Հասարակական- քաղաքական իրադարձությունները լուսաբանող հաղորդաշար, որի շրջանականերում անդրադարձ է կատարվում վերջին շաբաթվա կարեւորագույն իրադարձությանը: Տաղավար են հրավիրվում քաղաքական, հասարակական գործիչներ, ովքեր խոսում են կարեւորագույն իրադարձությունների մասին, վերլուծում եւ իրենց կարծիքն են արտահայտում թեմայի վերաբերյալ:

«Ամեն ինչ գալիս է պետության վատ որակից, ոչ մի հեղափոխություն էլ չի եղել»

seyran minasyan

«Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում քիմիկոս, CivilVoice ՀԿ փորձագետ Սեյրան Մինասյանը խոսել է Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մասին: Նրա կարծիքով կան որոշ խիստ էական բացթողումներ, որոնք պետք է լրացվեն և պետք է տրվի իրավիճակի ճշգրիտ գնահատական:

«Ամուլսարի ոսկու հանքը միակ խոշոր հաքավայրն է, որը գտնվում է բուն Հայաստանի կենտրոնում: Մեր մյուս խոշոր հանքավայրերը կենտրոնական հատվածում չեն գտնվում: Այն ժամանակ, երբ որ ստեղծվել են այդ հանքավայրերը, գործարանները, այդ շրջանի ղեկավարները կարծում եմ բավականին պետական մտածողություն են ունեցել: Գտել են ճիշտ տեղերը՝ որտեղ տեղադրել այդ հանքավայրերը: 

Երկրորդ կարևոր առանձնահատկությունը Ամուլսարի հանքավայրի այն է, որ  գտնվում է երկու խոշոր գետերի ակնունքային գոտում և մասամբ առնչվում է Սևանի ավազանին: Ոչ մի ուրիշ հանքավայր միանգամից չի գտնվում երկու-երեք գետավազանների  ակունքային գոտում:

Եւ վերջապես երրորդը. ոչ մի ուրիշ հանքավայր և ոչ մի հանքարդյունաբերական ձեռնարկություն չի գտնվում մեկից երկու միլիարդ դոլար արժեցող հիդրոտեխնիկական կառույցի վրա»,-նշում է Սեյրան Մինասյանը:

Նա  ընդգծում է, որ մի շարք կարևորագույն հարցեր առ այսօր բաց են մնացել: Օրինակ՝ Ջերմուկի  ջրերի վրա Ամուլսարի հանքի շահագործման ազդեցության մասն այդպես էլ պարզաբանված չէ: Սրա համար խոշոր ֆինանսական ներդրում չի պահանջվում, սակայն Սեյրան Մինասյանը նկատում է անտարբերություն պետության կողմից: Բազմաթիվ անգամներ բարձրաձայնել է այս հարցը, սակայն դեռևս չի նկատում շահագրգռվածություն, բնության հանդեպ հոգատար վերաբերմունք:

«Լիդիանը հասկանալով, որ ըստ էության պետական ապարատը իր ֆունկցիան չի կարող, կամ չի ուզում կատարել, աստիճաաբար կոշտացրեց իր դիրքորոշումը, բայց միևնույն է, ճշմարտությունը ու  ճշմարտության պահանջը հնարավոր չէ սահմանափակել: Նույնիսկ եթե ոչ մի բան չանեն և այդ հանքը աշխատի, հինգ տարի հետո մենք կզգանք այդ տարբերությունը: Այդ ժամանակ ի՞նչ պատասխան են տալու»:

Դիտվել է՝

новый коллаж222
04.02.2019 | 22:12 «2008-ին Ռոբերտ Քոչարյանը և՛ բացահայտ սպառնացել է, և՛ իր սպառնալիքներն ի կատար է ածել». Ս. Սաֆարյան «Այն ուժերը, որոնք մարտիմեկյան գործողություններին նպաստել են, այնքան ...
lena
24.01.2019 | 20:13 «Անհատների կամքը կարևոր է, բայց այդ կամքը պետք է ստեղծի ինստիտուտներ». Լենա Նազարյան «Եթե կա քննադատություն, կան հարցեր, իսկ պարգևավճարների հետ ...
50510980_239952150253094_3464203437065895936_n
22.01.2019 | 23:06 Կան պատգամավորներ, որոնց առհասարակ պետք է խորհրդարանի շենքից հեռու պահել. «Կարևորի մասին» Որոշ պատգամավորներ մտահոգիչ վարք են դրսևորել ընտրությունների ժամանակ: ...
armen axayan
22.01.2019 | 21:01 Եթե Ադրբեջանն իր զիջումներն անի, Նիկոլը կհայտնվի ծուղակում, «գնամ ժողովրդիս հարցնեմ» կատակը Մինսկի խումբը չի ընդունի «Խորհրդարանը գործադիր իշխանության շարունակությունն է: Խորհրդարանը գաղափարական իմաստով ...