչարյանը չի «բարիշել» հասարակության հետ, նա համոզված է, որ ամեն ինչ ճիշտ է արել և տասը դիակների համար չունի զղջալու» «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում մեկնաբան Հայկ Բալանյանն, անդրադառնալով ...
hayk xanumyan
30.11.2018 | 21:41 Բակո Սահակյանն իր թիմով եւ Ս. Սարգսյանի գլխավորությամբ փորձեց օգտակար լինել ՀՀԿ-ին Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի խոսքերով, հայաստանյան «թավշյա ...
feliqs colakyan
28.11.2018 | 21:45 «Մտահոգվելու առիթ չեմ տեսնում, գնացել եմ ճշտի ճանապարհով». Ֆելիքս Ցոլակյան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար, Շիրակի նախկին մարզպետ ...
qananyan
26.11.2018 | 16:15 Փաշինյանը գիտակցում է, որ տարածքային զիջումներն Արցախում կործանարար է լինելու Քանանյանը խոսում է  նաեւ Արցախում դեռեւս պահպանվող նախկին ...
artak davtyan
22.11.2018 | 23:45 «Կներեք սխալների համար… ». ՀՀԿ-ն ցանկանում է հայտնվել խորհրդարանում՝ ապաշխարելու համար «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում ՀՀԿ ներկայացուցիչ, ՀՀ ՊՆ ...
hrachh
18.11.2018 | 12:52 «ՀՀԿ-ն չի անցնի, «Իմ քայլը» 70+ տոկոս քվե կստանա». Հ. Հակոբյանը պատմում է նաեւ «Նիկոլ վարչապետ» կարգախոսի մասին «Անցողիկ շեմը կհաղթահարեն «Իմ քայլը» դաշինքը, «Ծառուկյան» դաշինքը, ...
nikolay
17.11.2018 | 17:01 «ՔԿՀ-ները օրենքով գողերն են ղեկավարել». Նիկոլայ Բաղդասարյանը կասի, թե ինչ են արել Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը «Իմ քայլը» դաշինքով պատգամավորության թեկնածու առաջադրված փաստաբան Նիկոլայ ...
gurgen
15.11.2018 | 14:53 «Վեց ամսվա ընթացքում ոչ մի բան էլ չեն արել, իրանց համար խոսացել են» «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում գրող-հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը անդրադարձել ...