Հասարակական- քաղաքական իրադարձությունները լուսաբանող հաղորդաշար, որի շրջանականերում անդրադարձ է կատարվում վերջին շաբաթվա կարեւորագույն իրադարձությանը: Տաղավար են հրավիրվում քաղաքական, հասարակական գործիչներ, ովքեր խոսում են կարեւորագույն իրադարձությունների մասին, վերլուծում եւ իրենց կարծիքն են արտահայտում թեմայի վերաբերյալ:

«Այն քաղաքական ուժերը, որոնք կհամագործակցեն Քոչարյանի հետ, իրենք իրենց հարվածի տակ կդնեն». Կարեւորի մասին Է. Վարդանյանի հետ

egar vardanyan

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կունենանք գրեթե նույն պատկերը, ինչ Երեւանի ավագանու ընտրություններին: Համապետական միջին ցուցանիշը միշտ մոտ է Երեւանի միջին ցուցանիշին: Սա վիճակագրությունն է ասում»:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում ասում է  քաղաքագետ Էդգար Վարդանյանը:

Ըստ Վարդանյանի՝ ավագանու ընտրությունները փաստացի ցույց տվեցին՝ Ռ. Քոչարյանը որեւէ շանս չունի:

«Նա ուզում է  օգտագործելով իր ռեսուրսները՝ ինֆորմացիոն հարձակումների միջոցով պաշտպանվել, փորձել աջակցություն ձեռք բերել Կրեմլում, եւ ըստ էության, ինքը չեմ կարծում, որ խնդիր ունի լուրջ դիմություն ձեւավորել, որովհետեւ հասկանում է, որ անհնարին է:

Այն քաղաքական ուժերը, որոնք կհամագործակցեն Քոչարյանի հետ, ոչ միայն կտրուկ վարկանիշի անկում կունենան, այլ իրենք իրենց հարվածի տակ կդնեն»:

Դիտվել է՝

lenaaa
19.10.2018 | 22:04 Չի լինելու մեկ կուսակցության խորհրդարան. «Կարեւորի մասին» Լենա Նազարյանի հետ «Խորհրդարանը չի լինի մեկ կուսակցության խորհրդարան: 30 տոկոսը ...
badalyan
01.10.2018 | 22:20 «Նիկոլ Փաշինյանի գլխավոր ընդդիմությունը հասարակությունն է». Հ. Բադալյան «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ...
manvel sargsyan
20.09.2018 | 23:31 Կան սխալներ, նոր կառավարող խումբը կկարողանա՞ գիտակցել եւ հաղթահարել. «Կարեւորի մասին» «Փաշինյանն ի սկզբանե վերցրեց հեղափոխության շարունակականության կոնցեպտը, դրեց ...
tigrann
18.09.2018 | 22:13 Գաղտնալսումը՝ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ «Կարևորի մասին» հաղորդման շրջանակում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ...
armennnnn
17.09.2018 | 21:29 «Գաղտնալսումը ցույց տվեց, թե որքան հեղհեղուկ է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը» «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում քաղաքագետ, ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն ...
Снимок
10.09.2018 | 22:29 «Դուխով» ինչքա՞ն երկիր պահենք, «դուխով» չէ, խելքով է պետք, գործերով… Քաղաքագետ Գեղամ Նազարյանի կարծիքով Երեւանի ավագանու ընտրությունները շատ ...