Հասարակական- քաղաքական իրադարձությունները լուսաբանող հաղորդաշար, որի շրջանականերում անդրադարձ է կատարվում վերջին շաբաթվա կարեւորագույն իրադարձությանը: Տաղավար են հրավիրվում քաղաքական, հասարակական գործիչներ, ովքեր խոսում են կարեւորագույն իրադարձությունների մասին, վերլուծում եւ իրենց կարծիքն են արտահայտում թեմայի վերաբերյալ:

«Մտահոգվելու առիթ չեմ տեսնում, գնացել եմ ճշտի ճանապարհով». Ֆելիքս Ցոլակյան

feliqs colakyan

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային թեկնածուներից է:

«Ժողովրդի պահանջն ինձ համար շատ ավելի կարևոր է, քան առանձին մարդկանց, առանձին խմբերի կամ առանձին կուսակցությունների շահերը»,- «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում ասել է Ֆելիքս Ցոլակյանն՝ անդրադառնալով հարցադրմանը, թե ինչպես է ընտրողներին ներկայացնելու մեկ տարի առաջ ՀՀԿ-ի վարկանիշային ցուցակով, այսօր «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրություններին մասնակցելու փաստը:

«Ամեն ինչ արեցի այն ժամանակ հանուն խաղաղության, հանուն ժողովրդավարության և այսօր էլ դրա կողմն եմ: Այն ժամանակ կուսակցական էլ չէի, այսօր էլ կուսակցական չեմ և կուսակցական գաղափարախոսության կրող առանձնապես չեմ էլ եղել: Այսօր էլ ես ավելի շատ ժողովրդի շահն արտահայտողի կարգավիճակում եմ: Չեմ կարծում, որ ինձ ճիշտ չեն հասկանում մարդիկ: Կարծում եմ, որ ճիշտ են հասկանում իմ արարքը, իմ քայլը: Ես ավելի շատ գնացել եմ ճշտի ճանապարհով, ես գտել եմ, որ ճիշտը սա է»:

Ֆելիքս Ցոլակյանը նշում է, որ ժամանակին ինքը ՀՀԿ-ի պատճառով ձայներ է կորցրել.

«Ես կարող էի շատ ավելի ձայներ հավաքել: Ես անձնական մասնակցություն եմ ունեցել՝ չլինելով կուսակցական: Անձնականով եմ ես ներկայացել: Չկա այլ ձև՝ մասնակցության»:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո դեռևս պարզ չէ՝ Ցոլակյանը կլինի պատգամավո՞ր, թե՞ կնախընտրի գործադիր մարմնում աշխատել:

«Կգա ժամանակը, կերևա, թե ինչ կլինի: Ընտրություններից հետո պարզ կլինի»:

Ֆելիքս Ցոլակյանը քարոզարշավի շրջանակներում ընտրողին ներկայանալու է «Իմ քայլը» դաշինքի ծրագրով:

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում ոչինչ չկա տարածքային համաչափ զարգացման, աղետի գոտու խնդիրների մասին: Անդրադառնալով հարցին, թե Ֆելիքս Ցոլակյանն ունեցե՞լ է արդյոք մասնակցություն դաշինքի նախընտրական ծրագիրը կազմելու աշխատանքներին, նշել է. «Ամեն ինչ չէ, որ կարող է գրվել, ամեն ինչ չէ, որ կարող է պարզ ներկայացվել: Ես գտնում եմ, որ ցանկացած մարդ պետք է այն բնագավառում, որտեղ որ ինքը աշխատում է, կատարի իր պարտականությունները նորմալ: Եթե մարդը նորմալ աշխատում է, ինքը դրանով նպաստում է Ձեր նշած բոլոր հարցերի լուծմանը»:

Ֆելիքս Ցոլակյանը նշում է, որ դեկտեմբերի 7-ին ՀՀ ժամանակավոր կառավարությունն արտագնա նիստ կանցկացնի Գյումրիում, և կնախանշվեն աղետի գոտու խնդիրները վերացնելու ուղիները:

 

Դիտվել է՝

hranush xaratyan
22.03.2019 | 22:31 «Պատերազմի մենք միշտ պետք է պատրաստ լինենք». Հրանուշ Խառատյան «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում ազգագրագետ Հրանուշ Խառատյանն անդրադարձել ...
tatev
18.03.2019 | 20:49 «Ադրբեջանն այն հուսալի հակառակորդը չէ, որ մշտապես պահի պայմանավորվածությունները». Տաթև Հայրապետյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը, ...
papyan
09.03.2019 | 21:43 «Եթե գումարելիները չեն փոխվում, գումարն էլ կմնա նույնը». Ա. Պապյան «Երբ տեսնում եմ, որ հանցագործներն ազատորեն շրջում են ...
ervand varosyan
04.03.2019 | 21:44 «Չգիտենք՝ դեպի ուր ենք շարժվում, կամ շարժվու՞մ ենք արդյոք». Ե. Վարոսյան «ԱԱԾ-ն եւ ՊՎԾ-ն մի քիչ կալիբրով շատ տարբեր ...
новый коллаж222
04.02.2019 | 22:12 «2008-ին Ռոբերտ Քոչարյանը և՛ բացահայտ սպառնացել է, և՛ իր սպառնալիքներն ի կատար է ածել». Ս. Սաֆարյան «Այն ուժերը, որոնք մարտիմեկյան գործողություններին նպաստել են, այնքան ...