Հասարակական- քաղաքական իրադարձությունները լուսաբանող հաղորդաշար, որի շրջանականերում անդրադարձ է կատարվում վերջին շաբաթվա կարեւորագույն իրադարձությանը: Տաղավար են հրավիրվում քաղաքական, հասարակական գործիչներ, ովքեր խոսում են կարեւորագույն իրադարձությունների մասին, վերլուծում եւ իրենց կարծիքն են արտահայտում թեմայի վերաբերյալ:

«Պետք է ստուգել Սերժ Սարգսյանի մերձավորների ու մի քանի գեներալների հաշիվները մինչեւ ապրիլյան պատերազմը եւ հետո. անսպասելի բաներ կբացահայտվեն»

stepan grigoryan

«Սերժ Սարգսյանի դեպքում պիտի սկսվի քննություն՝ ապրիլյան պատերազմի հետ կապված: Այդ ինչի՞ հետ է կապված, որ չպատժեցին ադրբեջանցիների առաջ գալը, որ այդ 700-800 հեկտարը հետ չվերցրեցին, մինչդեռ բանակը հակահարված տվեց ու պատրաստ էր, իսկ գեներալները, որոնց պետք է դատեին, ավելի բարձր պաշտոններ ստացան: Պետք է ստուգել Սերժ Սարգսյանի մերձավորներին ու մի քանի գեներալների, ովքեր այն ժամանակ շատ լուրջ պաշտոններ էին զբաղեցնում, իրենց մերձավորների հաշիվները մինչեւ ապրիլի պատերազմը եւ անմիջապես հետո: Ու հավաստիացնում եմ ձեզ, որ անսպասելի բաներ այստեղ էլ կբացահայտվեն, որ ինչ-որ մեկը ստացել է, ասենք, 100 միլիոն դոլարի չափ գումար. պարզ է, որ այսպիսի հարցեր հազարավոր դոլարներով չեն լուծվում, այլ ավելի խոշորով»:

ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակում նման կարծիք հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Նա անդրադարձել է նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերի դասավորվածությանը, Ընտրական օրենսգրքի որոշ դրույթների փոփոխության անհրաժեշտությանը, վերջին շաբաթների բացահայտումների արդյունավետությանը եւ այլ խնդիրների:

Դիտվել է՝

manvel sargsyan
20.09.2018 | 23:31 Կան սխալներ, նոր կառավարող խումբը կկարողանա՞ գիտակցել եւ հաղթահարել. «Կարեւորի մասին» «Փաշինյանն ի սկզբանե վերցրեց հեղափոխության շարունակականության կոնցեպտը, դրեց ...
tigrann
18.09.2018 | 22:13 Գաղտնալսումը՝ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ «Կարևորի մասին» հաղորդման շրջանակում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ...
armennnnn
17.09.2018 | 21:29 «Գաղտնալսումը ցույց տվեց, թե որքան հեղհեղուկ է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը» «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում քաղաքագետ, ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն ...
Снимок
10.09.2018 | 22:29 «Դուխով» ինչքա՞ն երկիր պահենք, «դուխով» չէ, խելքով է պետք, գործերով… Քաղաքագետ Գեղամ Նազարյանի կարծիքով Երեւանի ավագանու ընտրությունները շատ ...
jirayr
06.09.2018 | 21:00 «Սերժ Սարգսյանին, նրա բանդային, նաեւ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու ուշացումը մեր ժողովրդի եւ բոլորիս մոտ մտահոգություն է առաջացնում» «Ճիշտ կլիներ մինչեւ ընտրությունները Հանրապետական կուսակցության գործունեությունն առկախվեր, ...
seyran minasyan
31.08.2018 | 22:21 «Ամեն ինչ գալիս է պետության վատ որակից, ոչ մի հեղափոխություն էլ չի եղել» «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում քիմիկոս, CivilVoice ՀԿ փորձագետ ...
serobb
29.08.2018 | 22:34 Կրթության ոլորտում չկան հեղափոխական մոտեցումներ. «Կարեւորի մասին»՝ Սերոբ Խաչատրյանի հետ Կրթության ոլորտում չկան հեղափոխական մոտեցումներ: Այս մասին ԳԱԼԱ-ի ...
5555
28.08.2018 | 22:09 «Սասնա Ծռերի նկատմամբ ագրեսիան ուղղորդված է». «Կարեւորի մասին»՝ Վարուժան Ավետիսյանի հետ Սասնա Ծռերի նկատմամբ ագրեսիան ուղղորդվում է ՀՀ նախկին ...