Հասարակական- քաղաքական իրադարձությունները լուսաբանող հաղորդաշար, որի շրջանականերում անդրադարձ է կատարվում վերջին շաբաթվա կարեւորագույն իրադարձությանը: Տաղավար են հրավիրվում քաղաքական, հասարակական գործիչներ, ովքեր խոսում են կարեւորագույն իրադարձությունների մասին, վերլուծում եւ իրենց կարծիքն են արտահայտում թեմայի վերաբերյալ:

Գնդակը քաղաքացու դաշտում է. Էդմոն Մարուքյան

edmon maruqyan

«Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում ԳԱԼԱ-ն հյուրընկալել է ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանին: Հաղորդման շրջանակներում անդրադարձ է կատարվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀ ներքաղաքական կյանքում տեղի ունեցող վերադասավորումներին:

«Եթե ՀՀ քաղաքացիներն ընտրությունների օրը գնան փողով, ճնշումներով, սրա-նրա խնդրանքով, իրենց թաղի գողականի ասելով գնան քվեարկեն ՀՀԿ-ի օգտին եւ տան այնքան ձայն, որ ՀՀԿ-ն էլի ստանա մեծամասնություն, ուրեմն կասենք, որ չկար հնարավորություն: Մենք հիմա ասում ենք՝ հարգարժան քաղաքացի, ամեն բան քո ձեռքում է, եւ պետք չէ քաղաքացիների դաշտից այս խնդիրը տեղափոխել քաղաքական դաշտ, այս պարագայում կոնկրետ՝ ընդդիմության դաշտ»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

Գնդակը, նրա խոսքերով, գտնվում է քաղաքացու դաշտում, եւ պետք չէ այն բերել ընդդիմադիրների դաշտ եւ հայտարարել, որ նրանք մի քանի մանդատի համար են գնում խորհրդարան:

«Հնարավո՞ր է նման իրավիճակ, որ իշխանությունը մեզ տրվի, ՀՀ քաղաքացիները գնան 50 տոկոս, 54 տոկոս քվեարկեն «Ելք» դաշինքի օգտին, մենք ասենք՝ վա՜յ, մենք չէինք պլանավորել, էս ո՞ւր եք մեր օգտին քվեարկել, մենք ի՞նչ ենք անելու էս ձայները: Չկա նման բան: Եվ երբեւէ խորհրդարանական ընտրությունների ժամանակ չի եղել, որ ընդդիմադիր որեւէ ուժ ստանա մեծամասնություն եւ այն չստանձնի»,- նշում է Էդմոն Մարուքյանը:

Նա անդրադարձել է նաեւ ընդդիմությանն ուղղված քննադատություններին, թե ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը գնում են ոչ թե համակարգային փոփոխության, հանդես են գալիս ոչ թե իշխանություններին այլընտրանք, այլ պարզապես նպատակ կա դրված հայտնվել խորհրդարանում:

Մարուքյանը խոսել է նաեւ այն մասին, թե ինչպես է պետք վերականգնել ընդդիմության նկատմամբ վստահությունը, ինչ նպատակ են հետապնդում ընտրությունները բոյկոտելու կոչեր անողները եւ այլն…

Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորեւ:


zolyan
16.06.2017 | 20:54 Որքանո՞վ է հավանական լայնածավալ պատերազմ Արցախում Քաղաքագետ Միքայել Զոլյանը ԳԱԼԱ հեռուստաընկերության հետ զրույցում խոսում է հայ-ադրբեջանական ...
norayr norikyan
14.06.2017 | 20:54 Կառավարության վտանգավոր նախաձեռնությունը. ինչպես են խրախուսում ֆեոդալական կարգերի հաստատմանը ՀՀ կառավարության մայիսի 18-ի նիստում հավանության է արժանացել ...
vardan voskanyan
10.06.2017 | 20:53 Ավելի հզոր Իրան ահաբեկչությունից հետո Իրանագետ Վարդան Ոսկանյանը ԳԱԼԱ հեռուստաընկերության հետ ունեցած հարցազրույցում մեկնաբանում է ...
enigomshyan
07.06.2017 | 21:12 Պայթյունավտանգ կայունություն «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը ԳԱԼԱ հեռուստաընկերության ...
Թևան Պողոսյան
05.06.2017 | 21:29 Ի՞նչն է խոչընդոտում իշխանությանն արդյունավետ բարեփոխումներ անելու հարցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը ԳԱԼԱ ...
serob khachatryan
02.06.2017 | 20:57 Դպրոցների օպտիմալացմանը պատրաստվել էր պետք Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ԳԱԼԱ հեռուստաընկերության հետ ունեցած ...
ashooo
31.05.2017 | 21:01 «Մենք»՝ ՀՀ քաղաքացուն այլընտրանք են առաջարկում՝ գաղափարական պայքար Գյումրեցիները գաղափարական պայքարի մեկնարկ են տալիս. ճգնաժամային այս ...
hranush xaratyan
29.05.2017 | 21:04 Ինչո՞ւ են արտագաղթում Հայաստանից Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ԳԱԼԱ հեռուստաընկերության հետ ունեցած հարցազրույցում ...
Снимок
27.05.2017 | 21:45 Փաստաբաններն ընդդեմ Փաստաբանների պալատի Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ԳԱԼԱ հեռուստաընկերության հետ հարցազրույցում քննադատում ...
argishti kiviryan
25.05.2017 | 20:37 Ընտրություններով փոփոխությունների բացառումը մեծացնում է ինքնաձիգի օգտագործման հավանականությունը Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ԳԱԼԱ-ի հետ հարցազրույցում, վերլուծելով ընտրություններից ...