
«Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում ԳԱԼԱ-ն հյուրընկալել է «Շվեյցարիա – Հայաստան» խորհրդարանական խմբի ընդհանուր քարտուղար, «Depop» կառավարման ինստիտուտի գործադիր տնօրեն Սարգիս Շահինյանին:
Առաջիկա խորհրդարանական ընտրությունների շեմին «Depop»-ը քայլեր է իրականացնում՝ ուղղված բնակչության իրազեկության բարձրացմանը: Նպատակ ունեն սկսելու շարժում՝ կազմակերպելու թափանցիկ ընտրություն, ինչը նախաձեռնողների կարծիքով դառնալու է ուղենիշ ՀՀ պատմության մեջ: