Հասարակական- քաղաքական իրադարձությունները լուսաբանող հաղորդաշար, որի շրջանականերում անդրադարձ է կատարվում վերջին շաբաթվա կարեւորագույն իրադարձությանը: Տաղավար են հրավիրվում քաղաքական, հասարակական գործիչներ, ովքեր խոսում են կարեւորագույն իրադարձությունների մասին, վերլուծում եւ իրենց կարծիքն են արտահայտում թեմայի վերաբերյալ:

«Ս. Սարգսյանին ճանապարհում են…»

14936880_663653297137391_706428001_n

«Իհարկե Ս. Սարգսյանին ճանապարհելու են, սա երևում է, բայց նրան փոխարինում են, նա չի ցանկանում հեռանալ, բայց նրան ճանապարհում են ու ճանապարհում են Ռուսաստանի Դաշնությունից»,- «Կարևորի մասին» հաղորդման հերթական թողարկման շրջանակներում նշեց ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն՝ անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին և Սերժ Սարգսյանի ու նոր կառավարության կողմից ՀՀ-ում իրականացվող վերջին նախընտրական քայլերին:

Ինչպես հայտնի է, օրերս տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Ս. Սարգսյանը որոշ հանձնարարականներ տվեց կարմիր գծերի, արագաչափերի հետ կապված. մասնավորապես հանձնարարեց բանակցությունների միջոցով 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել՝ սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը պետական և համայնքային կառույցներին փոխանցելու համար:

Զարուհի Փոստանջյանը գտնում է, որ վերջին օրերին տեղի է ունենում բեմականացում, թատրոն, և որ ուղղակի չպետք է հավատալ այդ ամենին. «Թատրոնի դերասանները փորձում են զվարճացնել հանդիսատեսին, միգուցե վիրավորական է հնչում՝ հանրությունը որպես հանդիսատես է այս պահին, բայց այդ բոլոր իրենց գործողությունները, հայտարարությունները խոսում են այն մասին, որ սրանք բոլորը բեմադրություն են և, ըստ էության, ոչ թե համակարգային փոփոխություն են ենթադրում, այլ ուղղակի փորձ է կատարվում ավտորիտար համակարգի մի փոքր փոփոխություն՝ արդիականացում, որով հնարավոր կլինի փրկել այս ավտորիտար համակարգը: Ես ուղղակի չեմ հավատում ոչ իրենց հայտարարություններին, ոչ իրենց ցանկություններին, հասկանալի է, որ նորից տեղի է ունենում ինչ-որ ապօրինի պայմանավորվածություններ: Պետք է չմոռանանք՝ ինչ տեղի ունեցավ ամռանը, տեղի ունեցավ ապստամբություն, որի հանգուցալուծումից հետո միանգամից փոխվեց վարչապետը, հետո փոխվեց կառավարությունը, և նոր ծրագիր, հիմա հայտարարում են, որ Կ. Կարապետյանը կարող է գլխավորել ՀՀԿ ցուցակը, սա ուղղակի փորձ է կատարվում փրկել ավտորիտար համակարգը, որտեղ Ս. Սարգսյանն իրեն ամբողջովին սպառել է, և այն մարդիկ, ովքեր որ արատավոր էին ու հայտնի էին որպես արատավոր անձինք, նրանց փոխարինում են ուղղակի որոշ չափով բարեկիրթ մարդկանցով»,- գտնում է Զ. Փոստանջյանը:

Խոսելով 2017 թվականի համապետական ընտրությունների ու ընդդիմադիր ուժերի հնարավոր համախմբման մասին, որի մասին հայտարարեց ՀԱԿ-ը, Զ. Փոստանջյանը նշեց. «Այն, որ հայտարարում են, որ ընդդիմությունը պետք է համախմբվի և մեկ ճակատով գնա, նախ պետք է պարզենք, թե ովքեր են ընդդիմություն ու ինչի շուրջ են ընդդիմություն կազմում, մենք պետք է ունենանք հստակ ծրագիր, որը պետք է մատնանշի, թե ինչին ենք մենք դեմ, եթե մենք ուղղակի դեմ ենք Հանրապետական կուսակցությանը և Սերժ Սարգսյանին, բայց կողմ ենք ԵԱՏՄ-ին, ուղղակի մենք դեմ ենք Ս. Սարգսյանին, բայց կողմ ենք արցախապատկան տարածքների հանձնմանը, սրանք բոլորը հարցեր են, ու եթե դեմ ճակատը ձևավորվում է, այս հարցերի շուրջ պետք է ձևավորվի: Ոչ միայն Սերժ Սարգսյանին ու Հանրապետական կուսակցությանը պետք է դեմ լինենք ու արատավոր երևույթներին, այլ նաև հստակ քաղաքական օրակարգ պետք է լինի, թե ինչն է մեզ մղում, որ մեկ միասնական ճակատով հանդես ենք գալիս, մեկ ճակատով հանդես գալու համար պետք է լինի մեկ քաղաքական օրակարգ, որը պետք է պարունակի հետևյալ դրույթները՝ առնվազն ԵԱՏՄ-ին դեմ լինել, առնվազն ռուսական ռազմաբազայի առկայությունն առանց հատուցման, դա անթույլատրելի է, առնվազն ՌԴ զորքերի առկայություն մեր սահմանին, առնվազն արցախապատկան տարածքների վերաբերյալ այլևս այդպիսի բանակցությունների դադարեցում և հայտարարում, որ մենք չունենք որևէ տարածք զիջելու և հանձնելու, առնվազն գաղտնազերծում. մենք պետք է լյուստրացիա անցկացնենք»,- ասաց նա:

Իսկ արդյոք առանձին մասնակցության դեպքում Ժառանգությունը կհաղթահարի անցողիկ շեմն ու կհաղթի ընտրություններում, Փոստանջյանը համոզված է, որ այո. «Իհարկե կհաղթահարի առանձին մասնակցությամբ, ինչպես հաղթահարեց 2007 թվականին, 2012 թվականին, մենք այս մասին չենք մտածում, մենք մտածում ենք քաղաքական օրակարգի շուրջ համախմբման մասին, եթե կլինեն քաղաքական ուժեր և քաղաքականություն բանեցնող խմբեր, ովքեր այս քաղաքական օրակարգի շուրջ կարող են համախմբվել, մենք պատրաստ ենք նրանց հետ բանակցել»:


Снимок
15.12.2017 | 22:04 Երկրում կազարմային իրավիճակ է. «Կարևորի մասին»՝ Արթուր Սաքունցի հետ «Մենք բոլորս գտնվում ենք քրեակատարողական հիմնարկում, ավելին, սա ...
11111
11.12.2017 | 19:18 «Բրավո՛, կեցցե՛ք, առաջին անգամ չէ, որ գաղափար եք տանում» Գյումրիում լույս տեսնող «Շրջապատ» շաբաթաթերթի խմբագիր Սյուզի Մեխակյանը ...
marzpet2
07.12.2017 | 21:39 Բոլոր դժբախտությունների համար պետք չէ մենակ պետությանը մեղադրել. Արթուր Խաչատրյան «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում ԳԱԼԱ-ի հյուրն է Շիրակի ...
ապար
11.11.2017 | 20:57 Աղքատությունը Հայաստանում 2018թ.-ին ավելի է խորանալու. «Կարևորի մասին»՝ Վարդևան Գրիգորյանի հետ «2018թ.-ի բյուջեն չի բխում ժողովրդի շահերից: Չնայած նրան, ...
image
27.10.2017 | 21:33 Մարդու իրավունքների հետ կապված դեռ շատ խնդիրներ կան Հայաստանում. «Կարեւորի մասին» Միջազգային նշանակության վերջին զեկույցը, որը հրապարակվեց 2017թ.-ի սկզբներին, ...
zolyan
16.06.2017 | 20:54 Որքանո՞վ է հավանական լայնածավալ պատերազմ Արցախում Քաղաքագետ Միքայել Զոլյանը ԳԱԼԱ հեռուստաընկերության հետ զրույցում խոսում է հայ-ադրբեջանական ...
norayr norikyan
14.06.2017 | 20:54 Կառավարության վտանգավոր նախաձեռնությունը. ինչպես են խրախուսում ֆեոդալական կարգերի հաստատմանը ՀՀ կառավարության մայիսի 18-ի նիստում հավանության է արժանացել ...
vardan voskanyan
10.06.2017 | 20:53 Ավելի հզոր Իրան ահաբեկչությունից հետո Իրանագետ Վարդան Ոսկանյանը ԳԱԼԱ հեռուստաընկերության հետ ունեցած հարցազրույցում մեկնաբանում է ...
enigomshyan
07.06.2017 | 21:12 Պայթյունավտանգ կայունություն «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը ԳԱԼԱ հեռուստաընկերության ...