Հասարակական- քաղաքական իրադարձությունները լուսաբանող հաղորդաշար, որի շրջանականերում անդրադարձ է կատարվում վերջին շաբաթվա կարեւորագույն իրադարձությանը: Տաղավար են հրավիրվում քաղաքական, հասարակական գործիչներ, ովքեր խոսում են կարեւորագույն իրադարձությունների մասին, վերլուծում եւ իրենց կարծիքն են արտահայտում թեմայի վերաբերյալ:

Գաղտնալսումը՝ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ

tigrann

«Կարևորի մասին» հաղորդման շրջանակում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանն անդրադարձել է ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսմանը: Նա կատարվածը համարում է երկրի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ:

«Ամեն դեպքում մենք պետք է սպասենք քրեական գործով նախաքննությանը և պաշտոնական հրապարակումներին: Ինչ վերաբերում է գաղտնալսման ներկայացվող սկանդալային բնույթին, ապա նման խնդիր ես չեմ տեսնում: Ավելի շատ արհեստականորեն են փորձում բարձրացնել, քան ինքնին այդ գաղտնալսումն է իրենից ներկայացնում: Իսկ բովանդակային առումով այն շատ պարզ է: Էությունն այն է, որ ազգային անվտանգության համար պատասխանատու պաշտոնյան և հատուկ գործերով նախաքննություն իրականացնելու համար պատասխանատու գերատեսչության ղեկավարը քննարկում են հարցեր, որոնք վերաբերում են ինչպես ազգային անվտանգությանը, այնպես էլ ՀՀ արտաքին, ներքին քաղաքական խնդիրներին, որոնց կապակցությամբ առնվազն տարօրինակ կլիներ, որ նման պատասխանատու պաշտոնյաների միջեւ և նաև վարչապետի հետ քննարկումներ չլինեին»,-կարծիք հայտնեց Տիգրան Եգորյանը:

Դիտվել է՝

hayk xanumyan
30.11.2018 | 21:41 Բակո Սահակյանն իր թիմով եւ Ս. Սարգսյանի գլխավորությամբ փորձեց օգտակար լինել ՀՀԿ-ին Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի խոսքերով, հայաստանյան «թավշյա ...
feliqs colakyan
28.11.2018 | 21:45 «Մտահոգվելու առիթ չեմ տեսնում, գնացել եմ ճշտի ճանապարհով». Ֆելիքս Ցոլակյան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար, Շիրակի նախկին մարզպետ ...
qananyan
26.11.2018 | 16:15 Փաշինյանը գիտակցում է, որ տարածքային զիջումներն Արցախում կործանարար է լինելու Քանանյանը խոսում է  նաեւ Արցախում դեռեւս պահպանվող նախկին ...
artak davtyan
22.11.2018 | 23:45 «Կներեք սխալների համար… ». ՀՀԿ-ն ցանկանում է հայտնվել խորհրդարանում՝ ապաշխարելու համար «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում ՀՀԿ ներկայացուցիչ, ՀՀ ՊՆ ...
hrachh
18.11.2018 | 12:52 «ՀՀԿ-ն չի անցնի, «Իմ քայլը» 70+ տոկոս քվե կստանա». Հ. Հակոբյանը պատմում է նաեւ «Նիկոլ վարչապետ» կարգախոսի մասին «Անցողիկ շեմը կհաղթահարեն «Իմ քայլը» դաշինքը, «Ծառուկյան» դաշինքը, ...
nikolay
17.11.2018 | 17:01 «ՔԿՀ-ները օրենքով գողերն են ղեկավարել». Նիկոլայ Բաղդասարյանը կասի, թե ինչ են արել Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը «Իմ քայլը» դաշինքով պատգամավորության թեկնածու առաջադրված փաստաբան Նիկոլայ ...
gurgen
15.11.2018 | 14:53 «Վեց ամսվա ընթացքում ոչ մի բան էլ չեն արել, իրանց համար խոսացել են» «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում գրող-հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը անդրադարձել ...
armen hovhannisyan
13.11.2018 | 21:30 Նիկոլ Փաշինյանի լավագույն նվերը ՀՀԿ-ին՝ շանս զրոյից. հանցավոր անգործություն, թե՞ համագործակցություն «Հայկական ընտրություն» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը «Կարևորի մասին» ...