Հասարակական- քաղաքական իրադարձությունները լուսաբանող հաղորդաշար, որի շրջանականերում անդրադարձ է կատարվում վերջին շաբաթվա կարեւորագույն իրադարձությանը: Տաղավար են հրավիրվում քաղաքական, հասարակական գործիչներ, ովքեր խոսում են կարեւորագույն իրադարձությունների մասին, վերլուծում եւ իրենց կարծիքն են արտահայտում թեմայի վերաբերյալ:

«Հարյուր հազար մարդ դուրս էր եկել փողոց, որ փոփոխություն լինի, ոչ թե որ Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ»

gexam

Խորհրդարանական առաջիկա ընտրությունները դժվար է համարել ազատ, արդար եւ թափանցիկ: Այս կարծիքին է քաղաքագետ Գեղամ Նազարյանը: Նրա խոսքերով, ազատ ընտրություն անցկացնելու համար նախ անհրաժեշտ են հավասար  հնարավորություններ:

«Քաղաքական դաշտը հունիսից հետո այդպես էլ չկարողացավ վերակազմավորվել, վերականգնվել, ձեւավորվել, որովհետեւ որպես այդպիսին Հայաստանում չկա քաղաքական դաշտ, շատ թույլ, ինչ-որ անորոշ ֆորմաներով դաշտ էր, որը մայիսից հետո ընդհանրապես վերացավ: Եւ հիմա ես համոզված եմ, որ կլինի մոտավոր այն, ինչ որ եղավ Հայկոյի ընտրության ժամանակ»,-նշում է Գեղամ Նազարյանը:

Այն տոկոսները, որը ստացավ «Ելք-ը, Գեղամ Նազարյանի խոսքերով տխրելու տեղիք տվեց, որովհետեւ մայրաքաղաքի բնակիչներն ազատ, արդար ընտրություններով քաղաքը վստահեցին բացարձակ անփորձ մեկին:

Ինչու՞ առանց ընտրական օրանսգրքի, կուսակցությունների մասին օրենքի փոփոխության իշխանություններըբ որոշեցին գնալ արտահերթ խորհրդարանակն ընտրությունների ճանապարհով:

Գեղամ Նազարյանը ենթադրում է՝ ինչ-որ մեկը հուշեց իշխանություններին, որ ձեր վարկանիշը կտրուկ անկում է ապրում, եւ իշխանությունը կորցնելու վտանգը դրդեց դեկտեմբերին ընտրություններ կազմակերպել:

«Այլ պատճառ չկա, որովհետեւ ընտրական օրենսգիրքը չի փոխել, ընտրացուցակները կարգի չեն բերվել, քաղաքական դաշտը չկարողացավ ռեստարտ լինել…Այն ուժը, որը իրոք ուզում  էր, որ Հայաստանը լինի ժողովրդավարական, չէր շտապի դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կազմակերպել»:

Իսկ ձեւավորվող խորհրդարանը շատ կարճ ժամանակ անց չի արտացոլելու հասարակական տրամադրությունները: Նազարյանի կարծիքով չի կարող լինել 5 տարվա խորհրդարան. «Որովհետեւ ամեն օր իրենց վարկանիշը փոխվելու է, ավելի ճիշտ՝ ընկնելու է»:

Դիտվել է՝

hayk xanumyan
30.11.2018 | 21:41 Բակո Սահակյանն իր թիմով եւ Ս. Սարգսյանի գլխավորությամբ փորձեց օգտակար լինել ՀՀԿ-ին Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի խոսքերով, հայաստանյան «թավշյա ...
feliqs colakyan
28.11.2018 | 21:45 «Մտահոգվելու առիթ չեմ տեսնում, գնացել եմ ճշտի ճանապարհով». Ֆելիքս Ցոլակյան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար, Շիրակի նախկին մարզպետ ...
qananyan
26.11.2018 | 16:15 Փաշինյանը գիտակցում է, որ տարածքային զիջումներն Արցախում կործանարար է լինելու Քանանյանը խոսում է  նաեւ Արցախում դեռեւս պահպանվող նախկին ...
artak davtyan
22.11.2018 | 23:45 «Կներեք սխալների համար… ». ՀՀԿ-ն ցանկանում է հայտնվել խորհրդարանում՝ ապաշխարելու համար «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում ՀՀԿ ներկայացուցիչ, ՀՀ ՊՆ ...
hrachh
18.11.2018 | 12:52 «ՀՀԿ-ն չի անցնի, «Իմ քայլը» 70+ տոկոս քվե կստանա». Հ. Հակոբյանը պատմում է նաեւ «Նիկոլ վարչապետ» կարգախոսի մասին «Անցողիկ շեմը կհաղթահարեն «Իմ քայլը» դաշինքը, «Ծառուկյան» դաշինքը, ...
nikolay
17.11.2018 | 17:01 «ՔԿՀ-ները օրենքով գողերն են ղեկավարել». Նիկոլայ Բաղդասարյանը կասի, թե ինչ են արել Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը «Իմ քայլը» դաշինքով պատգամավորության թեկնածու առաջադրված փաստաբան Նիկոլայ ...
gurgen
15.11.2018 | 14:53 «Վեց ամսվա ընթացքում ոչ մի բան էլ չեն արել, իրանց համար խոսացել են» «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում գրող-հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը անդրադարձել ...
armen hovhannisyan
13.11.2018 | 21:30 Նիկոլ Փաշինյանի լավագույն նվերը ՀՀԿ-ին՝ շանս զրոյից. հանցավոր անգործություն, թե՞ համագործակցություն «Հայկական ընտրություն» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը «Կարևորի մասին» ...