Հասարակական- քաղաքական իրադարձությունները լուսաբանող հաղորդաշար, որի շրջանականերում անդրադարձ է կատարվում վերջին շաբաթվա կարեւորագույն իրադարձությանը: Տաղավար են հրավիրվում քաղաքական, հասարակական գործիչներ, ովքեր խոսում են կարեւորագույն իրադարձությունների մասին, վերլուծում եւ իրենց կարծիքն են արտահայտում թեմայի վերաբերյալ:

Հայկական դիվանագիտությունը հանձնում է դիրքերը. Արման Մելիքյան

Արման Մելիքյան

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ԳԱԼԱ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլին: Նրա կարծիքով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մոսկովյան վերջին հանդիպումը հայկական դիվանագիտության հերթական ու խոշոր տապալումներից մեկն էր, քանի որ Հայաստանը նստեց բանակցային սեղանի շուրջ առանց Ադրբեջանի կողմից շփման գծում փոխվստահության լրացուցիչ միջոցների և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման հարցում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման:

Արման Մելիքյանը շեշտեց, որ մոսկովյան հանդիպմանը մասնակցելով՝ Ադրբեջանը Էդվարդ Նալբանդյանի միջոցով ստացավ անուղղակի պաշտոնական հավաստիացումն առ այն, որ վերոհիշյալ պայմանավորվածությունների կատարումը բանակցությունները վերսկսելու համար այլևս դադարել է Երևանի համար պարտադիր նախապայման լինելուց:


SAMVEL MARTIROSYAN
24.05.2017 | 21:29 Ֆեյսբուքյան ալգորիթմները խաբում են քաղաքական գործիչներին. «Wanna Cry» վիրուսը Հայաստանում Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ԳԱԼԱ հեռուստաընկերության հետ հարցազրույցում խոսում ...
hayk gevorgyan
23.05.2017 | 20:54 Տնտեսությանը քաղաքական լուծումներ են պետք Տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը ԳԱԼԱ հեռուստաընկերության հետ ունեցած ...
igityan
22.05.2017 | 21:12 Արցախից մինչև Եվրամիություն. արտաքին քաղաքական մարտահրավերներն ու գերակայությունները Միջազգային հարաբերությունների փորձագետ Հովհաննես Իգիթյանը ԳԱԼԱ հեռուստաընկերության հետ ...
arcrun hovhannisyan
19.05.2017 | 22:12 ՀՀ զինված ուժերը միշտ էլ հակաթույն ունեն ադրբեջանական ագրեսիայի դեմ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ԳԱԼԱ ...
Снимок444
17.05.2017 | 23:02 Կոռուպցիա կա, դրա դեմ արդյունավետ պայքար չկա «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ...
vahagn xachatryan
16.05.2017 | 20:16 Հայաստանում դասական ֆեոդալական համակարգ է. Վահագն Խաչատրյան Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ԳԱԼԱ հեռուստաընկերության հետ ունեցած հարցազրույցում ...
18449937_762761823893204_1231293878_n
13.05.2017 | 21:11 Հայաստանցիների համար Արցախի հարցը լուծված է Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը ԳԱԼԱ հեռուստաընկերության հետ ունեցած հարցազրույցում ...
aram karapetyan
12.05.2017 | 21:29 «Միայն մի ճանապարհ՝ հեղափոխություն». Արամ Կարապետյան «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ԳԱԼԱ հեռուստաընկերության ...
mesrop araqelyan
09.05.2017 | 20:22 Վստահության ճգնաժամ, դրական սպասումների բացակայություն Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը ԳԱԼԱ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսում ...
boris navasardyan
08.05.2017 | 20:21 Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիր. ի՞նչ ակնկալել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ԳԱԼԱ հեռուստաընկերության ...